«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում Գերմանիայում փորձուսուցում անցնելու հնարավորություն

ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ համագործակցության շրջանակում իրականացվող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում Գերմանիայում սովորելու (փորձուսուցում անցնելու) նպատակով հայտարարվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են՝

  •             ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները,
  •             ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի ավարտական կուրսում սովորողները, որոնք ունեն գերմաներենի գիտելիքներ (A1 – B1 մակարդակ)։

Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ 1-ին  մասնաշենք՝ 1-344 սենյակ, «Ագրարային մենեջմենթ» ծրագրի համակարգող Անի Պետրոսյանին, հեռախոսահամար՝ 093 65 85 31։