Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն

Վաչագան Ռաֆայելի Մելքոնյան

տնտ.գիտ.թեկն., դոցենտ

Կենտրոնի տնօրեն

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    1-ին մասնաշենք
  • (+374 12) 96 00 05, ներքին՝ 2-50

  • [email protected]

2010 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որը 2013թ. վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոն (ՏՏ և ԻԾ կենտրոն):
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստում համալսարանի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՏՏ և ԻԾ կենտրոնը նորից վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը և առավել արդյունավետ կիրառմանն ուսումնական գործընթացում ու գիտական հետազոտություններում, նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան գրադարանային գործի կազմակերպմանը և շարունակական զարգացմանը, համալսարանում համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների պատշաճ ուսուցմանը, համակարգչային հրատարակչական աշխատանքների իրագործմանը, համակարգչային սարքավորումների սպասարկմանը և վերազինմանը, համալսարանի կառավարման համակարգում տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացմանը, էլեկտրոնային դեկանատների գործունեության համակարգմանը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը և արդյունավետ կիրառմանը, ինչպես նաև տեղեկատվության և տեղեկատվական գիտելիքի ստացման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման, տարածման աշխատանքների իրականացմանը:
Հաշվի առնելով ՏՏ կենտրոնի կողմից իրականացվող գործառույթների բազմազանությունը և կարևորությունը՝ ստեղծվել են ստորաբաժանումներ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է ոլորտի առանձին բաղկացուցիչների ներդրման համար: Կենտրոնը կազմված է տեղեկատվական համակարգերի կառավարման, ՏՏ համակարգերի սպասարկման, ՏՏ գիտելիքի և ուսումնական գործընթացի ավտոմատացման բաժիններից:
ՏՏ կենտրոնի կողմից աշխատանքներ են տարվում էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի արդյունավետ օգտագործման և համալսարանում էլեկտրոնային փաստաթղթաշարժի Mulberry համակարգի անթերի ու անվտանգ կիրառման ուղղությամբ:
Համալսարանի՝ քննությունների կազմակերպման թեստային համակարգին անցնելու հետ կապված Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վրա դրվեցին թեստային համակարգի նախագծման և իրականացման աշխատանքները՝ սկսած քննական սենյակների կահավորումից վերջացրած քննությունների կազմակերպումով և դրանց վրա վերահսկողության սահմանումով։ Բոլոր ամբիոնների դասախոսների համար ՏՏ աշխատակազմը պարբերաբար անցկացրել է խորհրդատվություններ, որոնց ընթացքում մանրակրկիտ բացատրվել են դասախոսների անելիքները։ Դասախոսների համար կարևոր օգնություն են կենտրոնի կողմից կազմված ուղեցույցները։ Կենտրոնի աշխատակիցներն ամբիոնների կողմից մշակված քննական հարցերը մուտքագրում են համակարգ։ Այսօր արդեն քննությունների կազմակերպման թեստային համակարգը գործում է անխափան։