Ուսանողական կյանք

Ասում են՝ մարդը ծերանում է այն ժամանակ, երբ նրանում մահանում է ուսանողը… Հիրավի, մարդու կյանքում ամենաերիտասարդ ու ամենահետաքրքիր ժամանակաշրջանն է ուսանողական տարիները: Տարիներ, երբ ձեռք ես բերում ոչ միայն մասնագիտական բարձրագույն կրթություն, այլ նոր ընկերներ, նոր ծանոթություններ: Եվ սկսում ես ինքնուրույն մտածել ու ինքնուրույն քայլեր անել: Թե ինչպիսին կլինեն քո այդ տարիները, սիրելի ուսանող, կախված է առաջին հերթին հենց քեզանից, ապա ուսումնական հաստատության ուսանողական կառույցների համակարգից, որի առաքելությունն է ապահովել ձեր արտալսարանային առօրյան՝ այն դարձնելով հարուստ, հետաքրքիր, յուրօրինակ ու բովանդակալից:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական կառույցները երկուսն են.
Ուսանողական խորհուրդը սովորողների ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին է: Այն միտված է պաշտպանել ուսանողների իրավունքները, քննարկել նրանց հուզող հարցերն ու խնդիրները և դրանք ներկայացնել վերադասին:

Ուսանողական գիտական ընկերությունը միտված է ներգրավել ուսանողներին համալսարանում իրականացվող գիտական ու հետազոտական աշխատանքներում՝ ուղղորդելով նրանց դեպի գիտություն ու միաժամանակ խթանելով համալսարանի գիտական հետագա ներուժի կայացմանը:
Այս երկու կառույցներն էլ ղեկավարվում են ուսանողների կողմից՝ ապահովելով նրանց մասնակցությունը ՀԱԱՀ կառավարման գործընթացին:

ՄԵՐ ՀԱՋՈՂԱԿՆԵՐԸ

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
Հեռ. (+374 12) 52-12-32, ներքին՝ 2-96
E-mail: info@anau.am