hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Անատոմիական գիտաուսումնական թանգարան

1928-1930 թթ.-ի ընթացքում Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անատոմիայի ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Ս. Մ. Սմիրենսկու ղեկավարությամբ և ամբիոնի դոցենտներ` Մ. Յու. Ստարիցկու և Լ. Ա. Ավագյանի մասնակցությամբ սկսվեցին անատոմիական թանգարանի ստեղծման աշխատանքները:
1930թվին արդեն գործող թանգարանի վարիչ նշանակվեց Յու. Պ. Իզմայիլովը: Նա իր աշխատանքային գործունեության տարիների ընթացքում պատրաստել է մի շարք կենդանիների կմախքներ և պատրաստուկներ, ինչպես նաև ձիու, գոմեշի և բազմաթիվ թռչունների խրտվիլակներ:
1946-1964թթ.-ի ընթացքում թանգարանի վարիչ է աշխատել Կ. Կ. Դալը: Նա տիրապետել է թանգարանային նմուշների պատրաստման վարպետությանն ու ունեցել է գիտահետազոտական ունակությունների լայն շրջանակ: Նրա կողմից են պատրաստված թանգարանում առկա բազմաթիվ հազվագյուտ կենդանիների, թռչունների խրտվիլակները և գիտաուսումնական նպատակներով պատրաստված մի շարք ներքին օրգանների պատրաստուկները, որոնք սևեռված են ապակե տարաների մեջ:
1965-1980թթ-ին, համատեղության կարգով, թանգարանի վարիչ է աշխատել անատոմիայի ամբիոնի դոցենտ Ռ. Ս. Հովհաննիսյանը: Նա ոչ միայն վերանորոգել է թանգարանի ցուցանմուշները, այլև պատրաստել առյուծների, արջի, եղնիկի, օձի, կոկորդիլոսի և մի շարք թռչունների խրտվիլակները, ինչպես նաև փղի և ընձուղտի կմախքները:1980-1992թթ.-ի ընթացքում թանգարանի պահպանման աշխատանքներն իրականացվել են ամբիոնի դասախոսներ Ռ.Ս. Մխիթարյանի և Ս.Խ. Կոբելյանի կողմից` Անատոմիայի ամբիոնի վարիչ Պ.Ի. Հարությունյանի անմիջական ղեկավարությամբ:
1994-2014թթ.-ին թանգարանի վարիչ է աշխատել Մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնի դոցենտ, ան. գիտ. դոկտոր Ն. Խ. Գրիգորյանը: Նա կատարել է մի շարք թանգարանային նմուշների վերանորոգում, որոնք վնասվել էին տեղափոխման ընթացքում, ինչպես նաև կատարել է մի շարք նոր նմուշների ավելացում` պատրաստելով տարբեր կենդանատեսակների և թռչունների խրտվիլակներ, մի շարք կենդանատեսակների ներքին օրգանների պատրաստուկներ, որոնք պահվում են ապակե տարաների մեջ:
2014թվից թանգարանի վարիչ են աշխատում Ս. Խ. Կոբելյանը և Գ. Ա. Պողոսյանը, որոնք ևս Մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի վարիչ Ն. Խ. Գրիգորյանի անմիջական ղեկավարությամբ զբաղվում են թանգարանային նմուշների պահպանման, վերանորոգման և նոր նմուշներով համալրման աշխատանքներով:
Շուրջ 87 տարիների ընթացքում հավաքագրված ծավալուն նյութերը, որպես անգնահատելի արժեք` ներկայացված են թանգարանային բազմաթիվ և բազմաբնույթ ցուցանմուշների տեսքով. այն է` կենդանատեսակների, ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների կմախքներ (360 հատ), խրտվիլակներ (250 հատ), բոլոր օրգան-համակարգերին վերաբերող տարբեր բնույթի բազմաթիվ պատրաստուկներ (1385 հատ), յուրահատուկ անոմալիաներ (25 հատ), ֆորմալինի լուծույթներում սևեռված կենդանիների, թռչունների դիակներ, դիակամասեր, առանձին օրգաններ (1500 հատ), մուլյաժներ (150 հատ), հնագիտական նմուշներ (50 հատ), ախտաբանաանատոմիական պատրաստուկներ (250 հատ):
Անատոմիական գիտաուսումնական թանգարանն այսօր էլ իր ցուցանմուշների քանակով և որակով առաջիններից է նախկին ԽՍՀՄ նմանատիպ թանգարանների շարքում, գերազանցելով նույնիսկ Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան Անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիական համալսարանի նմանատիպ անատոմիական թանգարանին:
Թանգարանն իր հյուրընկալ դռներն է բացում ոչ միայն ՀԱԱՀ ուսանողների, այլև Երևան քաղաքի ու ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ դպրոցների աշակերտների, կենսաբանական ուղղվածություն ունեցող այլ բուհերի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների, հայցորդների, ինչպես նաև համալսարան այցելած պատվիրակությունների և հյուրերի առջև, որոնք իրենց երախտիքի խոսքն են թողնում թանգարանի գրառումների մատյանում` բարձր պահելով ինչպես ամբիոնի, այնպես էլ ՀԱԱՀ-ի հեղինակությունը:

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10