Իրավաբանական բաժին

manvel vardanyan iravaban

Մանվել Հմայակի Վարդանյան

Բաժնի պետ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, 241 սենյակ
  • (+374 95) 52 56 70, ներքին` 3-76
  • [email protected]

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Իրավաբանական բաժինը, որպես հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանում, ստեղծվել է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ:
Իրավաբանական բաժինն անմիջականորեն ենթակա է ռեկտորին: Իրավաբանական բաժինը ղեկավարում է բաժնի պետը:
Իրավաբանական բաժինն իրականացնում է.
իրավական և կազմակերպա-իրավական հարցերով խորհրդատվություն հիմնադրամի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին,
իրավական հարցերով գրագրություն, քննարկումների, հանդիպումների իրականացում հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների, պետական լիազոր և այլ մարմինների, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ,
այլ ստորաբաժանումների հետ և/կամ ինքնուրույն հիմնադրամի իրավաբանական բնույթի փաստաթղթերի մշակում, առկա փաստաթղթերի իրավական համապատասխանության ապահովում,
իրավական բնույթի այլ աշխատանքների կատարում (դատա-իրավական, պայմանագրային, դիմում-գրությունների, կարգապահական և նյութական պատասխանատվության հետ կապված հարցերի քննարկում, եզրակացությունների, գրությունների պատրաստում և այլն),
մասնակցություն կորպորատիվ և այլ փաստաթղթերի մշակմանը:
Իրավաբանական բաժինը, հաշվի առնելով ակնկալվող խորհրդատվության բնույթը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը, անձնական հարցերով խորհրդատվություն է տրամադրում նաև հիմնադրամի սովորողներին, ուսանողներին, աշխատողներին: