Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն

Մարինե Սաշայի Մարկոսյան

գյուղ.գիտ.թեկն., դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ I մասնաշենք, 209, 211, 413, 414, 415, 418,  սենյակներ
  • (+37412) 56 20 01, ներքին՝ 3-64, 3-34, 3-97
  • [email protected]

Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնը կազմավորվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշման համաձայն՝ Անտառագիտության և Ագրոէկոլոգիայի ամբիոնների միավորման արդյունքում:
Ագրոէկոլոգիայի ամբիոնը կազմավորվել էր 1999թ.: Ամբիոնի հիմնադիր վարիչը եղել է պրոֆեսոր Է.Մ. Հայրապետյանը:
2008-2018 թթ. ամբիոնը ղեկավարել է գ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ. Գալստյանը:
Ուսումնական ծրագրերի կատարելագործմանը և դրանք միջազգային չափանիշներին առավելագույնս համապատասխանեցնելուն զուգընթաց ամբիոնում իրականացվում են գիտական, ուսումնամեթոդական և հետազոտական լայնածավալ աշխատանքներ:
Ագրոէկոլոգիայի պրոբլեմային լաբորատորիան ԱՄՆ-ի Ֆրեզնոյի, իսկ 2011 թ.-ից ԱՄՆ-ի Նյու Ջերսիի համալսարանների համագործակցության շրջանակներում իրականացնում է «Էկոլոգիական տեսակետից անվտանգ բուսաբուծական մթերքների արտադրության տեխնոլոգիաների մշակումը ՀՀ տեխնածին աղտոտված հողերում» դրամաշնորհային գիտական ծրագիրը:
2014 թվից ամբիոնը, ԵՊՀ-ի քիմիական էկոլոգիայի, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի առողջապահության էկոլոգիայի ամբիոնների մասնակցությամբ Լեհաստանի և ՀՀ բնապահպանության նախարարության թափոնների կառավարման վարչության հետ իրականացնում է «Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի պահպանությունը» ԵՄ ֆինանսավորմամբ ուսումնական եռամյա ծրագիրը:
Ամբիոնի և Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի համագործակցության արդյունքում 2010 թվականից ամենամյա ամառային էկոլոգիական դպրոցում վերապատրաստում են անցնում ամբիոնի 3-5 երիտասարդ դասախոս, ասպիրանտ ու մագիստրանտ, օնլայն վերապատրաստվել են ամբիոնի 6 աշխատակից, TEMPUS ծրագրի շրջանակներում սովորող «Բնապահպանական նորագույն տեխնոլոգիաներ» մագիստրոսների վերապատրաստումն իրականացվում է Պորտուգալիայում և Իսպանիայում:

Իսկ Անտառագիտության ամբիոնը կազմավորվել էր 2003 թ. Ագրոէկոլոգիայի ամբիոնի բազայի վրա: Ամբիոնի հիմնադիր վարիչն է եղել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ժ.Հ. Վարդանյանը: Մինչ ամբիոնի ստեղծումն անտառագետ մասնագետների պատրաստման գործում մեծ ավանդ է ներդրել պրոֆեսոր Պ.Ա. Խուրշուդյանը: Նա նախաձեռնություն և մասնակցություն է ունեցել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում նախկինում գործող «Անտառպարտեզպուրակային տնտեսություն» մասնագիտությունը վերականգնելու գործում: Ամբիոնն ուսումնական ծրագրերի կատարելագործմանը զուգընթաց իրականացնում է նաև գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ:
Ամբիոնը հետազոտական աշխատանքներ է իրականացնում անտառագիտության և բնակավայրերի կանաչապատման արդի հիմնախնդիրների ուղղությամբ, սերտորեն համագործակցում է նաև տարբեր գիտակրթական հաստատությունների, հատկապես` ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, ինչպես նաև Երևանի, Վանաձորի և Սևանի բուսաբանական այգիների հետ, որոնք ծառայում են որպես գիտահետազոտական և ուսումնաարտադրական բազա: Ամբիոնը թեմատիկ հետազոտություններն իրականացնում է հանրապետության դեգրադացված անտառների պահպանության և վերականգնման, Երևան քաղաքի կանաչ տնկարկների դենդրոֆլորայի տեսակային կազմի բարելավման ու գեղազարդության բարձրացման կենսաէկոլոգիական ասպեկտների վերաբերյալ: Այդ աշխատանքներում ներգրավված են ամբիոնի գրեթե բոլոր աշխատակիցները: Ամբիոնի ուսումնական բազայի ստեղծման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Գյուղատնտեսական համալսարանի անտառճարտարագիտական դպրոցը, որի հետ սերտ համագործակցության կապեր են հաստատվել դեռևս 2002 թվից: Տարիների ընթացքում ամբիոնն ակտիվ գործունեություն է ծավալել գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, լաբորատորիաներրը նոր սարքավորումներով համալրելու, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ: Այդ գործում ևս աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանը (2004-2007 թթ․):

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Գրիգորյան Արծվի Արտաշեսի – կ.գ.թ., դոցենտ
  2. Թամոյան Սամվել Ջանիբեկի – գ.գ.թ., դոցենտ
  3. Խաչատրյան Հրանտ Էդիկի – գ.գ.թ., դոցենտ
  4. Խուրշուդյան Հասմիկ Պայքարի – կ.գ.թ., դոցենտ
  5. Մկրտչյան Անժելա Լիպարիտի – կ.գ.թ., դոցենտ
  6. Սարգսյան Կարինե Շահենի – կ.գ.թ., դոցենտ
  7. Ալավերդյան Արթուր Զավենի – կ.գ.թ., դասախոս
  8. Կարապետյան Արեգ Մեսրոպի- կ.գ.թ., դասախոս
  9. Մաթևոսյան Լուսինե Գագիկի – գ.գ.թ., դոցենտ
  10. Պարոնյան Արմենուհի Մերուժանի – գ.գ.թ., ասիստենտ
  11. Թարխանյան Զարինե Թարխանի – ասիստենտ
  12. Աբովյան Դավիթ Սանդրիկի – ասիստենտ
  13. Միքայելյան Հռիփսիմե Արմենի – ասիստենտ
  14. Եղյան Մարգարիտ Մերուժանի – ասիստենտ
  15. Զաքարյան Էլմիրա Ասատուրի – ասիստենտ – մասնագետ
  16. Թառայան Գայանե Ռուբենի – մասնագետ
  17. Հովհաննիսյան Աստղիկ Վահագնի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Ագրոլանդշաֆտագիտություն
Էկոլոգիայի հիմունքներ
Շրջակա միջավ. ազդեցության գնահատում և էկոլոգիական նորմավորում
Տնկարանային տնտեսության կազմակերպում
Լանդշաֆտների անտառբարելավում
Լանդշաֆտային դիզայն և կանաչապատում
Անտառային ռեսուրսների գնահատում և կայուն կառավարում
Անտառային տնտեսության ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և հեռահար զոնդավորում
Անտառագիտություն
Անտառօգտագործում և փայտամթերում
Անտառայգիներ և ռեկրեացիոն տնկարկներ
Անտառբարելավում
Ծառագիտություն
Ագրոէկոլոգիա
Շրջակա միջավայրի աղտոտման հսկողություն (մոնիտորինգ)
Ագրոէկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն
Անտառային մշակույթներ և անտառվերականգնում
Գլոբալ տաքացում և անտառային էկոհամակարգեր
Անտառշինություն
Շրջակա միջավայրի պահպանում
ՀՀ անտառային կադաստր, մոնիտորինգ և անտառային օրենսդրություն
Բնակավայրերի կանաչապատում և նախագծում
Բնօգտագործում և էկոլոգիական դեգրադացիա
Անտառային սերմնաբուծություն
Գեղազարդ ծառագիտություն և ծաղկաբուծություն
Ագրոէկոտուրիզմ
Ագրաէկոլոգիայի հիմունքներ
Կենսաբազմազանության պահպանության էկոլոգիական հիմնախնդիրներ
Շրջակա միջավայրի պահպանության համակարգեր
Անտառային էկոլոգիա
Բնական ռեսուրսների ինտեգրված կառավարում և կլիմա
Անտառային էկոծառայություններ
Անտառաբուծություն և անտառընդարձակում
Կանաչ շինարարություն և լանդշաֆտների պլանավորում/դիզայն
Կայուն ագրոէկոհամակարգեր
Ագրոսոցիոլոգիա և գյուղական տարածքների կայուն զարգացում
Կայուն ագրոպարենային համակարգեր
Կլիմայական ռիսկերի կառավարում ճշգրիտ գյուղատնտեսությունում
Անտառային արժեշղթաներ
Ուրբան անտառկառավարում
Գիտահետազոտական ծրագրերի և ոլորտային ռազմավարությունների կազմում ու ներդնում
Կայուն գյուղատնտեսության սոցիալական հիմունքները
Գիտելիքահեն տնտեսություն և կայուն զարգացում
Ներառական արժեշղթաներ և ենթակառուցվածքային կայուն ինստիտուտներ
Գյուղատնտեսական նորարարական և խորհրդատվական համակարգեր
Անտառների կայուն կառավարում և քաղաքականություն