Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն

Կարախանյան Մարինա Գեորգիի

տեխ․գիտ․թեկն․, դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

    • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 107, 108, 209, 211
    • (+374 12) 54 51 59, ներքին 4-83
    • [email protected]
    • [email protected]

Պրոֆեսոր Զ․Ք․Դիլանյանի անվան Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնը ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի թողարկող ամբիոններից է, որը մասնագետներ է պատրաստում 4 կրթական ծրագրով՝ «Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա», «Մսի և մսամթերքի տեխնոլոգիա», «Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա», «Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում, սերտիֆիկացում»:
Մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով նշված մասնագիտությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները ուսումնա-ճանաչողական պարապմունքներ են անցկացնում ճյուղի առաջատար ձեռնարկություններում՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Նատֆուդ» ՓԲԸ, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ, «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ, «Ռոբերտո Պիրալոֆֆ», իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերի ուսանողները՝ դասապարապմունքներ՝ մասնակցելով տարբեր մթերքների պատրաստման արտադրական գործընթացներին։
Ամբիոնի համակարգչային տեխնիկայով հագեցած լսարանում դասախոսություններն ուղեկցվում են տեսաֆիլմերի, տեսադիտական նյութերի, շնորհանդեսների ցուցադրմամբ, ինչն ավելի տեսանելի և մատչելի է դարձնում ներկայացվող նյութը: Լաբորատոր-գործնական պարապմունքների ընթացքում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մշակել տարբեր տեսակի մթերքների բաղադրագրեր՝ անարատ և թթու կաթնամթերք, պանիրներ, մսահացեր, երշիկներ, բաստուրմա, սուջուխ և այլն, իրականացնել դրանց լաբորատոր պատրաստումը, ապա կազմակերպել համտեսներ և ստացված մթերքների լաբորատոր հետազոտում:
Վերջին տարիներին ԿՄՍՏ, ՄՏ, ՄՍՏ, ՊՓ մասնագիտությունների ուսանողներն իրենց պատրաստած մթերքները ներկայացրել են Արմպրոդէքսպոյին և ՀԱԱՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովներին՝ ստանալով դրական կարծիքներ և գործնական մի շարք առաջարկներ։
2018-2019 ուստարվանից ամբիոնում դասավանդվող բոլոր առարկաների գծով դասախոսությունների և լաբորատոր-գործնական պարապմունքների նյութերն ուսանողներին հասանելի են էլեկտրոնային MOODLE համակարգի միջոցով․ այն հնարավորություն է տալիս ուսանողներին անմիջապես ծանոթանալ դրանց և առաջացած հարցերի դեպքում դիմել դասախոսներին:
Ամբիոնի մագիստրանտները և ասպիրանտները գիտահետազոտական աշխատանքների մի մասը կատարում են ամբիոնի լաբորատորիաներում, ստացված արդյունքները հրատարակվում են ճանաչում ունեցող տարբեր պարբերականներում:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող ABIONET միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակներում ամբիոնը ներգրավված է որպես մասնակից և դասավանդող անդամ:

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 1930 թվականին գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա.Հ. Քալանթարի կողմից:1993 թվականից ամբիոնը մասնագետներ էր պատրաստում նաև մսի և մսամթերքի տեխնոլոգիայի, 1996 թվից` ձկան և ձկնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիայի, 2006 թվից` գյուղհումքի և պարենամթերքի փորձաքննության, ստանդարտացման և սերտիֆիկացման մասնագիտություններով: 2008թ. ամբիոնը վերանվանվել է անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն։

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

    1. Աղաբաբյան Աշոտ Արմենի – տեխ.գ.դ., պրո‎ֆեսոր
    2. Բեգլարյան Անահիտ Ռազմիկի – տեխ.գ.դ., պրո‎ֆեսոր
    3. Արաքսյանց Անդրեյ Էդուարդի – տեխ.գ.թ., դոցենտ
    4. Թումանյան Աննա Վլադիմիրի – տեխ.գ.թ., դոցենտ
    5. Սահակյան Էմմա Լենդրուշի – տեխ.գ.թ., դոցենտ
    6. Դաշտոյան Աննա Լևոնի – տեխ.գ.թ., դոցենտ
    7. Հովսեփյան Հայկ Համլետի – տեխ.գ.թ., դոցենտ
    8. Չատինյան Նառա Ռա‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆիկի – տեխ.գ.թ., դոցենտ
    9. Աղաբաբյան Արփինե Մնացականի – տ.գ.թ., դասախոս
    10. Գրիգորյան Ալիսա Համոյի – տ.գ.թ., դասախոս
    11. Բաղդասարյան Մերի Էռնեստի – տ.գ.թ., դասախոս
    12. Ղարիբյան Քրիստինե Հայկի – ասիստենտ
    13. Երիմյան Սերոբ Գուրգենի – ասիստենտ
    14. Հովսեփյան Լուսինե Սամվելի – մասնագետ
    15. Մուրադյան Սեդա- մասնագետ
    16. Զոհրաբյան Տաթևիկ Արմենի- մասնագետ

Դասավանդվող առարկաները

Մասնագիտական ներածություն
Կենդանական ծագման մթերքների տեխնոլոգիա
Կենդանական ծագման մթերքների վերամշակման տեխնոլոգիա
Սննդի քիմիա
Սննդային հավելումներ
Թթու կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիա
Ջերմային պրոցեսներ
Պրոցեսներ և ապարատներ
Անասնապահական արտադրանքի պահպանման և վերամշակման և տարայավորման տեխնոլոգիա
Կաթի և կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացներ
Բուժիչ կանխարգելիչ սննդամթերքի արտադրության տեխնոլոգիա
Սննդամթերքի արտադրության տեխնոլոգիաների բարելավում, հավելում
Ակադեմիական գրագիտություն և գիտ ուս մեթոդաբանություն
Արտադրանքի նույնականացում, կեղծում
Ռիսկերի կառավարում
Արտադրության սանիտարիա և հիգիենա
Ապուխտների և կիսապատրաստվածքների արտադրություն
Պանրագործություն, կարագագործություն
Սննդամթերքի տեխնոլոգիա
Ռիսկերի վերլուծությունը սննդարդյունաբերությունում
Արտադրական գործընթացների սպասարկում
Կենդանական ծագման մթերքների պահպանման տեխնոլոգիա
Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա
Սննդի գործարանների նախագծում
Ձուկ.ձկնամթերքի արտ.տեխ.գործ
Ձվի ձվամթերքի արտ.տեխ.գործ.
Սննդային ճարպ.արտ.տեխ.գործ
Մսի և մսամթերքի արտ.տեխ.գործ.
Երկրորդ հումքի վերամշակման տեխ.
Իրացվող արտադրանքի փաստաթղթ.
Սննդի անվտանգ.ռիսկերի կառավարում
Գյուղ․մթ․վեր․սարք
Երշիկ․ և հում․ մթերք․արտ․ տեխ
Սահմանային վերահս
Ֆունկցիոնալ սնն.կենսատեխ.
Ճյուղի ձեռ. Տեխ. նախագծում և սանտեխնիկա
Կաթն. և մանկ.սն. պահածոյաց. տեխ.
Կաթի և կաթնամթ. ստանդ. և սերտ.
Մսի և մսամթերքի տեխ-3
Ճյուղի ձեռ. տեխ. նախագծում և սանտեխնիկա
Մսի և մսամթերքի ստանդ. և սերտ.
Մսի և մսամթերքի պահածոյացման տեխ.
Անասնաբուծ. մթերք. սերտիֆիկացում-1