hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի մասնագիտություններ

Անասնաբուժություն

Անասնաբուժություն մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել լաբորատորիաներում, անասնաբուժա-կան կայաններում, բուժհետազոտական հիմնարկներում, որպես սանիտարներ, բուժքույրեր, ասիստենտներ: Անասնա-բույժները կատարում են նաև գյուղա-տնտեսական և տնային կենդանիների պլանավորված պատվաստումներ: Անաս-նաբուժություն մասնագիտությունը կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության համար: Մեր մասնագետներն ախտորոշում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները, կատարում բուժումներ դրանց տարածումը կանխելու նպատակով:

Սանիտարական փորձաքննություն

Սանիտարական փորձագետները զբաղ-վում են կենդանական մթերքների (կաթ, ձու, միս, մեղր) և կենդանական հումքի (մորթի, բուրդ և այլն) հետազոտությամբ: Նպատակն այդ մթերքների ան-վտանգության որոշելն է: Հայտնաբերում են գյուղատնտեսական մթերքների հի-վանդությունները և ձեռնարկում համա-պատասխան միջոցներ նրանց տարածումը կանխելու համար: Բացի այդ, մասնագիտությունն իր մեջ է ներառում կենդանական հումքի արտադրության տեխնոլոգիաները և մթերքների ստանդարտացումը:

Սանիտարական փորձագետները կարող են աշխատել պետական լաբորա-տորիաներում, մաքսատներում, շուկաներում, գիտահետազոտական լաբորատորիաներում, նաև մսային, կաթնային, ձկնային արտադրական գործարաններում:

Անասնաբուծություն

Անասնաբույծ մասնագետները կա-տարում են սելեկցիոն աշխատանքներ` հիմնականում կարևորելով թռչունների և գյուղատնտեսական կենդանիների մթե-րատվության որակի հարցերը: Նրանք աշխատում են ֆերմաներում, ագրո-համալիրներում, կենդանիների բուծա-րաններում: Կատարում են օժանդակ աշխատանքներ` բտվող տավարի, կթու կովերի, երինջների, հորթերի, արտադրող ցուլերի խնամքի հետ կապված:

Դեղագիտություն

Այս մասնագիտության շրջանավարտը ստանում է դեղագիտության/ֆարմացիայի բակալավրի որակավորում՝ դեղագիտություն /ֆարմացիայի մասնագիտությամբ: Կարող են աշխատել դեղատներում, վերահսկող և վերստուգիչ լաբորատորիաներում, մեծածախ և մանրածախ առևտրի դեղագործական ընկերություններում, դեղագործարաններում և դեղաֆաբրիկաներում, մաքսային ծառայությունում, դատաանասնաբուժական փորձաքննության լաբորատորիաներում, նոր դեղերի մշակման ու կլինիկական փորձաքննության լաբորատորիաներում, գիտահետազոտական կենտրոններում, որպես դեղագետ, դեղագետ-տեխնոլոգ, դեղատան և դեղատան պահեստի վարիչ կամ տեղակալ, բաժնի վարիչ, լաբորատորիայի վարիչ, քիմիկ-վերլուծաբան, գիտաշխատող, դեղագետ-էկոլոգ: Զբաղվում են դեղերի հետազոտությամբ, մշակմամբ, արտադրությամբ, փաթեթավորմամբ, որակի չափորոշմամբ, դեղերի իրացմամբ, գովազդով և ոչ պիտանի դեղերի ու կենդանական և բուսական ծագման մթերքների ոչնչացմամբ: Դեղագետի գործունեությունը միտված է մարդու երկարակեցությանն ու էկոլոգիապես մաքուր ու անվտանգ սննդամթերքով ու հումքով ապահովմանը:

 

Վերապատրաստման կամ դասավանդման հնարավորություն Հունաստանում

Մրցույթ գերմաներենի դասախոսների համար

Մեկնարկեց երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը

Մեկնարկեց երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարում է ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունելություն:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 1 2

Գրանցվեք նորությունների համար

10