Վերապատրաստման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանում

Վերապատրաստման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձի փոխանակման և վերապատրաստման հնարավորություն 1 դասախոսի համար Ավստրիայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների (BOKU) համալսարանում: Ծրագրի նպատակն է աջակցել «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն և գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրին: Մրցույթին կարող են դիմել միայն Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդող դասախոսները։ Առաջնայնությունը կտրվի այն դասախոսներին, ովքեր առաջին անգամ են լինելու Վիեննայի BOKU համալսարանում։ Որպես առավելություն կդիտարկվի նաև մասնագիտական առարկաների դասավանդումը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով),
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով),
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթն անգլերենով։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 29-ը։
Օգտակար հղումներ

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել Միջազգային կապերի դեպարտամենտ։