Ուսանողական խորհուրդ

Կարեն Ղարախանյան

Նախագահ

Հետադարձ կապ

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
1-ին մասնաշենք, 1-ին հարկ

(+374 55) 52 12 32, ներքին` 2-96

studentcouncil@anau.am

ՀԱԱՀ ուսանողական խորհուրդը՝ ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմինը, արտահայտում է ուսանողության շահերն ու իրավունքները, ապահովում ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, նպաստում նրանց կրթական ու գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական ու հոգևոր զարգացմանը, ինչպես նաև ռազմահայրենասիրական, ակտիվ քաղաքացիական դաստիարակությանը, կազմակերպում է ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը: Ուսանողների բանավիճելու մշակույթի զարգացմանը նպաստում է ինտելեկտուալ ամենատարբեր միջոցառումների ու խաղերի անցկացումը, բնապահպանական ու էկոլոգիական հիմնախնդիրներին ծանոթանում են արշավների, ամառային դպրոցների, էքսկուրսիաների միջոցով: Իսկ մշակութային ու հոգևոր զարգացմանը նպաստում են բազմաբնույթ հանդիպումները, ցուցահանդեսների կազմակերպումն ու այցերը մշակութային օջախներ:

Ուսանողական խորհրդի կազմում գործում են մշակույթի, սպորտի, սոցիալական հարցերի հանձնաժողովները, ինչպես նաև «Սմարթ» ինտելեկտուալ և «Կանաչ սերունդ» /Green Generation/ էկոլոգիական ակումբները:

Նախագահական կազմ

Փոխնախագահ

Վոլոդյա Էլբակյան

Քարտուղար

Քրիստինե Խուրշուդյան