IMPACT AIM ANAU AgriTech INCUBATOR

austrian-development-cooperation-agritech-armenian-national-agrarian-university

Ծրագրի ընդհանուր նկարագիրը

Green Agri-Tech Startup Incubator 2021-ի նպատակն է բացահայտել տարբեր նորամուծական գաղափարներ, որոնք կլուծեն Ագրոարդյունաբերական սեկտորի առաջ ծառացած խնդիրներն ավելի արագ, պարզ և արդյունավետ եղանակով։

Ինկուբացիոն շրջափուլը հայտարարվել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

ՆՊԱՏԱԿԸ

  • Հնարավորություն տալ նորաստեղծ ընկերություններին հանդիպել և կապ հաստատել տեխնոլոգիական և ագրո ոլորտի կայացած ներկայացուցիչների հետ, և գտնել գործընկերության նոր հնարավություններ
  • Նորաստեղծ ընկերություններին տալ հնարավորություն ներգրավել ներդրումներ
  • Ստեղծել սոցիալական ազդեցություն և խթանել Հայաստանի տնտեսության կայուն և կանաչ զարգացումը
  • Գտնել ՀԱԱՀ գյուղատնտեսական ինկուբատորի ապագա մասնակիցներ: (Մասնակից թիմերը կստանան ՀԱԱՀ Խելացի կենտրոնի անդամագրություն)

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

NATION 2.0 NGO

Երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթության, ձեռնարկատիրության և մասնագիտական զարգացման պլատֆորմ, որի նպատակն է աջակցել իր շահագրգիռ կողմերին և դառնալ փոփոխությունների գործակալ ազգային և տեղական տնտեսական մակարդակներում: Ավելին NATION 2.0 NGO

ՀԱԱՀ

ՀԱԱՀ-ն հանրապետության խոշոր բուհերից մեկն է և ագրարային ոլորտի միակ բուհը: Որպես Հայկական գյուղատնտեսական ակադեմիա` կազմավորվել է 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում: Ավելին ՀԱԱՀ

Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

  • Ինկուբատորին կարող են մասնակցել միայն Հայաստանում գրանցված կամ հիմնված թիմերը (կին հիմադիրներով թիմերի մասնակցությունը խրախուսվում է)
  • Նախասաղմնային, սաղմնային և հետսաղմնային փուլերում գտնվող տեխնոլոգիական ստարտափներ, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի հետևյալ մարտահրավերներին դիմակայելու համար՝

Ծրագրի մարտահրավերներն են՝

Տվյալների վրա հիմնված հողագործություն

Իրերի համացանց
Հմտությունների ու աշխատուժի ավտոմատացում
Տվյալների վրա հիմված հողագործություն
Չատբոտեր
Դրոններ

Առցանց կառավարման հարթակներ և էլ․ կոմերցիա

Հաշվապահության և ֆինանսական հաշվետվությունների իրականացման համար նախատեսված հասանելի թվայնացված հարթակներ
Գյուղատնտեսական ծառայությունների վճարային և օպտիմիզացման համակարգեր
Մ՛շակելի հողատարածքների մոդելավորում և վաճառք
Հողագործների համար նախատեսված առցանց վաճառքի և առաքման ծառայությունների մատուցման համակարգեր
Գյուղական համայնքներում վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ
Արոտավայրերի կայուն կառավարման հարթակներ
Գյուղատնտեսական թափոնների կառավարման համակարգեր

Սննդի արժեշղթայի արդյունավետության բարձրացում

Ուղղահայաց և ուրբան հողագործություն
Սննդարդյունաբերության ոլորտում 3D տպագրության կիրառում
Սննդի կայուն փաթեթավորման/բիոպլաստիկ

*COVID-19-ի մարտահրավերների շրջանակներում
նորարարական գաղափարներ առաջարկող անհատներին
ու թիմերին կտրվի առաջնահերթություն։
 

Ժամանակացույց

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

-ՀՈՒԼ- ՕԳՈՍ 2021-

Հայտադիմումները բաց կլինեն սաղմնային և նախասաղմնային փուլում գտնվող թիմերի համար

Հայտերի ընդունում: 15/Հուլ – 25/Օգ-2021
Նախնական ընտրություն: 31/Օգ – 05/Սեպ-2021
Վերջնական ընտրություն: 06/Սեպ – 10/Սեպ-2021
Դեմո Դեյի հրավեր։ Մինչև 15/Սեպ

ԴԵՄՈ ՕՐ

-ՍԵՊ 2021-

Դա ինկուբատորի շրջանականերում կազմակերպվող միջոցառում է, որի ընթացքում նախնական ընտրություն անցած 20 թիմեր իրենց գաղափարները ներկայացնում են մասնագիտական խմբին, որի արդյունքում 8 թիմ կստանա հնարավորություն անցնել ինկուբացիոն փուլ։

Օրակարգ 

  • Ձևաչափ: Մասնակիցները ազատ են ներկայացնել գաղափարն իրենց ցանկալի ֆորմատով
  • Ժամանակացույց: 4 րոպե ներկայացում + 4 րոպե հարց ու պատասխան
  • Լեզու: Ներկայացումը պետք է լինի հայերեն։ Անգլերեն կարող են ներկայացնել Սփյուռքից ներկայացված թիմերը.
  • Ընդունում: Ինկուբացիոն ցիկլի համար կընտրվեն մինչև 10 թիմեր

ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ՓՈՒԼ

-ՍԵՊ 2021 – ՀՈՒՆ 2022-

Թիմերը կստանան անհատական մենթորինգ և պրոֆեսիոնալ թրեյնինգներ։ Չնայած ուսուցման գործընթացի հիմնական մասը ծածկվելու է մենթորի կողմից, ինկուբատորը մասնակիցների համար կտրամադրի վերապատրաստման դասընթացներ: Կանցկացվի ամսական 5-ից 6 սեմինար։ Դասընթացներն ու մենթորինգը կօգնեն ձեզ բարելավել թիմի արդյունավետությունը: Այդ գործընթացի ընթացքում դուք կարող եք զարգացնել հատուկ հմտություններ կամ վարք: Վերապատրաստման ծրագիրը որոշվում է լսարանի, նպատակի, բովանդակության և ծրագրի տևողության հիման վրա:

Ինկուբացիոն ուսումնական պլան

Մրցույթ

-ՓԵՏ 2022-

Բոլոր թիմերը, որոնք հաջողությամբ անցել են ինկուբացիոն ցիկլը, կմասնակցեն մրցույթին։ AgriTech Startup Clash 2022- ը կլինի ինկուբացիոն ծրագրի վերջին իրադարձությունը: Ստարտափերը հանդես կգան պրոֆեսիոնալ ժյուրիի առջև և կպայքարեն 37,500 եվրո մրցանակային ֆոնդի համար։

  • Ձևաչափ: Մասնակիցները ազատ են ներկայացնել գաղափարն իրենց ցանկալի ֆորմատով
  • Ժամանակացույց: 5 րոպե ներկայացում + 6 րոպե հարց ու պատասխան
  • Լեզու: Ներկայացումը պետք է լինի հայերեն։ Անգլերեն կարող են ներկայացնել Սփյուռքից ներկայացված թիմերը

Մրցանակներ

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է EUR 37,000 (մեկ թիմի հաշվով առավելագույն մրցանակը EUR 12,500

  • գումարները տրվելու են հիմնական միջոցների ձեռքբերման համար
  • հաղթող թիմերը պայմանագիր են կնքելու “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության” (EU-GAIA) հետ
  • գումարները տրամադրվելու են թիմերի կողմից ներկայացված ժամանակացույցի հիման վրա

Ժյուրի

Ժյուրին կազմված է լինելու առավելագույնը 7 անձանցից, որոնք ներկայացնելու են մասնավոր և պետական սեկտորի կառույցներ։ Ներգրավվելու են տեխնոլոգիական և գյուղատնտեսական փորձագետներ։ Ժյուրիի կազմը պարզ կլինի մասնակիցների վերջնական ընտրությունից հետո։

Այս միջոցառումն իրականացվում է “ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն” (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Մեր գործընկերները