
Թովմասյան Գագիկ Ազատի
գյուղ.գիտ.թեկն., դոցենտ
Ամբիոնի վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, I մասնաշենք, 218 սենյակ - (+37412) 58 00 65, ներքին՝ 3-43, 3-08, 3-65
- [email protected]
Բուսաբուծության և հողագիտության ամբիոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնարար ամբիոներից է և իր ուրույն տեղն ու մեծ դերն ունի ինչպես ուսումնագիտական, այնպես էլ երկրի ագրոպարենային արտադրության կազմակերպման ոլորտներում: Ամբիոնը գիտական և ուսումնական բազմակողմանի գործակցության կապեր ունի արտերկրյա համալսարանների և միջազգային կազմակերպությունների հետ (FAO, UNDP, IFAD, GIZ, IKARDA, VOCA-VISTA ADA, ECPIGR, IPGRI/ Agrobiodiversity և այլն):
Ամբիոնը թողարկող է գյուղատնտեսության ոլորտի երկու հիմնարար մասնագիտությունների գծով` «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա» (2020-21 ուստարվանից՝ «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա»)։ Ամբիոնի գործունեության հիմնական նպատակը երկրի գյուղատնտեսության ոլորտում և ագրոարտադրական գործընթացներում ներդրվող բարեփոխումների և նորարարությունների իրականացման հաջող ընթացք ապահովելն է, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի համապարփակ զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը միտված բարձր որակավորումով և աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստումը: Ամբիոնի գործունեության առաջիկա ժամանակահատվածի համար նախաձեռնվել և իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ՝ ուղղված ուսումնական գործընթացն արդիականացնելուն և մասնագիտական կրթության որակը բաելավելուն՝ համաձայն համալսարանի ռազմավարական ծրագրով ամրագրված նպատակների։
Գիտամանկավարժական և ուսումնամեթոդական աշխատանքների իրականացումն ուղեկցվում է ուսուցման նոր մեթոդների, դասավանդման նոր մոտեցումների և առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ տեսական և լաբորատոր-գործնական լսարանային դասընթացները զուգակցելով էլեկտրոնային հարթակում թեմատիկ նյութի տրամադրմամբ: Մշտապես կարևորելով ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների զարգացումը՝ ամբիոնի արտադրական և նախաավարտական պրակտիկաները կազմակերպվում են համալսարանի գիտաարտադրական ուղղվածությամբ տնտեսություններում, գիտական ստորաբաժանումներում, ինչպես նաև շահակից պետական և մասնավոր սեկտորի մասնագիտացված տնտեսություններում, գիտական կենտրոններում և արտադրական ընկերություններում ապահովելու համար որակյալ կրթություն ստանալու հնարավորություններն ու միջավայրի բարելավումը: Ամբիոնում տարվող ուսումնական գործընթացում գիտական նորարարությունների և ներդրված ու առևտրայնացված առաջավոր տեխնոլոգիաների հիման վրա իրականացվող ուսուցումներով ապահովվելու է գյուղատնտեսության ոլորտի և աշխատաշուկայի աճող պահանջները բավարարող ագրոտեխնոլոգիական մասնագիտությամբ որակյալ մասնագետների պատրաստումը:
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2019 թ․ օգոստոսի 30-ի որոշմամբ Բուսաբուծության և բանջարաբուծության ու Ընդհանուր երկրագործության ամբիոնները միավորվել են, և կազմավորվել է Բուսաբուծության և հողագիտության ամբիոնը։ Երևանի պետական համալսարանի Գյուղատնտեսական ֆակուլտետից 1930թ. Բուսաբուծության ամբիոնը փոխադրվել է նորաստեղծ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ (ներկայումս՝ ՀԱԱՀ): Ամբիոնը երկար տարիներ ղեկավարել են ակադեմիկոսներ Մ. Թումանյանը, Ա. Մատթևոսյանը, պրոֆեսորներ Ա. Թովմասյանը, Մ. Գյուլխասյանը: Հետագայում Բուսաբուծության և բանջարաբուծության վերանվանված ամբիոնը 2009-2019 թթ․ գլխավորել է գ.գ.դ., պրոֆեսոր Ա.Շ. Մելիքյանը:
Ամբիոնում իր ողջ պատմության ընթացքում հրատարակվել է շուրջ 40 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 1200-ից ավելի գիտական հոդված և այլ աշխատանք: Ամբիոնի աշխատակիցները զգալի ներդրում են ունեցել հազարավոր գյուղատնտեսների, բույսերի պաշտպանների, սելեկցիոներների, վերջին տարիներին նաև՝ ջերմատնային տնտեսությունների մասնագետների պատրաստման գործում:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
- Մելիքյան Անդրեաս Շմավոնի – գ.գ.դոկտ․, պրոֆեսոր
- Հարությունյան Հենրիկ Մկրտչի – գ.գ.թ., դոցենտ
- Մարտիրոսյան Համլետ Սարգսի – գ.գ.թ., դոցենտ
- Թադևոսյան Ալինա Մելիքի – գ.գ.թ., դոցենտ
- Տերտերյան Հասմիկ Զադիկի – գ.գ.թ., դոցենտ
- Ղուկասյան Համասփյուռ Գագիկի – գ.գ.թ., դոցենտ
- Մամաջանյան Սասուն Արշալույսի – գ.գ.թ., դոցենտ
- Նազարյան Ռուդիկ Նազարի – գ.գ.թ., դոցենտ
- Գասպարյան Նաիրա Աշոտի – գ.գ.թ., դասախոս
- Մարտիրոսյան Գայանե Սերյոժայի -գ.գ.թ., դասախոս
- Երիցյան Լուսինե Սերյոժայի -գ.գ.թ., դասախոս
- Շեկոյան Զարուհի Սերգեյի – դասախոս
- Միրզոյան Նարինե Պարույրի – դասախոս
- Նազարեթյան Արեգնազ Ռաֆիկի – ասիստենտ
- Պետրոսյան Լաուրա Լևոնի – ասիստենտ
- Ալոյան Տաթևիկ Բաբկենի – ասիստենտ
- Ծերունյան Կատերինե Արտաշեսի -մասնագետ
- Դավթյան Մելանյա Հրաչիկի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Բուսաբուծություն
Բանջարաբուծություն
Պաշտպանված գրունտի բանջարաբուծություն
Սնկաբուծություն, ծաղկաբուծություն
Սելեկցիա և սերմնաբուծություն
Մարգագետնաբուծություն
Կերարտադրություն
Հատիկաբանություն
Ագրոկենսաբազմազանություն
Բուսական ծագման արտադրանքի ապրանքագիտություն
Երկրագործություն
Երկրագործության հիմունքներ
Մելիորատիվ երկրագործություն
Երկրագործություն, հողագիտություն ագրոքիմիայի հիմունքներով
Երկրագործության գոտիական համակարգեր
Հողագիտություն երկրաբանության հիմունքներով
Հողագիտություն
Հողագիտություն և լանդշաֆտագիտություն
Հողերի մելիորացիայի նոր տեխնոլոգիաներ
Գրունտային միջավայր հողագիտության հիմունքներով
Ագրոքիմիա
Օրգանական երկրագործության հիմունքներ
Գիտական հետազոտությունների հիմունքներն ագրոնոմիայում
Գիտաուսումնական մեթոդաբանություն
Ագրոօդերևութաբանություն