hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

 «ԷՐԱԶՄՈՒՍ ՄՈՒՆԴՈՒՍ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

Էրազմուս Մունդուսը բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող համագործակցության և շարժունության ընդլայնմանն ուղղված ծրագիր է, որի նպատակն է բարելավել եվրոպական բարձրագույն կրթության որակը և համագործակցության միջոցով խթանել երկխոսությունն ու փոխըմբռնումը մարդկանց և մշակույթների միջև:
Էրազմուս Մունդուս ծրագիրը աջակցում է`

  • Բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնք ցանկանում են բուհական մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնել կամ համագործակցություն հաստատել Եվրոպայի և թիրախային երրորդ երկրների հաստատությունների հետ:
  • Անհատ ուսանողներին, հետազոտողներին կամ բուհերի դասախոսներին, ովքեր ցանկանում են վերը նշված համատեղ ծրագրերի կամ համագործակցությունների շրջանակներում սովորել, հետազոտություններ իրականացնել կամ դասավանդել:

Սկսած 2007 թվականից` Հայաստանի ազգային ագրարային համալսարանն Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում իրականացրել է մի շարք նախագծեր.

  • 2009թ. Էրազմուս Մունդուս Արտաքին համագործակցության պատուհան Լոտ 6 (Դրամաշնորհային պայմանագրի հատուկ համար 2009-1683/001-002-ECW)
  • 2008թ. Էրազմուս Մունդուս Արտաքին համագործակցության պատուհան (Դրամաշնորհային պայմանագրի հատուկ համար 2008-1961/001-001-MUN-ECW): Նախագծի համակարգող՝ Սալոնիկի Ալեքսանդրի անվան տեխնոլոգիական կրթական ինստիտուտ (Հունաստան)
  • 2007թ. Էրազմուս Մունդուս Արտաքին համագործակցության պատուհան (Դրամաշնորհային պայմանագրի հատուկ համար-2007-1243/001-001 MUN-ECW): Նախագծի համակարգող՝ Սալոնիկի Ալեքսանդրի անվան տեխնոլոգիական կրթական ինստիտուտ (Հունաստան):

Վերոնշյալ նախագծերի շրջանակներում ՀԱԱՀ-ը բազմակողմ համագործակցություն է ծավալել Հունաստանի, Պորտուգալիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի և մի շարք այլ երկրների համալսարանների հետ` իրականացնելով բակալավրիական, մագիստրոսական, ասպիրանտական, վարչական և ակադեմիական անձնակազմի փոխանակումներ։

Ներկայումս Էրազմուս Մունդուս Գործողություն 2 ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն ներգրավված է հետևյալ նախագծերում.

  • 2013 թվական - «Կրթական ուժ`միտված ԵՄ-Արևելյան եվրոպական համագործակցության համար շարժունության խթանմանը» - EFFORT։ Կրթական նախագծի համակարգողն է Սալոնիկի Ալեքսանդրի անվան տեխնոլոգիական կրթական ինստիտուտը (Հունաստան), իսկ համահամակարգողը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Վեբ կայք` http://erasmusmunduseffort.teithe.gr/ 
  • 2013 թվական - «Կրթական հնարավորությունների ընդլայնում» - EMBER: Կրթական նախագիծը համակարգվում է Իսպանիայի Սևիլիայի համալսարանի կողմից, իսկ համահամակարգողն է՝ Թբիլիսիի Իվան Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը (Վրաստան): Վեբ կայք` http://ember.us.es/
  • 2012 թվական - «Արևելյան գործընկերության երկրներում ուսուցման որակի բարձրացում մաքուր տեխնոլոգիաների և հետազոտական գործընթացների միջոցով» ELECTRA։ Նախագծի համակարգողն է Օլդինբուրգի Կարլ ֆոն Օսիեցկու անվան համալսարանը (Գերմանիա), իսկ համահամակարգողը՝ Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանը (Վրաստան): Վեբ կայք` http://electra-project.eu/

Բացի «Էրազմուս Մունդուս» ծրագրից ՀԱԱՀ-ն ընդգրկվել է «ԻՍԵԿԻ-Մունդուս 2» - Սննդի ցանցի միջազգայնացում և կայունություն» ծրագրում:

  • 2008 թվական - Էրազմուս Մունդուս Գործողություն 3 ISEKI_Մունդուս 2 նախագիծ /ISEKI-Food 3 և ISEKI_Մունդուս 2 նախագծերի քարտուղարություն/

Համագործակցությունը հնարավորություն է ընձեռել իրականացնել Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված «ԻՍԵԿԻ-Մունդուս 2 - Սննդի ցանցի միջազգայնացում և կայունություն» ծրագիրը, որի նպատակն էր աջակցել սննդի հիմնախնդիրների լուծմանն ուղղված բարձրագույն կրթության բարելավմանը և միջազգայնացմանը:

 

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բալթյան հետազոտություն.19» խորագրով միջազգային գիտական և մեթոդաբանական ամենամյա գիտաժողովը տեղի կունենա 2019 թ. մայիսի 8-10-ը Կաունասում (Լիտվա): Գիտաժողովի կազմակերպիչն է Վիտովտ Մագնուսի համալսարանի Գյուղատնտեսական ակադեմիան (նախկինում՝ Ալեքսանդրաս Սթուլգինսկիսի անվան համալսարան): Հոդվածները կարող եք ուղարկել baltic.surveying1@gmail.com էլ/ հասեցով կամ վերբեռնել http://baltic.surveying1.en/կայքում:

Այլ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին. Virginija.gurskiene@asu.lt

...

Մրցույթ ուսանողների համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10