Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժին

Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի գործունեության հիմնական նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայում, հետազոտական կենտրոններում և առևտրային կազմակերպություններում համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ծառայունակության և կարողունակության բարձրացումը։
Բաժինը աշխատանքներ է իրականացնում երեք ուղղություններով
Ուսանողների պրակտիկա
Շրջանավարտների կարիերա
Շարունակական ուսուցում
Հաշվի առնելով աշխատաշուկայում առկա նոր պահանջները` բաժինը մշտապես կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ (սեմինար-դասընթացներ, հանդիպումներ գործընկերների հետ, աշխատանքի տոնավաճառներ և այլն)` ի նպաստ ուսանողների, շրջանավարտների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի մրցունակության, զբաղվածության խնդիրների լուծման ու տեղեկացվածության բարձրացման:
Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք ընկերությունների և կազմակերպությունների հետ, որոնք պրակտիկայի անցկացման և դասախոսների վերապատրաստման հնարավորություն կամ թափուր աշխատատեղեր ունենալու դեպքում տեղեկացնում են բաժնին:

ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի առաքելությունն է.

ՈՒսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը և արդի աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման ուղղորդումը

ՈՒսանողների և շրջանավարտների շարունակական կրթության ապահովումը

Ուսանողների մոտ ուսումնառությանը զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների իրականացումը

ՈՒսանողների ուսումնական, արտադրական, նախադիպլոմային և գիտաարտադրական փորձուսուցման համակարգումն ու իրականացումը

Կարիերայի զարգացման հնարավորություններին նպաստող միջոցառումների՝ սեմինարների, աշխատանքի տոնավաճառների, կամավորական փորձուսուցման, բուհ-գործատու երկխոսության և այլնի կազմակերպումը

Բուհ-գործատու փոխշահավետ, կառուցողական և գործընկերային հարաբերությունների հաստատումը

Բուհ-շրջանավարտ կայուն հետադարձ կապի ապահովումը, որն ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն կընձեռի արդյունավետ կերպով բացահայտել թափուր աշխատատեղերը ագրոպարենային համակարգի կազմակերպություններում և այլ կառույցներում:

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
1-ին մասնաշենք, 201 սենյակ
Հեռ. (+37412) 545713, ներքին` 3-66
E-mail: career@anau.am