hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

SIU_program_logo

 Հայ-նորվեգական համագործակցության ծրագիր բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառների զարգացման ուղղությամբ

Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում մեկնարկել է Հայաստանի և Նորվեգիայի միջև նոր գիտակրթական ծրագիր՝ բույսերի կենսատեխնոլոգիայի և մոլեկուլային կենսաբանության ուղղությամբ (2017–2019թթ.): Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիա ծրագրի շրջանակներում` Նորվեգական կրթության միջազգային համագործակցությունների կենտրոնի աջակցությամբ։

Ծրագրի համառոտ նկարագրությունը: Ծրագրի հիմնական նպատակն է, Բոլոնիայի գործընթացի համատեքստում, Նորվեգիայի Տրոմսոյի Արկտիկական համալսարանի, Նորվեգիայի Կենսաէկոնոմիակայի ինստիտուտի, Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի, ՀՀ ԳՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի Գիտական Կենտրոնի և Երևանի Պետական Համալսարանի մասնակցությամբ՝ բարձրացնել կրթության որակը Հայաստանում, նպաստելով բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառում ուսուցման զարգացմանը և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, որոնք կհամապատասխանեն սննդի և կերի արտադրության ոլորտների պահանջներին։ Նպատակներից է նաև հետագա ծրագրերում ընդգրկելով ուսանողներին, նրանց մոտ զարգացնել փորձարարական հմտություններ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում` համախմբելով ակադեմիական ինստիտուտների և առևտրային ձեռնարկությունների ջանքերը:

Ծրագրի հիմնական ուղղվածությունն է նպաստել գիտահետազոտական, ուսումնական և վերապատրաստման աշխատանքներում ուսանողների ակտիվ ներգրավվածությանը։ Նախատեսվում են նաև համատեղ աշխատանքներ ինտենսիվ կարճաժամկետ դասընթացների, դաշտային աշխատանքների, ինչպես նաև սեմինարների և գործնական հանդիպումների միջոցով, նպատակ ունենալով կատարելագործել դասընթացների վարման մեթոդները դասակառավարման ուղղությամբ։ Այս ամենը կստեղծի արդյունավետ գործնական հարթակ, ուղղված ընդհանուր նպատակների զարգացմանն ու գիտելիքի կառավարմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացում և ակադեմիական և գիտական կապերի հաստատում Հայաստանի և Նորվեգիայի միջև: Այս բոլորը կնպաստեն բարձրորակ մասնագետների պատրաստմանը, որոնք ապագայում իբրև նորվեգական գործընկերներ կարող են մասնակցել համատեղ գիտահետազոտական ծրագրերին։ Սույն ծրագրի իրականացումը նախադրյալներ կստեղծի կրթության որակի բարձրացմանը և կնպաստի մասնակից հաստատությունների միջև սերտ համագործակցությանը: Ծրագիրը, նաև կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը, բարգավաճմանը, որպես միացնող կամուրջ կհանդիսանա Եվրասիայի և Եվրոպայի գիտության և կրթության միջև։

Ովքեր կարող են մասնակցել.
Ծրագիրը նախատեսված է հիմնականում ասպիրանտների և մագիստրոսների համար, սակայն, բակալավրիատի այն շնորհալի ուսանողների թեկնածությունները, որոնք պատրաստ են և ցանկություն ունեն մասնակցել այս նախագծին, կքննարկվեն և հավանության դեպքում կարող են ընդգրկվել: Մասնակցության համար պարտադիր նախապայման է՝ հիմնական կենսաբանական առարկաների վերաբերյալ գիտելիքների տիրապետումը։ Ծրագրի ընդհանուր գործունեությունը և դասընթացները հիմնականում լինելու են անգլերենով, հետևաբար, լավ անգլերենի իմացությունը պարտադիր է:

Կրթաթոշակներ
Կրթաթոշակները տրամադրվում են ուսանողներին գիտահետազոտական աշխատանքները Նորվեգիայում եւ Հայաստանում իրականացնելու նպատակով: Կրթաթոշակները շնորհվում են ըստ հետևյալ չափանիշների՝
• ընդհանուր ուսումնական առաջադիմություն (գնահատականներ),
• հիմնավորում (նամակի տեսքով) 
•անգլերենի իմացության թեստ (Նորվեգիայում դասընթացներին մասնակցելու համար):

Անգլերեն լեզվի նախապատրաստական դասընթացներ Ծրագրի աջակցությամբ մասնակիցների համար իրականացվում են ընդհանուր և մասնագիտական անգլերենի դասընթացներ, որոնց մասնակցությունը անվճար է: Ծրագրին կարող են մասնակցել նաև այլ բուհերի մագիստրոսները և ասպիրանտները։

Բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են սույն ծրագրով, կարող են դիմել լրացուցիչ տեղեկությունների համար՝

Պրոֆ. Դոկ. Անդրեաս Մելիքյանին

Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Դոկ. Զառա Հարությունյանին

Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Դոկ. Աննա Ավետիսյանին

Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 Կամ այցելել մեր ֆեյսբուքյան էջը՝

https://www.facebook.com/groups/238318809951305/

 

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

Միջոցառման հրավեր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10