Category: Բոլոր նորությունները

Դպրոցների տնօրենները ՀԱԱՀ-ում էին․ այժմ շտապում են տեղեկացնել իրենց աշակերտներին․․․

Ապրիլի 15-ին Ագրարային համալսարանը հատուկ հյուրերի էր ընդունել․ վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ համալսարանում էին Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի եւ Երեւանի 23 դպրոցների տնօրեններ եւ ծնողական հանրության մի քանի ներկայացուցիչներ։ Ճանաչողական, դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշման եւ հետագա համագործակցության նպատակներ հետապնդող այցով Ագրարային համալսարանում գտնվող մանկավարժներին Ագրոթեք ինկուբատորի լսարանում նախ ընդունեց Կարիերայի զարգացման եւ շարունակական [...] Read More

Պտղահատապտղային մշակաբույսերի հավաստագրողների եւ փորձորոշողների դասընթաց

Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի շրջանակում իրականացվող «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը կազմակերպում է պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացը։ Դիմելու վերջնաժամկետը 2022 թ․ ապրիլի 25-ն է: Մանրամասն՝ այստեղ: Read More

Առաջինները երկրում․ ագրոնոմները գնում են աշխատանքային կիսամյակի

Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի եւ ամբիոնների վարիչների ապրիլի 14-ի «օրհնությամբ», ֆակուլտետի 3-րդ կուրսի 26 ուսանողներ ապրիլի 25-ին կսկսեն իրենց վճարովի փորձուսուցումները, այլ խոսքով՝ աշխատանքային կիսամյակը Հայաստանի առաջատար գյուղատնտեսական ձեռնարկություններում ու տնտեսություններում։ Ապագա ագրոնոմները, սելեկցիոներները, բույսերի պաշտպաններն ու անտառագետները դեկան Տեր-Գրիգորյանից ստացան 6-ամսյա (երկու ամիս ընդմիջմամբ) փորձուսուցման վերաբերյալ կազմակերպչական հրահանգներ եւ, անշուշտ, հաստատակամ հորդոր՝ լրջությամբ [...] Read More

Հինգ դուալ կրթական ծրագրերը կմեկնարկեն հաջորդ ուստարում․ քննարկում AWDA ծրագրի շրջանակում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» (AWDA) շրջանակում ՀԱԱՀ-ում կայացած հերթական հանդիպումը նվիրված էր «Դուալ ՄԿՈՒ ծրագրերի մշակումը ընտրված ոլորտներում» վերտառությամբ մեկնարկային քննարկմանը։ Ծրագրի եւ համալսարանի պատասխանատուներից բացի, մասնակցում էին նաեւ մի քանի գործատուներ։ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի ներածական խոսքից հետո ծավալված շահագրգիռ քննարկումն ի [...] Read More

Գործակցային հուշագիր Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի հետ

Ապրիլի 12-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանին եւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանին հյուրընկալեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ում, որտեղ ռեկտոր Ուռուտյանը համագործակցության հուշագիր ստորագրեց ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի հետ։ Հուշագրի հիմնական նպատակը հայաստանյան աշխատաշուկայի՝ ստանդարտացման եւ չափագիտության ուղղությունները բարձրակարգ մասնագետներով համալրելն է։ Ռեկտոր Ուռուտյանը գոհունակություն հայտնեց հուշագրի ստորագրման փաստից՝ որպես արդեն մեկնարկած [...] Read More

Արեւային լուծումներ ՀԱԱՀ-ի համար․ հանդիպում ամենաէներգաարդյունավետ ընկերության ղեկավարների հետ

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն օրերս ընդունել էր Շտիգեն ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանին, նախագծերի ղեկավար Անի Աղաջանյանին եւ ավագ խորհրդատու Տիգրան Սուքիասյանին։ Գործնական, միաժամանակ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ հյուրերը նախ հետաքրքրվեցին համալսարանում ընթացող բարեփոխումներով, որոնց մասին բավականին լավատեղյակ էին (մասամբ՝ Անի Աղաջանյանի շնորհիվ, որը ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի շրջանավարտ է)։ Շտիգեն ընկերության պատասխանատուների հատուկ հետաքրքրության առարկան նոր [...] Read More

ԱԿԲԱ ֆեդերացիան եւ ՀԱԱՀ-ը կհարթեն երիտասարդ տաղանդների ճանապարհը գյուղոլորտում

Ապրիլի 11-ին «Արդշինբանկի ընթերցարանում» Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ԱԿԲԱ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, փոխդեկաններ, ամբիոնի վարիչներ։ Քննարկման հիմնական նյութը ուսանողների  փորձուսուցման եւ աշխատանքային կիսամյակի կազմակերպման խնդիրները ԱԿԲԱ ֆեդերացիայի՝ երիտասարդ տաղանդների ներգրավման ծրագրի առաջնահերթություններին ներդաշնակեցնելն էր։ Մեր գործընկերները նշեցին, որ ծրագիրն իրականացվում է նաեւ [...] Read More

Հողի ու ջրի հետ խելացի վարվելու նրբությունները. Լույս է տեսել «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի առաջին համարը

Պարենային ռեսուրսների հարաճուն պահանջին զուգահեռ՝ հրատապ է դարձել մարդկային աշխատանքի, ստեղծագործ մտքի, բնության եւ մարդու խելացի համակեցության գործոնը: «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի առաջին համարում ընդգրկված են հետազոտություններ, որոնք միտված են այս հիմնահարցերի լուծմանը եւ, ինչու ոչ՝  մտքի օվկիանին մի կաթիլ նորարարություն ավելացնելուն: Մեր ճարտարագետները նախագծել են նոր սարք, որը կբարելավի գազաբալոնային ավտոմոբիլների հակահրդեհային անվտանգությունը: [...] Read More

Կենսաբազմազանության տվյալների թվայնացման ինտենսիվ դասընթաց ԲիոԴատա նախագծի շրջանակում

ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժնի կողմից իրականացվող եւ Նորվեգիայի Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալությունից (DIKU) ֆինանսավորվող ԲիոԴատա նախագծի շրջանակում 2022 թ. մայիսի 1-ից 5-ը տեղի կունենա կենսաբազմազանության տվյալների թվայնացման ինտենսիվ դասընթաց: Դասընթացի նպատակն է բարձրագույն կրթության ագրարային, բնապահպանական եւ կենսաբանական ոլորտների շահագրգռված ուսանողներին եւ մասնագետներին ուսուցանել կենսաբազմազանության տվյալների կառավարման եւ հրապարակման կենսա-թվայնացման [...] Read More

Սլովակիայի Հանրապետության կառավարության Ազգային կրթաթոշակային ծրագիր

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակում առաջարկվում են կրթաթոշակներ եւ դրամաշնորհներ այն օտարերկրյա ուսանողներին, որոնք ավարտել են ուսուցման առնվազն 3-րդ տարին կամ սովորում են մագիստրատուրայում՝ 1-2 կիսամյակ Սլովակիայի համալսարաններից մեկում սովորելու համար, ասպիրանտներին՝ 1-10 ամիս Սլովակիայի համալսարանում սովորելու կամ հետազոտական աշխատանքների համար, դասախոսներին, գիտաշխատողներին եւ գեղարվեստական կրթության ոլորտի աշխատողներին՝ 1-10 ամիս [...] Read More