Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մշտապես խիստ կարևորել է մագիստրոսական ծրագրով որակյալ և մրցունակ կադրերի պատրաստումը:
Համալսարանում մագիստրոսական ուսուցումը սկսվել է 1997 թվականից: Բոլոր մասնագիտությունների համար կազմվել և հաստատվել են ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը: 2013 թվականից մագիստրանտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է կրեդիտային համակարգի կանոնակարգային, ուսումնամեթոդական փաստաթղթերի նորմերին համապատասխան՝ ելնելով միջազգային կրթական չափորոշիչներից:
Մագիստրոսական կրթության համար նախանշվել են այն մասնագիտությունները, որոնց պատրաստած կադրերն առաջնային են հանրապետության ագրարային ոլորտի համար: Ագրարային համալսարանի 5 ֆակուլտետներում կազմակերպվում են առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրեր /ընդունելություն, տեղեր, վարձավճարներ/:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն:
Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝
- Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- Անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի ),
- Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ (դրանց առկայության դեպքում),
- Զինվորական գրանցման փաստաթղթերի պատճեն՝ բնօրինակի առկայությամբ (ներկայացնում են անձամբ), անձը հաստատող փաստաթղթի պատճենը բնօրինակի առկայությամբ,
- Ստացած մրցանակների, վկայականների, դիպլոմների պատճենները՝ առկայության դեպքում,
- Համալսարանի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
ՀԱԱՀ 2022-2023 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի ընդունելությունն իրականացվում է 2 փուլով։
Առաջին փուլով կատարվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը:
Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 6-ից մինչև հունիսի 30-ը ( ներառյալ), երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 09։00-17։00,
Երկրորդ փուլով կատարվում է վճարովի, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 1-ը։
Դասերը կկազմակերպվեն երեկոյան ժամերին։
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա։
Դիմորդների հավասար ՄՈԳ-ի դեպքում հաշվի են առնվում հետևյալ չափանիշները ըստ առաջնահերթության.
մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը,
տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայություն,
ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը։
Մագիստրատուրայի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2021/2022 ուստարվա ընդունելության տեղերի հայտ
Մագիստրատուրայի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ցուցակ (լրիվ փոխհատուցմամբ անվճար)
2021-2022 ուստարվա մագիստրատուրայի առկա վճարովի համակարգ ընդունված ուսանողների ցուցակը
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողով՝
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
(+374 95) 52 17 53, 012-58-58-28
dimord@anau.am