hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հոդվածների ընդունման կարգը

Տեղեկագրի խմբագրությունն ընդունում է հոդվածներ բացառապես անգլերենով, հայերեն և ռուսերեն ամփոփագրերով: Ամփոփագրերի ծավալը չպետք է գերազանցի 500-600 նիշը:
Գիտաժողովի նյութերի ժողովածուի հոդվածները կարող են լինել ռուսերենով և հայերենով:
Հոդվածներն ընդունվում են մեկ օրինակով (էլեկտրոնային տարբերակի հետ միասին):
Բոլոր հոդվածներում պետք է նշվեն հեղինակների անունը, ազգանունը, հայրանունը, աշխատավայրը, էլեկտրոնային հասցեն:
Հեղինակների թիվը պետք է լինի չորսից ոչ ավելի, հոդվածների առավելագույն ծավալը` 7 համակարգչային էջ:
Անգլերեն և ռուսերեն տեքստերի տառատեսակն է Arial, հայերենը` Arial Armenian: Թղթի չափը` A4, տառաչափը` 12, միջտողային տարածությունը` 2: Հոդվածի վերնագիրը պետք է լինի մեծատառերով, տեքստն ունենա 5 բանալի բառեր: Գծապատկերները պետք է ներկայացվեն Corel DrawX3 ծրագրով, աղյուսակները` ուղղահայաց դիրքով (Portrait), բանաձևերը` Microsoft Equation 3.0 ձևաչափով (Microsoft Office 2003): Հոդվածի վերջում ներկայացվում է գրականության ցանկ` ձևավորված ըստ ԳՕՍՏ 7.1-2003 պահանջների: Հղումները ներկայացնել նշված օրինակի ձևաչափով, թարգմանել անգլերեն` փակագծերում նշելով բնօրինակի մայրենի լեզուն:

Մանրամասների համար դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով. Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բալթյան հետազոտություն.19» խորագրով միջազգային գիտական և մեթոդաբանական ամենամյա գիտաժողովը տեղի կունենա 2019 թ. մայիսի 8-10-ը Կաունասում (Լիտվա): Գիտաժողովի կազմակերպիչն է Վիտովտ Մագնուսի համալսարանի Գյուղատնտեսական ակադեմիան (նախկինում՝ Ալեքսանդրաս Սթուլգինսկիսի անվան համալսարան): Հոդվածները կարող եք ուղարկել baltic.surveying1@gmail.com էլ/ հասեցով կամ վերբեռնել http://baltic.surveying1.en/կայքում:

Այլ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին. Virginija.gurskiene@asu.lt

...

Մրցույթ ուսանողների համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10