Կենսատեխնոլոգիաների ջատագովները հրավիրվում են փորձագետների հետ բացառիկ անհատական հանդիպումների

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ԵՊՀ-ից համաֆինանսավորվող ADVANCE հետազոտական դրամաշնորհների նախագծի իր հայաստանյան, գերմանական եւ քաթարյան գործընկերների հետ համատեղ հրավիրում է «Հանդիպեք փորձագետների հետ» վերտառությամբ միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, 16-ին եւ 17-ին։ Միջոցառման անցկացման վերջին օրվա վայրը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բի-Օն կենսատեխնոլոգիական նախատիպավորման լաբորատորիան է։

Արդյունաբերական եւ բժշկական կենսատեխնոլոգիաների նրբություններին կծանոթացնեն այնպիսի անվանի փորձագետներ, ինչպիսիք են Կարո Անդրանիկյանը (Համբուգի տեխնոլոգիայի համալսարան, PI կենսատեխնոլոգիական նախագիծ), Բարեդ Կարապետյանը (Քաթարի համալսարան), կենսատեխնոլոգիական նախագծի հետազոտողներ Սարգիս Աղայանը, Անի Փալոյանը, Հովիկ Փանոսյանը, Աննա Փոլադյանը, Կարեն Թռչունյանը։

Կազմակերպիչներն առաջարկում են՝
– ամրագրել անհատական հանդիպումներ փորձագետների հետ՝ ձեր գաղափարները, հետազոտությունները կամ կարիերայի ձգտումները քննարկելու համար․

  • քննարկել բազմազան թեմաներ, ներառյալ՝ հետազոտական գաղափարներ, աշխատանքի հնարավորություններ, ճյուղային գործընկերություն եւ այլն․
  • արժեքավոր կապեր ձեռք բերել հավասարակիցների, փորձագետների եւ ոլորտի պոտենցիալ գործընկերների հետ։

Նիստերին մասնակցությունը անվճար է։ Կարող են մասնակցել՝

  • բակալավրիատի եւ մագիստրատուրայի՝ կենսատեխնոլոգիաներով հետաքրքրված ուսանողները,
  • ոլորտի զարգացման ընթացիկ միտումների եւ հեռանկարների մասին պատկերացում կազմելու ցանկություն ունեցող հետազոտողները,
  • համագործակցությամբ եւ զարգացմամբ շահագրգիռ դասախոսական կազմը։

Նիստերը կկայանան ժ․15:00-ից 18:00-ն։

Անցկացման  վայրերը՝
ապրիլի 15՝ FAST հիմնադրամ, Հակոբ Հակոբյան 3
ապրիլի 16՝ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ, 201 լսարան
ապրիլի 17՝ ՀԱԱՀ Բի-Օն կենսատեխնոլոգիական նախատիպավորման լաբորատորիա

Աշխատանքային լեզուները՝ անգլերեն եւ հայերեն։

Մասնակցության համար գրանցվել այստեղ։