Ուսանողական խորհրդի կառուցվածք

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

/wp-content/uploads/2019/05/marish.jpg

Նախագահ – Մարինա Վարդանյան
Մշակույթի հանձնաժողովն ապահովում է ուսանողների ակտիվ մշակութային կյանքը՝ նպատակ ունենալով առավել սերտացնել ուսանողություն- մշակութային օջախներ կապը, ստեղծում է ուսանողների և արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների համագործակցության հարթակներ, նախաձեռնում մշակութային տարբեր միջոցառումներ ինչպես համալսարանում, այնպես էլ ուսանողական հանրակացարանում՝ դրանցում ընդգրկելով արվեստասեր և ստեղծագործող ակտիվ ուսանողների:

ՍՊՈՐՏԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

/wp-content/uploads/2019/05/hayk-ghukasyan.pngՆախագահ – Հայկ Ղուկասյան
Սպորտի հանձնաժողովը նպաստում է ուսանողների ակտիվութան բարձրացմանը, խթանում առողջ ապրելակերպը: Ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվում են ներֆակուլտետային և միջֆակուլտետային բազմաթիվ սպորտային միջոցառումներ` ֆուտբոլ, վոլեյբոլ, վազք, շախմատ, սպորտային վիկտորինա և այլն: Այս մրցույթներում լավագույն արդյունքներ ցույց տված ուսանողները պարգևատրվում են և հետագայում մասնակցում միջբուհական մրցումներում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

/wp-content/uploads/2019/07/elen-soghomonyan.jpg

Նախագահ – Էլեն Սողոմոնյան
Հանձնաժողովի գործառույթներից է ուսանողների ուսման զեղչային համակարգի կարգավորումը, համակարգումը, ինչպես նաև հսկողության սահմանումը: Սոցիալական հարցերով զբաղվող հանձնաժողովը պարբերաբար կազմակերպում է բարեգործական միջոցառումներ, այցեր մանկատներ, ծերանոցներ, սահմանամերձ գյուղեր:

«ՍՄԱՐԹ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԱԿՈՒՄԲ

/wp-content/uploads/2019/05/Iskandaryan-Amalia.jpg

Նախագահ – Ամալյա Իսկանդարյան

«Սմարթ» ինտելեկտուալ հանձնաժողովի փոքրիկ, բայց մեծ քայլերի տանող նպատակներն են՝ ինտելեկտուալ խաղերի միջոցով ավելի բարձրացնել ուսանողների հետաքրքրվածությունը տարբեր ոլորտներում, օգնել նրանց մեծացնել գիտելիքների պաշարները, ընդլայնել մտահորիզոնը, զարգացնել դատողական մտածողությունը և դրդել ուսանողներին անընդհատ կատարելագործման։

ԿԱՆԱՉ ՍԵՐՈՒՆԴ (Green Generation) ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

/wp-content/uploads/2019/05/Zaruhi-Hoveyan.jpg

Նախագահ – Զարուհի Հովեյան
«Կանաչ սերունդ» էկոլոգիական ակումբը նպատակ ունի ուսանողության շրջանում արմատավորել էկոլոգիական մշակույթը, նպաստել ուսանողների էկոլոգիական կրթության մակարդակի բարձրացմանը։ Ակումբը կազմակերպում է սեմինարներ, մրցույթներ, խաղեր, արշավներ որպեսզի երիտասարդ սերունդը ճանաչի բնությունը և ճիշտ գնահատի շրջակա միջավայրի ներուժը։ Ակումբն ակտիվորեն մասնակցում է աղբի վերամշակման գործընթացին՝ հավաքելով թղթեր և պլաստիկ, ինչպես նաև իրականացնում է ծառատունկ՝ նպաստելով կանաչ զանգվածի ավելացմանը: