hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՀԱԱՀ-ի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ

melyan

Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար

Գ. Մելյան

«Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը» կազմավորվել է 2004թ, Գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն»-ի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի բազայի վրա: Առաձնահատուկ ուշադրության արժանացնելով բույսերի բազմազանության պահպանման կարևորությանը՝ 2005թ.-ին ՀՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ ստեղծվել է Բույսերի գենետիկական ռեսուրսների ազգային բանկը: 2012թ. գիտական կենտրոնը միավորվել է «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին, որպես մասնաճյուղ: 2014 թ.-ից կենտրոնում գործարկվել է մշակաբույսերի աճեցման աերոպոնիկայի համակարգը:  

Ներկայումս գիտական կենտրոնը ՀԱԱՀ (Հայաստանի ազգային ագրարային համալսարան) հիմնադրամի մասնաճյուղ է, որն ունի երկու բաժին՝

    1. Կենսատեխնոլոգիական մեթոդներով (ներառյալ աերոպոնիկայի մեթոդը) մշակաբույսերի բազմացման բաժին,
    2. Մշակաբույսերի և դրանց վայրի ազգակիցների ազգային գենբանկ, ինչպես նաև՝
  • Փորձարարական տնտեսություն՝ Ստեփանավանում
  • ջերմատուն ՝ Էջմիածնում:

Գիտական կենտրոնն աշխատանքներ է իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.

  1. Հյուսվածքային կուլտուրայի և աերոպոնիկայի մեթոդների կիրառմամբ բույսերի առողջ տնկանյութի մասսայական արտադրության տեխնոլոգիաների մշակում և կիրառում,
  2. վիրուսների իմունոֆերմենտային անալիզ (ELISA),
  3. գյուղատնտեսական մշակաբույսերի արժեքավոր սորտերի, ավանդական եղանակով դժվար բազմացող բույսերի սորտերի, տեսակների և եզակի նմուշների արագ բազմացում՝ in vitro,
  4. պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար օգտագործվող բույսերի գենետիկական ռեսուրսների (ՊԳԲԳՌ) հավաքում, գնահատում և պահպանություն Ex situ (սերմերով),
  5. գենբանկի տվյալների բազայի վարում, 
  6. 6. բույսերի in vitro պահպանություն ( վեգետատիվ բազմացող բույսեր ), բույսերի in vitro սելեկցիա, գենետիկական բազմազանության ստեղծում՝ in vitro էմբրիոկուլտուրայի եւ մուտագենեզի օգտագործմամբ: 

Գիտական կենտրոնը կիրառական բնույթի հետազոտություններ է իրագործում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ֆինանսավորվող բազային և գիտական ու գիտատեխնիկան գործունեություն պայմանագրային (թեմատիկ) մեկական ծրագրերով։

Կենտրոնում գիտահետազոտական աշխատանքներ են տարվել կարտոֆիլի, պտղատուների (ունաբ, դեղձ, նուշ և այլն), անփուշ մոշի, ելակի, խաղողի, ծաղկային և դեկորատիվ բույսերի (վարդ, մեխակ, քրիզանթեմ, շուշան, գլոքսենիա, մանուշակ, ֆիկուս, էուստումա և այլն), որոշ ծառատեսակների, դեղաբույսերի (միրտ, կատվախոտ, կալանխոե, ստեվիա, ֆիզալիս և այլն) կենսատեխնոլոգիական մեթոդների կիրառմամբ զանգվածային բազմացման տեխնոլոգիաներ մշակելու և ներդրման ուղղությամբ: Գենբանկի գործունեությունն ուղղված է Ex-situ եղանակով գյուղատնտեսական մշակաբույսերի և դրանց վայրի ազգակիցների պահպանմանը: Այն նախատեսված է երաշխավորելու, որ այդ ռեսուրսներն օգտագործվելու են նաև սելեկցիոներների և ֆերմերների կողմից: Առանց բույսերի գենետիկական ռեսուրսների արժեքավոր նմուշների պահպանման անհնար է ընդարձակել սելեկցիայի և սերմնաբուծության աշխատանքները:

Կենտրոնը համագործակցում է CGIAR միջազգային հետազոտական կենտրոնի, COST-ի (Եվրոպական համագործակցություն գիտական և տեխնիկական ոլորտներում), Ռուսաստանի Դաշնության, Բելոռուսի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Պերուի, Նիդերլանդների, Վրաստանի, Սլովակիայի, Ճապոնիայի, Ուզբեկստանի և այլ երկրների գիտական հաստատությունների հետ` համատեղ գիտարշավներ կազմակերպելու, ԲԳՌ նմուշների փոխանակման, բույսերի միկրոբազմացման և այլ բնագավառներում: Կենտրոնն ունի 19 աշխատողներ, որոնցից 10-ը գիտական աշխատողներ են, այդ թվում 6-ն ունեն գիտական կոչումներ:


Հետադարձ կապ
1101. Էջմիածին, Իսի Լե Մուլինո 1
Հեռ: 374231 56970,
E:mail- Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10