Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն

Հասմիկ Պայքարի Խուրշուդյան

կենս.գիտ.թեկն., դոցենտ

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ I մասնաշենք, 418, 415, 414, 413, 209, 211 սենյակներ
  • (+37412) 56 20 01, ներքին՝ 3-64, 3-62, 3-34, 3-97
  • agrostat@mail.ru

Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնը կազմավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշման համաձայն՝ Անտառագիտության և Ագրոէկոլոգիայի ամբիոնների միավորման արդյունքում:
Ագրոէկոլոգիայի ամբիոնը կազմավորվել էր 1999թ.: Ամբիոնի հիմնադիր վարիչը եղել է պրոֆեսոր Է.Մ. Հայրապետյանը:
2008-2018 թթ. ամբիոնը ղեկավարել է գ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ. Գալստյանը:
Ուսումնական ծրագրերի կատարելագործմանը և դրանք միջազգային չափանիշներին առավելագույնս համապատասխանեցնելուն զուգընթաց ամբիոնում իրականացվում են գիտական, ուսումնամեթոդական և հետազոտական լայնածավալ աշխատանքներ:
Ագրոէկոլոգիայի պրոբլեմային լաբորատորիան ԱՄՆ-ի Ֆրեզնոյի, իսկ 2011 թ.-ից ԱՄՆ-ի Նյու Ջերսիի համալսարանների համագործակցության շրջանակներում իրականացնում է «Էկոլոգիական տեսակետից անվտանգ բուսաբուծական մթերքների արտադրության տեխնոլոգիաների մշակումը ՀՀ տեխնածին աղտոտված հողերում» դրամաշնորհային գիտական ծրագիրը:
2014 թվից ամբիոնը, ԵՊՀ-ի քիմիական էկոլոգիայի, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի առողջապահության էկոլոգիայի ամբիոնների մասնակցությամբ Լեհաստանի և ՀՀ բնապահպանության նախարարության թափոնների կառավարման վարչության հետ իրականացնում է «Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի պահպանությունը» ԵՄ ֆինանսավորմամբ ուսումնական եռամյա ծրագիրը:
Ամբիոնի և Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի համագործակցության արդյունքում 2010 թվականից ամենամյա ամառային էկոլոգիական դպրոցում վերապատրաստում են անցնում ամբիոնի 3-5 երիտասարդ դասախոս,ասպիրանտ ու մագիստրանտ, 2016թ.-ին օնլայն վերապատրաստվել են ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի 6 աշխատակից, TEMPUS ծրագրի շրջանակներում սովորող «Բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ» մագիստրոսների վերապատրաստումն իրականացվում է Պորտուգալիայում և Իսպանիայում:

Իսկ Անտառագիտության ամբիոնը կազմավորվել էր 2003 թ. Ագրոէկոլոգիայի ամբիոնի բազայի վրա: Ամբիոնի հիմնադիր վարիչն է եղել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ժ.Հ. Վարդանյանը: Մինչ ամբիոնի ստեղծումն անտառագետ մասնագետների պատրաստման գործում մեծ ավանդ է ներդրել պրոֆեսոր Պ.Ա. Խուրշուդյանը: Նա նախաձեռնություն և մասնակցություն է ունեցել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում նախկինում գործող «Անտառպարտեզպուրակային տնտեսություն» մասնագիտությունը վերականգնելու գործում: Ամբիոնն ուսումնական ծրագրերի կատարելագործմանը զուգընթաց իրականացնում է նաև գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ:
Ամբիոնը հետազոտական աշխատանքներ է իրականացնում անտառագիտության և բնակավայրերի կանաչապատման արդի հիմնախնդիրների ուղղությամբ, սերտորեն համագործակցում է նաև տարբեր գիտակրթական հաստատությունների, հատկապես` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, ինչպես նաև Երևանի, Վանաձորի և Սևանի բուսաբանական այգիների հետ, որոնք ծառայում են որպես գիտահետազոտական և ուսումնաարտադրական բազա: Ամբիոնը թեմատիկ հետազոտություններն իրականացնում է հանրապետության դեգրադացված անտառների պահպանության և վերականգնման, Երևան քաղաքի կանաչ տնկարկների դենդրոֆլորայի տեսակային կազմի բարելավման ու գեղազարդության բարձրացման կենսաէկոլոգիական ասպեկտների վերաբերյալ: Այդ աշխատանքներում ներգրավված են ամբիոնի գրեթե բոլոր աշխատակիցները: Ամբիոնի ուսումնական բազայի ստեղծման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Գյուղատնտեսական համալսարանի անտառճարտարագիտական դպրոցը, որի հետ սերտ համագործակցության կապեր են հաստատվել դեռևս 2002 թվից: Տարիների ընթացքում ամբիոնն ակտիվ գործունեություն է ծավալել գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, լաբորատորիաներրը նոր սարքավորումներով համալրելու, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ: Այդ գործում ևս աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանը (2004-2007):

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Գալստյան Մերուժան Հայկարամի – գ.գ.դ., պրոֆեսոր
  2. Գրիգորյան Արծվի Արտաշեսի – կ.գ.թ., դոցենտ
  3. Փահլևանյան Արմենուհի Մկրտչի – կ.գ.թ., դոցենտ
  4. Մկրտչյան Անժելա Լիպարիտի – կ.գ.թ., դոցենտ
  5. Սարգսյան Կարինե Շահենի – կ.գ.թ., դոցենտ
  6. Հունանյան Սուրիկ Ալեքսանի – գ.գ.դ., դոցենտ
  7. Թամոյան Սամվել Ջանիբեկի – գ.գ.թ., դոցենտ
  8. Մարկոսյան Մարինե Սաշայի – գ.գ.թ., դոցենտ
  9. Խաչատրյան Հրանտ Էդիկի – գ.գ.թ., դոցենտ
  10. Ալավերդյան Արթուր Զավենի – կ.գ.թ., դասախոս
  11. Կարապետյան Արեգ Մեսրոպի- կ.գ.թ., դասախոս
  12. Պարոնյան Արմենուհի Մերուժանի – գ.գ.թ., ասիստենտ
  13. Նալբանդյան Արփինե Հովհաննեսի – գ.գ.թ., ասիստենտ
  14. Սիմոնյան Լիլիթ Լևիկի – գ.գ.թ., ասիստենտ
  15. Մաթևոսյան Լուսինե Գագիկի – գ.գ.թ., ասիստենտ
  16. Թարխանյան Զարինե Թարխանի – ասիստենտ
  17. Եղյան Մարգարիտա Մերուժանի- ասիստենտ
  18. Հովհաննիսյան Մարինե Կոնստանտինի – մասնագետ
  19. Թորոսյան Սաթենիկ Թորոսի-մասնագետ
  20. Միքայելյան Հռիփսիմե Արմենի- լաբորանտ

Դասավանդվող առարկաները

Ագրոէկոլոգիա
Շրջակա միջավայրի պահպանություն և էկոլոգիական փորձաքննություն
Շրջակա միջավայրի աղտոտման հսկողություն (մոնիտորինգ)
Ագրոէկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն
Կենսոլորտի քիմիա
Էկոլոգիայի հիմունքներ
Ավտոտրանսպորտի էկոլոգիական անվտանգություն և շրջակա միջավայրի պահպանություն
Ագրոէկոլոգիական նորագույն տեխնոլոգիաներ
Բնապահպանական կենսատեխնոլոգիա
Վերամշակման կենսատեխնոլոգիա
Էկոլոգիայի արդի հիմնախնդիրներ և բնօգտագործում
Տեխնածին աղտոտված հողերի վերակուլտիվացման տեխնոլոգիաներ
Ծառագիտություն
Անտառագիտական հետազոտությունների մեթոդա-բանություն
Անտառի պահպանություն
Անտառային կենսաբազմազանություն
Անտառագիտություն
Գեղազարդ պարտիզագործություն և ծաղկաբուծություն
Անտառաբարելավում և պաշտպանական անտառաբուծություն
Բնափայտագիտություն
Բնակավայրերի կանաչապատում և նախագծում
Անտառմշակություն և անտառվերականգնում
Անտառգնահատում
Անտառնախագծում և անտառշինություն
Անտառային սերմնաբուծություն և տնկարանային գործ
Անտառայգիներ և ռեկրեացիոն տնկարկներ
Անտառօգտագործում
Լանդշաֆտային դիզայն
և այլ մասնագիտական առարկաներ: