hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Էկոլոգիայի եվ օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիա

Էկոլոգիայի և օրգանական գյուղա-տնտեսության պրոբլեմային լաբորատորիան հիմնադրվել է 2009թ-ին, որի համար բազա է հանդիսացել 2005թ-ին գործող էկոլոգիական հիմնախնդիրների պրոբլեմային լաբորա-տորիան: Հիմնադրման օրվանից մինչև 2009թ. լաբորատորիան ղեկավարել է պրոֆեսոր Է.Մ.Հայրապետյանը: 2010թ-ից ղեկավարում է գ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ.Գալստյանը: Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիան իր առջև խնդիր է դրել հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում և հատկապես տեխնածին աղտոտված գոտիներում դաշտային փորձերի և լաբորատոր հետազոտությունների հիման վրա մշակելու և արտադրությանը առաջարկելու էկոլոգիապես մաքուր սննդամթերքի ստացման նորագույն տեխնոլոգիաներ:
Այժմ լաբորատորիայի գործունեությունը իրականացնում են 10 գիտաշ-խատողներ, ովքեր իրենց արտադրական և գիտական կարողություններով նպաստում են լաբորատորիայի առջև դրված հիմնախնդիրների կարգավորմանը:

Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիայի հետազոտությունների արդյունքներով առաջարկվում է.

IMG_4865Հանրապետության տեխնածին աղտոտված հողատարածքներում (Վանաձորի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Հրազդանի, Արարատի, Կապանի, Քաջարանի, Ագարակի լեռնա-մետալուրգիական կոմբինատների և ցեմենտի գործարանների հարակից տարածքներ) գյուղատնտեսական մշակաբույսերի պա-րարտացումը իրականացնել բնական հանքային հումքատեսակներ ցեոլիտի կամ հրաբխային խարամի կամ բենտոնիտի 6-9 տ/հա և օրգանական պարարտանյութ համարվող կենսահումուսի 6-8 տ/հա չափաքանակների կիրառմամբ, որի դեպքում ստացված եգիպտացորենի, կարտոֆիլի և բանջար բոստանային մշակաբույսերի բարձր բերքի մեջ տոքսիկ նյութերի պարունակությունը նվազում է 2,6-6,9 անգամ իսկ սննդամթերքը լրիվ համապատասխանում է էկոլոգիա տոքսիկոլոգիական նորմատիվներին և համարվում է էկոլոգիապես անվտանգ սննդամթերք:

Էկոլոգիայի և օրգանական գյուղա-տնտեսության պրոբլեմային լաբորատորիան համագործակցում է Ֆրեզնոյի, Նյուջերսի համալսարանների (ԱՄՆ), Վարշավայի ագրարային համալսարանի (Լեհաստան), Հոլանդիայի ջրային հիմնահարցերի կառա-վարման գիտական կենտրոնի, Հարավային Կովկասի Չոր և կիսաչոր բնապահպանության և ագրոկենսաբազմազանության պահպան-մանն ուղղված տարածա-շրջանային կենտրոնների հետ:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-ին մասնաշենք, 315 սենյակ
Հեռ. +374 (12) 56 20 01, ներքին՝ 3-34

 

Հետազոտական կրթաթոշակ Գրանադայի համալսարանում

Ուսումը Լեհաստանի Կատովիցեում Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Լեհաստանի Կատովիցեում Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար հայտարարվում է մրցույթ:
Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ 1 ուսանողի հնարավորություն կընձեռվի 2018-19 ուստարվա 2-րդ կիսամյակում սովորելու Սիլեսիայի համալսարանում (Կատովիցե, Լեհաստան):
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները: Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո` ճանապարհածախսը, ապահովագրությունը և վիզայի ծախսերը հոգալու համար:

...

Ուսումը Միգել Հերնանդեսի համալսարանում (Իսպանիա) շարունակելու հնարավորություն

Ուսումը Միգել Հերնանդեսի համալսարանում (Իսպանիա) շարունակելու հնարավորություն 

rectorado2Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս +ՀԳ1 միջազգային կրեդիտայն շարժունություն նախագծի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել գյուղատնտեսական ճարտարագիտություն մասնագիտությամբ ՀԱԱՀ-ի բակալավրիատի 1-ին կուրսն ավարտած ուսանողները (բացառությամբ` վերջին կուրսում սովորողների):

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10