Արխիվային բաժին

Lusine Markosyan

Լուսինե Ամատունու Մարկոսյան

Բաժնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, II մասնաշենք, 110 սենյակ
  • (+374 12) 58 15 61, ներքին՝ 2-68
  • [email protected]

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արխիվը ստեղծվել և գործում է որպես ՀԱԱՀ կառուցվածքային ստորաբաժանում ՀԱԱՀ արխիվային փաստաթղթերի պահպանության, համալրման, հաշվառման և օգտագործման նպատակով: Արխիվի գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերը, որոնք ունեն սոցիալական, հասարակական և գիտապատմական արժեք, Հայաստանի ազգային արխիվի բաղկացուցիչ մասն են: Աշխատանքները կազմակերպվում են «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին, արխիվային գործի վերաբերյալ իրավական այլ նորմատիվ ակտերին, չափորոշիչ մեթոդական փաստաթղթերին և ՀԱԱՀ-ի կանոնադրությանը համապատասխան:
Արխիվի գործառույթներից է նաև քաղաքացիներին և այլ բուհ տեղափոխվելու դեպքում նախկին ուսանողների վերաբերյալ ակադեմիական տեղեկանքների տրամադրումը, ինչպես նաև հանրապետության տարբեր ատյաններից և արտերկրից ստացված հարցումներին պատասխանելն ու ՀԱԱՀ-ից ազատված աշխատակիցների գործերի և շրջանավարտների անձնական գործերի պահպանումը: