Ընդհանուր տեղեկատվություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության ագրոպարենային համակարգի համար մասնագետներ պատրաստող միակ բուհն է: Հիրավի, գիտական և կրթական փառավոր ուղի է անցել համալսարանը, որի շատ ու շատ շրջանավարտներ իրենց հայրենանվեր գործունեությամբ հայտնի են հանրապետությունում: ՈՒսուցման բարելավման և կատարելագործման հարցերը, տարվող գիտական ու հետազոտական աշխատանքների խորը և հանգամանալից կատարումը մշտապես գտնվում են բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Համալսարանում տարիներ ի վեր ձևավորված ավանդույթները և ձեռք բերված ակնառու հաջողությունները բուհը դարձրել են մեր երկրի ճանաչված և առաջատար ուսումնական հաստատություններից մեկը:

Univerity of the Future

ՀԱԱՀ-ի ընդհանուր բնութագիրը

Բուհի լրիվ անվանումը

Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Անվանումը կրճատ ՀԱԱՀ
Հասցե 0009, Հայաստան, Երևան, Տերյան 74
Տեղեկատու հեռախոսներ Ընդունարան – (+374 10) 52-45-41
Ընդհանուր բաժին – (+374 10) 58-19-12
Ֆաքս (+374 10) 522361, (+374 10) 581597
Էլ. փոստ [email protected]
Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյան
ՈՒսուցման ձևերը Առկա և հեռակա
ՈՒսման տևողությունը 4-4,6 տարի (բակալավրիատ)
+ 1-1,5 տարի (մագիստրատուրա)
ՈՒսումնական
պարապմունքների սկիզբը
Առկա – ամեն տարի սեպտեմբերի 1-ին
Հեռակա – ըստ ուսումնական պլանների
ՈՒսանողների ընդհանուր
թիվը
Առկա – 2217
Հեռակա – 2180
ՈՒսման տարեկան վարձը Բակալավր
Առկա – 480-660 հազ. դրամ
Հեռակա – 380-515 հազ. դրամ
Մագիստրատուրա
Առկա − 610-880 հազ. դրամ
Հեռակա − 610-680 հազ. դրամ
Համալսարանի
մասնաճյուղերը
Վանաձորի
Սիսիանի
Շիրակի

ՀՀ դրամով բանկային փոխանցումների իրականացման համար

ՀՎՀՀ

01507028
Հ/Հ 2470100531030000
Բանկ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ