hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՈՒսումնական գործընթացի վերահսկման, ինքնավերլուծության և որակի կառավարման բաժին



Ուսումնական գործընթացի վերահսկման, ինքնավերլուծության և որակի կառավարման բաժինը ուսումնամեթոդական կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական նպատակը համալսարանի որակի վերահսկման համակարգի և դրան վերաբերող փաստաթղթային փաթեթների մշակումը, կատարելագործումը և ներդրումն է, ինչպես նաև ինքնավերլուծության և ինքնագնահատման գործընթացների իրականացման համակարգումը:
Ուսումնական գործընթացի վերահսկման, ինքնավերլուծության և որակի կառավարման բաժնի խնդիրները և գործառույթները.

  • Համալսարանի զարգացման ռազմավարական դրույթներին համապա­տաս­խան` որակի վերահսկողության քաղաքականության իրականացում
  • Կրթության որակի վերահսկման ներբուհական նոր մեխանիզմների մշակում և ներդրում, որակի ապահովման համապատասխան ներքին մեխանիզմների ու ստորաբաժանումների որակի վերահսկման շարունակական զարգացող և կա­տարելագործված գործուն համակարգի ստեղծում
  • Գործող օրենսդրության, կանոնակարգերի, գիտական խորհրդի, ռեկտորատի որոշումների, հրամանների և համալսարանում հաստատված այլ  նորմա­տի­վա­յին փաստաթղթերի  պահանջներին համապատասխան` ուսումնական գործ­­ըն­թացների իրականացման գնահատում և վերահսկողություն
  • Համալսարանում իրականացվող կրթական ծրագրերի և որակավորումների բարձրագույն կրթության ստանդարտներին և չափորոշիչներին համապա­տաս­խանության ապահովում
  • Համալսարանում ուսուցման որակի մշակույթի ձևավորմանն ու տարածման գործընթացներին աջակցում, համալսարանի ռազմավարական նպատակների իրականացման գործընթացներին նպաստում
  • Պետական կրթական չափորոշիչներին և ուսումնական գործընթացի կազմա­կերպ­ման ժամանակացույցերի պահանջներին` ուսումնական և օրացու­ցային պլանների և առարկայական ծրագրերի համապա-տասխանության ուսում­նասիրություն և վերահսկում
  • Բակալավրիատի և մագիստրատուրայի առարկայական ծրագրերի ուսում­նա­սիրում, թերությունների բացահայտում և համապատասխան առաջար­կու­թյուն­ների  ներկայացում
  • Ուսումնական, ուսումնադաստիարակչական, մե­թո­դական և գիտահետա-զոտական աշխատանքների իրականացման նկատ­մամբ վերահսկողության սահմանում
  • ՈՒսանողների գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի կի­րառման և ուսանողների ինքնուրույն  և անհատական աշխատանքների կա­տարման գործընթացների վերահսկում
  • Ընդունված չափորոշիչներին համապատասխան ուսումնական, արտադրա­կան և նախադիպլոմային պրակտիկաների կազմակերպման և անցկացման գործ­ընթացների վերահսկում, դրանց նպատակային և արդյունավետ անց­կացման համար համապատասխան  բազաների առկայության գնա­հատում
  • Կուրսային և դիպլոմային նախագծերի (աշխատանքների), հաշվարկա­գրաֆի­կական աշխատանքների՝ սահմանված ժամանակացույցին համապատասխան և որակով կատարման ընթացքի վերահսկում, դրանց թեմատիկայի, արդիա­կանության և դիպլոմային նախագծերի գրախոսման գործընթացների վերա­հսկում
  • Դեկանատներում և ամբիոններում պահպանվող փաստաթղթերի առկայության և  գործավարության վիճակի ուսումնասիրում
  • ՈՒսանողների միջանկյալ և ամփոփիչ քննությունների և  առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար հավաքագրման, մշակման և արդյունքների վերլուծության գործընթացների նկատմամբ վերահսկողության իրականացում
  • Ամբիոններում, պրոբլեմային լաբորատորիաներում և գիտական կենտրոն­նե­րում գիտական աշխատանքների թեմատիկայի արդիականության, կատար­ման ընթացքի և որակի ապահովման ու  վերահսկողության իրականացում
  • Համալսարանում  իրականացվող ինքնավերլուծության և ինքնա-գնահատման գործընթացների կազմակերպման կոորդինացում և համակարգում:
 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10