
Սմբատ Հարութի Դավեյան
տեխն.գիտ.դոկտոր, դոցենտ
Դեկանի պարտականությունները կատարող
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
1ա մասնաշենք, սենյակ 2 - (+374) 10 52 52 34, ներքին 2-95
- technologies@anau.am
Գիտություն
Որակյալ կրթության չափանիշ է գիտությունը՝ որպես պրոֆեսորադասախոսական և ուսանողական հետազոտական աշխատանքի արդյունք։
Նորարարական մտքի զարգացում և ներդրում համապատասխան ոլորտում
ՈՒԳԸ-ի աշխատանքի խթանում՝ համալսարանի նյութատեխնիկական արդիականացված բազայի լիարժեք կիրառմամբ
Բոլոր մասնագիտությունների գծով ներկայացված նորագույն մթերքների ամենամյա առանձին համտեսների կազմակերպում
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար որպես աշխատանքի արդյունք և որակի չափանիշ սահմանել գիտահետազոտական աշխատանքները, իսկ որպես առաջնահերթ գնահատում ՝ խրախուսման չափանիշների ներդրումը
Կիրառական նշանակության դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի իրականացում՝ ըստ համապատասխան ոլորտների առկա խնդիրների
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ակտիվ ներգրավվածության ապահովում տարբեր ծրագրերում գիտահետազոտական գործունեության խթանման նպատակով՝ ուսանողների ընդգրկվածությամբ
Միջմասնագիտական գիտական ծրագրերի համատեղ մշակում
Բոլոր մասնագիտությունների գծով կարճաժամկետ վարպետության դասընթացների կազմակերպում
Բարեփոխումների իրականացման արդյունքում մասնագիտական նոր կրթական ծրագրերով շրջանավարտը բուհը կավարտի ոչ միայն մասնագիտական կարողություններով, այլ նաև գործնական հմտություններով, ինչը նրան մրցունակ կդարձնի աշխատաշուկայում։

դեկանի տեղակալ
Պետրոսյան Աննա Աշոտի
(+374 10) 525234, (+374 95) 526234, ներքին՝ 295
anka.petrosyan@mail.ru


դեկանի տեղակալ
Սարոյան Անահիտ Վոլոդյայի
(+374 10) 525234, (+374 95) 526234, ներքին՝ 295
anahit76saroyan@mail.ru

գործավար
Խաչատրյան Լուսինե Ռոբերտի
(+374 10) 525234, (+374 95) 526234, ներքին՝ 295
lusine.khachatryan2015@yandex.ru
Ֆակուլտետի պատմությունը
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը սննդի արդյունաբերության ու գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղային արտադրությունների համար մասնագետներ պատրաստող միակ բուհն է հանրապետությունում: 1960թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում կազմավորվում է կաթի և կաթնամթերքի ինժեներ-տեխնոլոգների ֆակուլտետը, որի առաջին դեկանն է եղել Թ.Մ Գաբրիելյանը:
1964-1965 ուստարվանից սկսած՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետը պատրաստում է նաև գինու և պահածոյացման տեխնոլոգներ:
1995թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում հիմնադրվեց տեխնոլոգիական ֆակուլտետը, իսկ 2002թ. ՀՊԱՀ-ում կազմավորվեց Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը։