Հեռակա ուսուցման դեպարտամենտ

Հարություն Սարգսի Հարությունյան

տնտ. գիտ. թեկն., դոցենտ

Դեպարտամենտի պետ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 429, 430, 432, 433 սենյակներ
  • (+37412) 699979, (+37412) 677676, ներքին` 3-69, 2-98, 2-23
  • distancelearning@anau.am

Պատմությունը և նպատակը

Գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պատրաստման կարևորագույն ուղիներից մեկը արտադրությունից չկտրված (հեռակա) ուսուցումն է:

Դեռևս 1932թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտին առընթեր հիմնադրվել է անասնաբույծներ պատրաստող հեռակա ինստիտուտ, որի առաջին տնօրեն է նշանակվել դասախոս Ա.Մալկովը:
Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում հեռակա ուսուցումը ևս կազմակերպվել է 1932թ.: Սկզբում այն կոչվել է գյուղատնտեսական հեռակա ինստիտուտ, որի առաջին տնօրեն է նշանակվել Հ.Գ.Թումանյանը: Տարբեր տարիների հեռակա ուսուցումը պարբերաբար կազմակերպվել է և որպես առանձին կառույց, և միացվել ցերեկային ուսուցման ֆակուլտետներին: 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորումից հետո ստեղծվել է հեռակա ֆակուլտետ, որի դեկան է նշանակվել պրոֆեսոր Ա.Պ.Թարվերդյանը: 1997թ. ֆակուլտետը վերանվանվել է հեռակա ուսուցման դեպարտամենտ և պրոռեկտորի կարգավիճակով դեպարտամենտի պետ է նշանակվել Ա.Թարվերդյանը: 1998-2015 թթ. հեռակա ուսուցման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցրել է Է.Ս.Կոսեմյանը: 2015 – 2019 թվականներին դեպարտամենտը ղեկավարել է Դ.Պ. Պետրոսյանը: 2019 թվականից դեպարտամենտի պետ է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հարություն Հարությունյանը:
Սկզբում հեռակա ուսուցմամբ մասնագետներ էին պատրաստվում միայն մի քանի մասնագիտությունների գծով: Սակայն տարեցտարի մասնագիտությունների քանակը ավելացել է, և այժմ հեռակա ուսուցման գծով մասնագետներ են պատրաստվում 18 մասնագիտությունների գծով, այդ թվում 7-ը ագրոկենսաբանական, 3-ը՝ պարենամթերքի տեխնոլոգիաների, 2-ը` ագրոպարենային համակարգի տնտեսագիտության, 6-ը` ագրարային համակարգի ճարտարագիտության:

Այսօր անհրաժեշտություն կա հեռակա ուսուցման համակարգում ներդնել ուսումնառության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան ուսանողին ուսանել ցանկացած ժամանակահատվածում և ցանկացած վայրում՝ օգտվելով ուսումնամեթոդական նյութերից, անհրաժեշտության դեպքում դիմելով դասախոսների խորհրդատվությանը և խնայելով ժամանակը:

Հեռակա ուսուցման նպատակը

Հիմնական աշխատանքից չկտրված և առկա ուսուցմամբ կրթություն ստանալու հնարավորություն չունեցող անձանց կրթական պահանջմունքների բավարարումը, հանրապետության հեռավոր շրջաններում բնակվող անձանց համար կրթական ծառայությունների մատուցման ոլորտի ընդլայնումը, ուսումնական հաստատություններում  կրթական նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու  կատարելագործումը:

Հեռակա ուսուցման դեպարտամենտը պատրաստում է հետևյալ ոլորտի մասնագետներ`

Ագրոնոմիական
  • Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա
  • Բույսերի պաշտպանություն
  • Ագրոէկոլոգիա
  • Ջերմատնային ագրոտեխնոլոգիա
  • Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա
  • Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
  • Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
Պարենամթերքի տեխնոլոգիաներ
  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
  • Պարենամթերքի տեխնոլոգիա
  • Սննդի անվտանգություն
Ագրոպարենային համակարգի տնտեսագիտություն
  • Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա
  • Ագրոբիզնես և ֆինանսներ
Ագրարային համակարգի ճարտարագիտություն
  • Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
  • Հողաշինարարություն, հողային կադաստր
  • Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ
  • Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում
  • Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ
  • Կենսագործունեության անվտանգություն


2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մասնագիտությունները, ընդունելության քննությունները, նախատեսվող տեղերը և վարձավճարների չափը

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելություն հետևյալ մասնագիտություններով:
ՀԱԱՀ հեռակա ուսուցման դեպարտամենտում ուսուցումը կատարվում է միայն վճարովի համակարգում:
Դիմորդները դիմում հայտը և փաստաթղթերը լրացնելու են բուհում սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 18:00-ն: Քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 22-ը:

1) միջնակարգ կրթության ատեստատ կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթ՝ համապատասխան ներդիրով,
2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
5) ներքոնշյալ կարգի 28-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ) (առկայության դեպքում),
6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
7) տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում),
8) «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում),
9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
10) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):
11)  Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով քննության համար դիմորդը բուհի համապատասխան հաշվեհամարին վճարում է 1500 դրամ (Արդշինբանկ 2470100531030000): Ընդունելության քննությունների վճարից ազատվում են ներքոնշյալ կարգի  28-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները:
Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:
առաջին և երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զին. ծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կողմից տրված վկայականների,
Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

Ընդունելությունը կատարվում է հետևյալ կարգախմբերով` առանձին-առանձին.

Նպատակային կարգով ընդունվողներ (սահմանված տեղերում ըստ մարզերի): Այս կարգախմբում մրցույթից դուրս մնացած դիմորդները մասնակցում են ընդհանուր մրցույթին:
Ընդհանուր մրցույթ (մնացած տեղերում):

Յուրաքանչյուր կարգախմբում ընդունելությունը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ` մրցույթից դուրս ընդունվում են «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված կատեգորիայի դիմորդները, մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականությամբ առավելություն է տրվում`
ա) ընտրած կամ հարակից մասնագիտությամբ աշխատող դիմորդներին (ցանկը որոշում է ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողովը) և զինվորական ծառայությունից զորացրվածները,
բ) նախորդ տարիների մեդալակիրներին,
գ) հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
ե) դպրոցի ավարտական պետական քննություններից առավելագույն ցուցանիշ ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան, միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդը:

Դիմորդները ընդունող հանձնաժողովին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

դիմում (ըստ ՀԱԱՀ-ում հաստատված միասնական ձևի),
կրթության մասին փաստաթղթի բնագիրը,
6 լուսանկար (3 x 4 չափի)
քաղվածք աշխատանքային գրքույկից (գյուղացիական և կոլեկտիվ տնտեսություններում աշխատողները ներկայացնում են տեղեկանք գյուղական համայնքից),
նպատակային տեղերում ընդունվող դիմորդները ներկայացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրված համապատասխան գործուղման ձև,
լրացուցիչ տեղեկանքներ (տեղեկանք` 1-ին և 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զին.ծառայող ծնողի զոհվելու մասին, հանրապետական կամ միջազգային օլիմպիադաներին մասնակցելու մասին փաստաթուղթ),
դիմորդներն անձնագիրն ու զին.գրքույկը (տեղեկանք զին. կոմիսարիատից` ժամկետային ծառայության անցնելու մասին) ներկայացնում են անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 10-ից մինչև 30-ը:
Մանրամասների համար դիմել ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով։

Ընդունող հանձնաժողով
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 220 ա սենյակ
Հեռ. (+37412) 585828,  (+37495) 521753, ներքին` 2-12
E-mail: dimordanau@gmail.com