Մագիստրատուրա հեռակա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մշտապես խիստ կարևորել է մագիստրոսական ծրագրով որակյալ և մրցունակ կադրերի պատրաստումը:
Համալսարանում մագիստրոսական ուսուցումը սկսվել է 1997 թվականից: Բոլոր մասնագիտությունների համար կազմվել և հաստատվել են ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը: 2013 թվականից մագիստրանտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է կրեդիտային համակարգի կանոնակարգային, ուսումնամեթոդական փաստաթղթերի նորմերին համապատասխան՝ ելնելով միջազգային կրթական չափորոշիչներից:
Մագիստրոսական կրթության համար նախանշվել են այն մասնագիտությունները, որոնց պատրաստած կադրերն առաջնային են հանրապետության ագրարային ոլորտի համար: Ագրարային համալսարանի 5 ֆակուլտետներում կազմակերպվում են առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրեր /ընդունելություն, տեղեր, վարձավճարներ/:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հարգելի դիմորդ,  մեկնարկում է 2023-2024 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի  ընդունելությունը:

Մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության համար կարող են դիմել՝   Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2023-2024 ուստարվա շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները։

Դիմում-հայտերը կլարող եք լրացնել սույն թվականի սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 27 -ը ներառյալ (երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 09։00-17։00)։

 

Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը`

  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
  • զինվորական գրանցման փաստաթղթերի պատճեն բնօրինակի առկայությամբ (ներկայացնում են անձամբ),
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը բնօրինակի առկայությամբ,
  • ստացած մրցանակների, վկայականների, դիպլոմների պատճենները՝ առկայության դեպքում,
  • Համալսարանի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

ՀԱԱՀ Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2022-2023 ուստարվա ընդունելության տեղեր

Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով՝

Հասցե` ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
Հեռ.` 012-58-58-28,  (+37495) 521753
Էլ․փոստ`[email protected]