որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է:
Գիտական պարբերականում ընդգրկվող հոդվածները գրախոսման են տրամադրվում անանուն՝ բացառելով հեղինակի տվյալները: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:
Պարբերականը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԲՈԿ-ի պահանջների: Այն աստիճանաբար համապատասխանեցվում է միջազգային գիտական շտեմարանների չափորոշիչներին: Խմբագրական կազմում ընդգրկված են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և արտերկրի (Ռուսաստան, Վրաստան, Լեհաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա) հեղինակավոր ուսումնական հաստատությունները ներկայացնող գիտնականներ:
Պարբերականի հոդվածները հրապարակվում են «Ագրարային տնտեսագիտություն և ագրոբիզնես», «Ագրարային ճարտարագիտություն», «Ագրոնոմիա և ագրոէկոլոգիա», «Սննդագիտություն և տեխնոլոգիա», «Անասնաբուժական բժշկագիտություն և անասնաբուծություն» խորագրերում:
Պարբերականի հայերեն և ռուսերեն միասնական համարի ծավալը 100-120 էջ է, անգլերեն համարինը՝ 80-100 էջ (հաշվի առնելով լեզուների առանձնահատկությունները և ընդունվող հոդվածների ողջամիտ քանակը):