Հասկի մասին
2000 թ. նոյեմբերից վերաբացվեց ՀԱԱՀ պաշտոնաթերթը, որը նախկին երկու բուհերի «Գյուղատնտես» (Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ) և «Կադրերի համար» (Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ) պարբերականների լավագույն ավանդույթների կրողն է: Այդ թերթերը ստեղծվել էին գրեթե միաժամանակ` 1958 թ. մայիսին: Ցավոք, անցումային` 1990-ականների սկզբին, երկու թերթերի տպագրությունը դադարեցվել էր…
Ի սկզբանե «Հասուն ՀԱՍԿ» պաշտոնաթերթի համար բնաբան և ուղենիշ են դարձել Մկրտիչ Խրիմյանի խոսքերը. «Բոլոր արվեստների մայրը երկրագործությունն է»:
Համամարդկային, անանց արժեքներին հաղորդակից լինելուն են նպաստում մշտական` «Աստղաբույլ», «Մուսա լեռ», «Օղ` ականջներիս» խորագրերը: Միայն ուսանողերին «պատկանող տարածք» է «Փորձում ենք ՀԱՍԿանալ» էջը: ՀԱԱՀ-ի գիտխորհրդի, ռեկտորատի քննարկած կարևոր հարցերն ու որոշումները ևս արտացոլվում են մշտապես ու համակողմանի:
Վերաբացման պահից մինչ օրս «Հասուն ՀԱՍԿ» պաշտոնաթերթի խմբագիրն ու թողարկումների պատասխանատուն բանասիրական գիտությունների թեկնածու, պատմագիտության դոցենտ Անի Խուդավերդյանն է:
2018 թվականի սեպտեմբերից պաշտոնաթերթը սփռվում է միայն էլեկտրոնային տարբերակով (Պաշտոնաթերթի թողարկվող համարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.facebook.com/profile.php?id=100063627754131 ):
Արխիվ
2019
2018
2017
2016
2015
2014
2013
2012
2011
Հետադարձ կապ
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 3-րդ հարկ
Հեռ. (+374 91) 30-68-55, ներքին՝ 2-80
E-mail: [email protected]