Հրավիրվում են հիդրոպոնիկ կեր արտադրող կամ դրանով հետաքրքրված տնտեսությունները

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է Հիդրոպոնիկ կեր արտադրողներին եւ/կամ հիդրոպոնիկ կեր արտադրոությամբ հետաքրքրված ֆերմերային տնտեսություններին/բիզնեսներին մասնակցելու հանդիպում-քննարկմանը, որի ժամանակ կներկայացվեն․

  • ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում ներդրված հիդրոպոնիկ կերարտադրության համակարգը,
  • ուսանողների, կերարտադրողների եւ կերարտադրությամբ զբաղվել ցանկացողների համար նախամշակված ուսումնական ձեռնարկը։

Հանդիպումը տեղի կունենա ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում՝ մայիսի 29-ին, ժամը 14:00-17:00:

Մասնակցելու համար հայտերն ընդունվում են մինչև մայիսի 22-ը: Մասնակցության հայտ ներկայացնելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձեւը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdzAwcVptAEfmSgxeRr-da_-tYq88s4PKU48sPy7EHzEbdx0w/viewform ։

Հանդիպումն իրականացվում է «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագիծն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ: