Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն

Կարախանյան Մարինա Գեորգիի

տեխ․գիտ․թեկն․, դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

Պրոֆեսոր Զ․Ք․Դիլանյանի անվան Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնը ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի թողարկող ամբիոններից է, որը մասնագետներ է պատրաստում 5 կրթական ծրագրով՝ «Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա», «Մսի և մսամթերքի տեխնոլոգիա», «Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա», «Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա», «Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում, սերտիֆիկացում»:
Մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով նշված մասնագիտությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները ուսումնա-ճանաչողական պարապմունքներ են անցկացնում ճյուղի առաջատար ձեռնարկություններում՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Նատֆուդ» ՓԲԸ, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ, «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ, «Ռոբերտո Պիրալոֆֆ», իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերի ուսանողները՝ դասապարապմունքներ՝ մասնակցելով տարբեր մթերքների պատրաստման արտադրական գործընթացներին։
Ամբիոնի համակարգչային տեխնիկայով հագեցած լսարանում դասախոսություններն ուղեկցվում են տեսաֆիլմերի, տեսադիտական նյութերի, շնորհանդեսների ցուցադրմամբ, ինչն ավելի տեսանելի և մատչելի է դարձնում ներկայացվող նյութը: Լաբորատոր-գործնական պարապմունքների ընթացքում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մշակել տարբեր տեսակի մթերքների բաղադրագրեր՝ անարատ և թթու կաթնամթերք, պանիրներ, մսահացեր, երշիկներ, բաստուրմա, սուջուխ և այլն, իրականացնել դրանց լաբորատոր պատրաստումը, ապա կազմակերպել համտեսներ և ստացված մթերքների լաբորատոր հետազոտում:
Վերջին տարիներին ԿՄՍՏ, ՄՏ, ՄՍՏ, ՊՓ մասնագիտությունների ուսանողներն իրենց պատրաստած մթերքները ներկայացրել են Արմպրոդէքսպոյին և ՀԱԱՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովներին՝ ստանալով դրական կարծիքներ և գործնական մի շարք առաջարկներ։
2018-2019 ուստարվանից ամբիոնում դասավանդվող բոլոր առարկաների գծով դասախոսությունների և լաբորատոր-գործնական պարապմունքների նյութերն ուսանողներին հասանելի են էլեկտրոնային MOODLE համակարգի միջոցով․ այն հնարավորություն է տալիս ուսանողներին անմիջապես ծանոթանալ դրանց և առաջացած հարցերի դեպքում դիմել դասախոսներին:
Ամբիոնի մագիստրանտները և ասպիրանտները գիտահետազոտական աշխատանքների մի մասը կատարում են ամբիոնի լաբորատորիաներում, ստացված արդյունքները հրատարակվում են ճանաչում ունեցող տարբեր պարբերականներում:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող ABIONET միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակներում ամբիոնը ներգրավված է որպես մասնակից և դասավանդող անդամ:

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 1930 թվականին գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա.Հ. Քալանթարի կողմից: Սկսած 1993 թվականից` ամբիոնը մասնագետներ է պատրաստում նաև մսի և մսամթերքի տեխնոլոգիայի, 1996 թվից` ձկան և ձկնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիայի, 2006 թվից` գյուղհումքի և պարենամթերքի փորձաքննության, ստանդարտացման և սերտիֆիկացման մասնագիտությունների գծով: 2008թ. ամբիոնը վերանվանվել է անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն։

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Աղաբաբյան Աշոտ Արմենի – տեխ.գ.դ., պրո‎ֆեսոր
  2. Բեգլարյան Անահիտ Ռազմիկի – տեխ.գ.դ., պրո‎ֆեսոր
  3. Արաքսյանց Անդրեյ Էդուարդի – տեխ.գ.թ., դոցենտ
  4. Թումանյան Աննա Վլադիմիրի – տեխ.գ.թ., դոցենտ
  5. Մինասյան Կարեն Ժորիկի – տեխ.գ.թ., դոցենտ
  6. Սիմավորյան Սիլվա Սիմոնի – տեխ.գ.թ., դոցենտ
  7. Սահակյան Էմմա Լենդրուշի – տեխ.գ.թ., դոցենտ
  8. Դաշտոյան Աննա Լևոնի – տեխ.գ.թ., դոցենտ
  9. Հովսեփյան Հայկ Համլետի – տեխ.գ.թ., դոցենտ
  10. Չատինյան Նառա Ռա‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆիկի – տեխ.գ.թ., դոցենտ
  11. Աղաբաբյան Արփինե Մնացականի – տ.գ.թ., դասախոս
  12. Գրիգորյան Ալիսա Համոյի – տ.գ.թ., դասախոս
  13. Բաղդասարյան Մերի Էռնեստի – տ.գ.թ., դասախոս
  14. Ղարիբյան Քրիստինե Հայկի – ասիստենտ
  15. Սարոյան Անահիտ Վոլոդյայի – ասիստենտ
  16. Իշխանյան Ռուբեն Բորիսի- ասիստենտ
  17. Վարդանյան Գոհար Գագիկի- ասիստենտ
  18. Հովսեփյան Լուսինե Սամվելի – մասնագետ, ասիստենտ
  19. Հակոբյան Մարինե Հովհաննեսի – մասնագետ, ասիստենտ
  20. Ավետիսյան Մարիամ Հովհաննեսի – մասնագետ
  21. Մկրտչյան Նաիրա Լևոնի – մասնագետ
  22. Զոհրաբյան Տաթևիկ Արմենի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Մասնագիտական ներածություն
Ճյուղի ձեռնարկությունների տեխնոլոգիրական նախագծում և սանտեխնիկա
Կաթի քիմիա և ֆիզիկա
Կաթնամթերքի վերամշակ. արտ. սանիտարիա և հիգիենա
Մսի քիմիա և ֆիզիկա
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
Կաթնամթերքի, մանկական ֆունկցիոնալ սննդի վերամշակման արտադրության սանիտարիա
Կաթնամթերքի և մանկ․սննդի արտադր․գործի վերահսկում
Կաթնամթերքի և մանկական սննդի սառնարանային տեխնոլոգիա
Կաթնամթերքի և մանկական սննդամթերքի պահածոյացման տեխնոլոգիա (կենդանական ծագման)
Մսի և մսամթերքի ստանդարտացում, սերտիֆիկացում
Կաթի և կաթնամթերքի ստանդարտացում, սերտիֆիկացում
Մանկական սննդամթերքի կենսատեխնոլոգիա
Մսի և մսամթերքի արտադրության սանիտարիա և հիգիենա
Մսի և մսամթերքի տեխնոլոգիա
Մսի և մսամթերքի պահածոյացման տեխնոլոգիա
Ֆունկցիոնալ սննդի կենսատեխնոլոգիա
Կենդանական ծագման մթերքների վերամշակման և պահածոյացման տեխնոլոգիա
Կենդանական ծագման մթերքների արտադրության սանիտարիա և հիգիենա
Կենդանական ծագման մթերքների սառնարանային տեխնոլոգիա
Կենդանական ծագման մթերքների տեխնոլոգիա
Սննդի ձեռնարկությունների սառնարանային տեխնիկա
Կենդանական ծագման մթերքների սերտիֆիկացում
Կենդանական ծագման մթերքների ստանդարտացում
Կենդանական ծագման հումքի վերամշակման տեխնոլոգիա
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիական սարքավորումներ
Մանկական սննդի տեխնոլոգիական սարքավորումներ
Մսի և մսամթերքի վերամշակման տեխնոլոգիական սարքավորումներ
Գյուղմթերքների վերամշակման տեխնոլոգիական սարքավորումներ
Ջերմային պրոցեսներ
Արտադրության սանիտարիա և հիգիենա
Կաթի և կաթնամթերքի արտադր․ պրոցեսներ և ապարատներ
Մսի և մսամթերքի արտ․ պրոցեսներ և ապարատներ
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիական սարքավորումներ
Մսի և մսամթերքի սառնարանային տեխնիկա
Կաշվի, մորթու և կաշվե իրերի վերջնամշակում
Կաշվի, մորթու և կաշվե իրերի թափոնների վերամշակում
Կաշվե իրերի և մորթու արտադրության որակի վերահսկողություն
Կաշվի, մորթու և կաշվե իրերի ձեռնարկ․տեխն․ նախագծում և սանտեխնիկա