«Արաբկիր» ուսանողական հանրակացարան

Հանրակացարանում բնակվելու համար անհրաժեշտ է՝

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Արաբկիր» ուսանողական հանրակացարանն ուսանողներին առաջարկում է կեցության հետևյալ պայմանները. յուրաքանչյուր սենյակում 2 մահճակալ, 2 աթոռ, 1 սեղան: Չորսհարկանի հանրակացարանի յուրաքանչյուր հարկում կա սանհանգույց, իսկ լողասենյակները գտնվում են 1-ին հարկում: Սենյակները ջեռուցվում են էլեկտրական տաքացուցիչներով: Վարձակալման արժեքը ՀԱԱՀ ուսանողների համար ամսական 3000 դրամ է, այլ բուհերի ուսանողների համար՝ 12000 դրամ:
Դիմելու ընթացակարգը հետևյալն է. անհրաժեշտ է դեկանատից վերցնել տեղեկանք, ընդհանուր բաժնում գրել համապատասխան դիմում, տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորին ներկայացնել վերոնշյալ դիմումը և տեղեկանքը, հաշվապահությունում վճարում կատարել՝ ներկայացնելով դիմումն ու անձնագիրը, ապա հանրակացարանի պարետին ներկայացնել տրված փաստաթղթերը: Այլ բուհերի ուսանողները պետք է միջնորդագիր բերեն ռեկտորի անունով և դիմում գրեն ընդհանուր բաժնում, իսկ մնացած ընթացակարգը նույնն է:

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0051, Արաբկիր 37
Հեռ. (+374010) 25 38 17
E-mail: info@anau.am

«Զարթոնք» հանգստյան տուն

Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տունն իր հյուրընկալ դռներն է բացում Ձեր առաջ…

Գրադարան

Մասնագիտական և գեղարվեստական հարուստ գրականությունը հասանելի է բոլորին…

Ուսանողական կյանք

Ուսանողական տարիներ. ամենաակտիվ և ամենահետաքրքիր ժամանակաշրջան…

Ուղեցույցներ

Իմացիր քո իրավունքներն ու պարտականությունները…

Կարիերա և պրակտիկա

Օգտվիր պրակտիկայի և կարիերայի զարգացման հնարավորություններից…

Մրցույթներ և կրթաթոշակներ

Բաց մի թող անվճար ուսուցման, անվանական կրթաթոշակների և արտերկրում ուսանելու հնարավորությունդ…

Ուսումնական մասնաճյուղեր

Ստացիր լավագույն կրթություն տարբեր մարզերում…