Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Սալոնիկի Արիստոտել (Հունաստան) համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) 2024 թ․ հոկտեմբերից 2-ից մինչև դեկտեմբերի 20-ը 5 օրով վերապատրաստման կամ դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամ դասավանդում) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սալոնիկի Արիստոտել համալսարանի ոլորտներին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին` [email protected] էլեկտրոնային հասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • Mobility agreement (անգլերենով, առանց ստորագրությունների), ձևաթղթերը և բոլոր անհրաժեշտ տեղեկությունները հասանելի են հետևյալ հասցեներով՝

Դասավանդում՝ https://eurep.auth.gr/en/staff/international/teaching/general_information

Վերապատրաստում ՝ https://eurep.auth.gr/en/staff/international/training/general_information

  • Աջակցության նամակ համապատասխան ֆակուլտետից: Էրազմուս+ միջազգային ծրագրի ECTS համակարգողների ցանկը կարող եք գտնել այստեղ՝ https://eurep.auth.gr/en/coordinators/international
  • Ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
  • Անձնագրի պատճեն
  • Տեղեկանք մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից (հայերեն)։

Համալսարանի բաժիններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://eurep.auth.gr/en/students/info/courses

Աշխատանքային պլանն անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Սալոնիկի Արիստոտել համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական գնահատում անցած թեկնածուները։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 22-ը:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին։