Մագիստրատուրա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մշտապես խիստ կարևորել է մագիստրոսական ծրագրով որակյալ և մրցունակ կադրերի պատրաստումը:
Համալսարանում մագիստրոսական ուսուցումը սկսվել է 1997 թվականից: Բոլոր մասնագիտությունների համար կազմվել և հաստատվել են ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը: 2013 թվականից մագիստրանտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է կրեդիտային համակարգի կանոնակարգային, ուսումնամեթոդական փաստաթղթերի նորմերին համապատասխան՝ ելնելով միջազգային կրթական չափորոշիչներից:
Մագիստրոսական կրթության համար նախանշվել են այն մասնագիտությունները, որոնց պատրաստած կադրերն առաջնային են հանրապետության ագրարային ոլորտի համար: Ագրարային համալսարանի 5 ֆակուլտետներում կազմակերպվում են առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրեր /ընդունելություն, տեղեր, վարձավճարներ/:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2023-2024 ուսումնական տարվա  ընդունելություն:

Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝

1․ Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

2․ Անձը հաստատող փաստաթղթի պատճեն,

3․ Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի),

4․ Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ (դրանց առկայության դեպքում),

5. Զինվորական գրանցման փաստաթղթի պատճեն՝ բնօրինակի առկայությամբ (ներկայացնում են անձամբ),

6. Ստացած մրցանակների, վկայականների, դիպլոմների պատճենները՝ առկայության դեպքում,

7.Համալսարանի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

ՀԱԱՀ 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի ընդունելությունն իրականացվում է 2 փուլով։

Առաջին փուլով կատարվում է  պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը, որին կարող են առաջին հերթին մասնակցել Համալսարանի տվյալ մասնագիտության բակալավրի կրթական աստիճան ունեցող տվյալ տարվա շրջանավարտները, որոնցից բացի՝ թափուր տեղերի առկայության դեպքում, 1-ին փուլով առկա ուսուցման համակարգում մագիստրատուրայի ընդունելությանը կարող են մասնակցել ՀԱԱՀ նաև տվյալ մասնագիտության բակալավրի կրթական աստիճան ունեցող նախորդ տարիների շրջանավարտները, ապա Համալսարանի և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները:

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 30-ը   (ներառյալ),  երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 09։00-17։00,

Երկրորդ փուլով կատարվում է վճարովի, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը:

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հուլիսի 3-ից մինչև սեպտեմբերի 1-ը։

Դասերը կկազմակերպվեն երեկոյան ժամերին։

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա։

Դիմորդների հավասար ՄՈԳ-ի դեպքում հաշվի են առնվում հետևյալ չափանիշները ըստ առաջնահերթության.

  • մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը,
  • տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայություն,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը։

Մագիստրատուրայի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2022/2023 ուստարվա ընդունելության տեղերի հայտ

Մագիստրատուրայի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ցուցակ (լրիվ փոխհատուցմամբ անվճար)

2022-2023 ուստարվա մագիստրատուրայի առկա վճարովի համակարգ ընդունված ուսանողների ցուցակը

Մագիստրատուրայի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2021/2022 ուստարվա ընդունելության տեղերի հայտ

Մագիստրատուրայի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ցուցակ (լրիվ փոխհատուցմամբ անվճար)

2021-2022 ուստարվա մագիստրատուրայի առկա վճարովի համակարգ ընդունված ուսանողների ցուցակը

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողով՝
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
(+374 95) 52 17 53, 012-58-58-28
[email protected]