«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելության հայտարարություն

Հայտարարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն:

Ծրագրի տևողությունը 2 տարի է:

Ընդունվել կարող են գերմաներեն լեզվին տիրապետող՝

  • ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի վերջին կուրսի ուսանողները,
  • բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները:

«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» մասնագիտության գծով մագիստրանտները

  • սովորելու են գերմանական ուսումնական պլանով,
  • հնարավորություն կունենան անցկացնել իրենց արտադրական փորձուսուցումը կամ շարունակել իրենց ուսումը Գերմանիայում եւ ստանալ կրկնակի դիպլոմ:

Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ I մասնաշենք, 3 հարկ, 344 սենյակ, հեռ․՝ 012 52-07-72։