Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին

Գալստյան Իրինա Մնացականի

Բաժնի վարիչ

Հետադարձ կապ

    • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
      ՀԱԱՀ, I մասնաշենք, 317 սենյակ
    • (37412) 52 56 82, ներքին՝ 3-40, 3-63
    • hr@anau.am

1994թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտների կադրերի և հատուկ բաժինների միավորմամբ, որպես ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, ստեղծվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կադրերի և հատուկ բաժինը:
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի՝ համալսարանի կառուցվածքային փոփոխություների մասին որոշման արդյունքում կադրերի և հատուկ բաժինը վերանվանվեց Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին:
Աշխատանքները կազմակերպելիս բաժինը ղեկավարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշումներով, ցուցումներով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կանոնադրությամբ, կանոնակարգերով, կադրային տեղեկատուներով, նորմատիվային այլ փաստաթղթերով:

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հիմնական խնդիրներն ու պարտականություններն են.

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակիցների պլանաչափ համալրում բարձրակարգ, գիտակ, փորձառու և հմուտ մասնագետներով
Կադրային հարցերի վերաբերյալ փաստաթղթերի ընդունում, մշակում, պայմանագրերի կնքում, հաշվառում, վերահսկում, վիճակագրական տվյալների և հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում
Պրոֆեսորադասախոսական և գիտական կադրերի հաշվառում, վաստակաշատ գիտնականներին, երկարամյա բարեխիղճ աշխատակիցներին խրախուսման ներկայացում
Համալսարանի աշխատակիցների աշխատանքային կարգապահության վերահսկում
Հատուկ մասի աշխատանքների համակարգում, շրջանավարտների դիպլոմների լրացում և տրամադրում
Քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների համակարգում
Համալսարանի բոլոր ստորաբաժանումների և գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցում:

Մինչև միավորվելը` Երևանի անասնաբուծական-անասնաբուժական և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտների կադրերի և հատուկ բաժիններում աշխատանքները ղեկավարել են Վ.Ս.Բաղդասարյանը, Ե.Ս.Եսայանը, Հ.Ս.Մելիքյանը, Կ.Ա.Չոբանյանը, Լ.Մ.Նուբարյանը, Գ.Ս.Հովսեփյանը, Հ.Կ.Հովսեփյանը, Ս.Գ.Սադոյանը:
1994-1998 թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կադրերի և հատուկ բաժինը ղեկավարել է Հ.Գ.Մելիքյանը: 1998-2019 թթ. բաժնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է Ա.Վ.Գազարյանը:
Ներկայումս Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում աշխատում են Գ.Գ.Ղարիբյանը, Է.Սմբատյանը, Ջ.Հակոբյանը, Ն.Կարապետյանը: