Ագրոնոմիական ֆակուլտետ

Արմենակ  Ջալլադի Տեր-Գրիգորյան

գյուղ.գիտ.թեկն., դոցենտ

Դեկան

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 202 սենյակ
  • (+374 10) 52 86 77, ներքին՝ 3-60, 3-65
  • [email protected]

Ֆակուլտետն առաջնորդվում է կրթության ուսանողակենտրոն և «Smart» մոտեցումներով, խրախուսում է արտալսարանային ուսուցումը, արժանահավատ և վերջնարդյունքահեն գնահատումը: Դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմատիկայի ընտրությունն իրականացվում է արտադրությունում դրանց կիրառականության ապահովման նկատառումներով: Մագիստրանտների հետազոտական աշխատանքների ղեկավարման համար ներգրավված են գյուղատնտեսության ոլորտի առաջատար գիտաշխատողներ: Ֆակուլտետի որոշ ուսանողներ և մագիստրանտներ ինտեգրված են և մասնակցում են միջազգային ուսումնական, գիտական և պրակտիկ ծրագրերում: Ակտիվ է դասախոսների և հետազոտողների մասնակցությունը միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերին։
Իրականացնում է ուսանողների և մագիստրանտների փորձուսուցումը հանրապետության գյուղոլորտի առաջավոր կազմակերպություններում (ԲԲՏՄ, Սպայկա, Օռվակո, Էկոգլոբ, Սևան ազգային պարկ, Կանաչ արահետ, Ագրոտրենդ, Սյունիք ֆուդ և այլն), մասնավոր ֆերմերային տնտեսություններում, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ստորաբաժանումներում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, ինչպես նաև համալսարանի ուսումնափորձնական տնտեսություններում:
Ֆակուլտետի մի շարք երիտասարդ դասախոսներ ներգրավված են և վերապատրաստումներ են անցնում միջազգային ծրագրերում և արտերկրի առաջատար բուհերում:
Ֆակուլտետի դասախոսական կազմն, ըստ մասնագիտական առանձնահատկությունների, մասնակցում է արտադրությանը մատուցվող խորհրդատվական գործընթացներին:

ֆակուլտետը համագործակցում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության համաշխահային գրասենյակի, Կովկասի տարածաշրջանի ագրոկենսաբազմազանության պահպանման հայկական գրասենյակի, Նորվեգիայի Սաէրհեիմի կենսաէկոնոմիկայի ինստիտուտի, Թրոմսոյի արկտիկական համալսարանի, Իտալիայի Դելլ Մանշ պոլիտեխնիկական համալսարանի (Անկորա), Ռուսաստանի մի շարք գյուղատնտեսական համալսարանների և գիտական կենտրոնների հետ:

‹‹Oրգանական գյուղատնտեսություն›› մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել օրգանական գյուղատնտեսության ոլորտի մասանագետների՝ զինված համապատասխան գիտական և գործնական գիտելիքներով։
Ծրագրի շրջանավարտները կունենան գիտելիքներ հողի բերրիության, օրգանական հավաստագրման, տեղական և միջազգային օրգանական չափորոշիչների, բնական ռեսուրսների հարակայուն կառավարման, օրգանական մշակաբույսերի ու մրգերի արտադրության և վերամշակման, օրգանական անասնաբուծության վերաբերյալ։

Ֆակուլտետում թողարկվող երեք մասնագիտությունների հինգ կրթական ծրագրերով   մասնագետների նկատմամբ արտադրությունում առկա է մեծ պահանջարկ:  Շրջանավարտների հիմնական մասն աշխատում է ըստ մասնագիտության: Այդ մասնագիտություններն են.

Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա

Կրթական ծրագիրն ավարտած մասնագետները տիրապետում են`

  • ֆերմերային տնտեսությունների ձևավորման, վարման և կառավարման ժամանա­կակից մոտեցումներին,
  • գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ժամանակակից տեխնոլոգիանե­րին, շուկայի պահանջները բավարարող սորտերի (հիբրիդների) ստեղծման տեխնոլո­գիաներին,
  • պտղատու և խաղողի ինտենսիվ այգիների հիմնման և մշակության տեխնոլոգիական առանձնահատկություններին:
Բույսերի պաշտպանություն

Կրթական ծրագիրն ավարտած մասնագետները տիրապետում են`

  • մշակաբույսերի և անտառային ծառատեսակների վնասակար օրգանիզմների դեմ արդյունավետ պայքարի միջոցառումների պլանավորոման և իրականացման գործառույթներին,
  • սահմանային հսկիչ կետերում, լաբորատորիաներում, ջերմատներում և դաշտում բուսասանիտարական փորձաքննության գործառույթներին:
Ջերմատնային ագրոտեխնոլոգիա

Կրթական ծրագիրն ավարտած մասնագետ­ները տիրապետում են`

  • ջերմոցա-ջերմատնային տնտեսությունների ստեղծմանը (աերոպոնիկ, հիդրոպոնիկ և գրունտային),
  • ջերմոցա-ջերմատնային պայմաններում մշակաբույսերի մշակության ամբողջական համակարգերի կիրառությանը:         
Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում

Կրթական ծրագիրն ավարտած մասնագետ­ները տիրապետում են`

  • անտառօգտագործման, անտառվերականգման, անտառհիմնման, անտառային գույքագրման և մշտադիտարկման, անտառային տնկարանների ստեղծման հմտություն­ներին,
  • իրականացնում են բնակավայրերի կանաչապատում, որն իր մեջ ընդգրկում է՝ պարտիզագործություն, ծաղկաբուծական տնտեսությունների կազմակերպում, կանաչ տնկարկների դենդրոֆլորայի տեսակային կազմի բարելավում ու գեղազարդության բարձրացում:
Ագրոէկոլոգիա

Կրթական ծրագիրն ավարտած մասնագետ­ները տիրապետում են`

  • գյուղատնտեսության արտադրության էկոլոգիական առանձնահատկություններին՝ գյուղատնտեսական հողատեսքերում տեղի ունեցող էկոլոգիական փոփոխություններին, դրանց պատճառահետևանքային կապերին,
  • նպաստում են գյուղատնտեսական կայուն արտադրության և էկոլոգիական տեսակետից անվտանգ գյուղատնտեսական մթերքների արտադրությանը:

դեկանի տեղակալ, գ.գ.թ. դոցենտ

Մամաջանյան Սասուն Արշալույսի

(+374 10) 528677, ներքին՝ 365
[email protected]

գործավար

Այվազյան Ադրինե Օնիկի

(+374 12) 528677, ներքին՝ 360
[email protected]

գործավար

Գրիգորյան Արփինե Ռոմիկի

(+374 12) 528677, ներքին՝ 360
[email protected]

գործավար

Կարապետյան Լիանա Վահրամի

(+374 12) 528677, ներքին՝ 360
[email protected]

Ֆակուլտետի պատմությունը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնարար ֆակուլտետներից է Ագրոնոմիական ֆակուլտետը, որը կազմավորվել է 1921թ. Երևանի ժողովրդական համալսարանում (ԵՊՀ): Ֆակուլտետի ստեղծման գործում մեծ ավանդ է ունեցել  նրա առաջին դեկանը՝ ճանաչված գիտնական ու մանկավարժ Պապա Բեժանի Քալանթարյանը:
1930թ. Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրվում է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ այգեգործության, երկրագործության /դաշտավարական/ և անասնաբուծության ֆակուլտետներով: Առաջին երկուսը 1943թ. վերանվանվում են ագրոնոմիական և այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետներ:
Ագրոնոմիական ֆակուլտետը տարբեր տարիների ենթարկվել է մի շարք կառուցվածքային փոփոխությունների. 1988թ. ագրոնոմիական և այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետները միավորվում են և գործունեությունը շարունակում որպես ագրոնոմիական ֆակուլտետ: 1994-1995 ուստարում Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման հետևանքով նորաստեղծ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում կազմավորվում է ագրարային ֆակուլտետը, որին միանում են նաև (1997 թ.) տեխնոլոգիական ֆակուլտետի մասնագիտությունները: 2002-2003 ուստարում վերոնշյալ ֆակուլտետից առանձնացվում են անասնաբուծական ու տեխնոլոգիական մասնագիտությունները և ագրոնոմիական մասնագիտությունների բազայի վրա կրկին կազմավորվում է ագրոնոմիական ֆակուլտետը:

Ագրոնոմիական ֆակուլտետում գործում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան շնորհող 011 «Ագրոնոմիա» մասնագիտական խորհուրդը, որտեղ հայցորդներն ատենախոսություններ են պաշտպանում հետևյալ մասնագիտությունների գծով՝

Զ.01.01 – Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա
Զ.01.02 – Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն

Ֆակուլտետի մասնագիտական խորհրդի անցած ավելի քան 50 տարիների ընթացքում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ են պաշտպանել 200 հայցորդ։:

Մասնագիտութուններ

Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա
Բույսերի պաշտպանություն
Ագրոէկոլոգիա
Ջերմատնային ագրոտեխնոլոգիա
Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում:

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 202 սենյակ
  • (+374 10) 52 86 77, ներքին՝ 3-60
  • [email protected]