Հրատարակչական բաժին

Գրետա Վահրամի Մնացականյան

Բաժնի վարիչ

Հետադարձ կապ

    • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
      ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, 421, 430 սենյակներ
    • (+374 12) 56 07 12, (+374 12) 58 79 82, ներքին 3-98, 2-42
    • [email protected]
    • [email protected]

hratarakchakan xmbagrakan bajin agrarayin hamlasaran Հրատարակչական բաժինը (նախկինում՝ հրատարակչական-խմբագրական) հիմնադրվել է 1987 թ.՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում գործող համանուն խմբի հիման վրա:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հրատարակչական բաժինը կառուցվածքային ստորաբաժանում է, որը խմբագրում, սրբագրում և տպագրության է հանձնում ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ, աշխատանքային տետրեր, սեմինար պարապմունքների պլաններ և այլ բնույթի ուսումնամեթոդական գրականություն:
Բաժինը նաև նախապատրաստում և տպագրության է հանձնում «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականը:
2003 թվականից լույս տեսնող «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը (2012 թ. սեպտեմբերից` «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր», 2019 թ. մայիսից՝ «Ագրոգիտություն և տեխնոլոգիա») կարճ ժամանակում ձեռք բերեց միջազգային ճանաչում: Այժմ Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի հեղինակավոր ուսումնական հաստատությունները ներկայացնող գիտնականների հետ համագործակցելու արդյունքում հրապարակվում են ագրարային գիտության տարբեր ոլորտներին վերաբերող հարյուրավոր հոդվածներ: Գիտական պարբերականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառվել է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում:
Հրատարակչական բաժնում աշխատում են Մ․Ժ․ Ղազարյանը, Ս․Ռ․ Պետրոսյանը, Կ․Ս․ Վարդանյանը, Հ․Հ․ Սարգսյանը, Ա․Շ․ Սուքիասյանը, Ս․Ս․ Եղիազարյանը, Ն. Քարիմյանը, Ք․Է․ Ասրյանը, Ա․Գ․ Գրիգորյանը, Վ․Ռ․ Պետրոսյանը։