Դասավանդման հնարավորություն Հռոմի Սապիենցա համալսարանում (Իտալիա)

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցա համալսարանում 14 օրով դասավանդելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սապիենցա համալսարանի ոլորտներին https://www.uniroma1.it/en/node/24972:

Դիմելու համար ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով պետք է ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) https://europa.eu/europass/en
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը եւ դասավանդման (14 ժամ) թեմաները,
  • հրապարակումների ցանկ,
  • հրավեր նամակ՝ Հռոմի Սապիենցա համալսարանի պրոֆեսորներից մեկի ստորագրությամբ,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մարտի 29-ը:

Աշխատակիցները կհրավիրվեն հարցազրույցի մոտիվացիոն նամակի նախնական գնահատումից հետո։ Չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին՝ [email protected]: