Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած այն ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնց սովորած առարկաները կհամընկնեն Արիստոտել համալսարանի առաջարկած առարկաներին :

Ուշադրություն. ասպիրանտների եւ հայցորդների ուսման/հետազոտության տեւողությունը 20 օր է։

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորեւ ներկայացված փաստաթղթերը PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

✅Բակալավրի եւ մագիստրանտների կողմից ներկայացվող փաստաթղթեր՝

  1. ուսուցման համաձայնագիր՝ Learning agreement ,
  2. հինգ ամիս ուսումնառության համար ուսանողը պետք է ընտրի նվազագույնը 30 կրեդիտ,
  3. ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով),
  4. ակադեմիական տեղեկագիր՝ Transcript of Record (անգլերենով) ,
  5. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge,,որեւէ լեզվի կենտրոնի, ՀԱԱՀ լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է),
  6. դիպլոմի պատճեն (միայն ասպիրանտների դեպքում),
  7. ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող կամ մագիստրանտ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
  8. անձնագրի պատճեն,
  9. մոտիվացիոն նամակ (անգլերենով):

Այն ասպիրանտները/հայցորդները, որոնք մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Սալոնիկի Արիտոտել համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 15-ը։

– Ընդհանուր տեղեկություն՝ https://www.auth.gr/en/

– Ուսումնական ուղեցույց՝ https://qa.auth.gr/en/studyguide

– Անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար՝ https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho

– Ուսումնական տարվա օրացույց՝ https://eurep.auth.gr/en/students/info/academic_calendar

– Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://eurep.auth.gr/en/students/info/courses

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորվող ուսանողները կմասնակցեն եւս մեկ մրցույթի, որը կիրականացնի Սալոնիկի Արիտոտել համալսարանը։