Category: Բոլոր նորությունները

Նիդերլանդների դեսպանը ՀԱԱՀ-ում էր․ քննարկվեցին գործակցության հնարավորությունները

Այսօր՝ ապրիլի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Ճանաչողական հանդիպմանը մասնակցում էին նաեւ դեսպանության քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը եւ ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Ռեկտոր Ուռուտյանը դեսպան Սխերմերսին ներկայացրեց Ագրարային համալսարանը ագրոտեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի փոխակերպման ճանապարհին իրականացված կառուցվածքային, ուսումնաբովանդակային, ենթակառուցվածքային բարեփոխումների [...] Read More

Ագրարմենեջմենթի թիմը ողջունում է հրաշալի վեցնյակի մուտքը Վայհենշտեֆանի համալսարան

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի պատասխանատուները հայտնել են, որ ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 3 մագիստրանտներ եւ ՀԱԱՀ-ի բակալավրիատի 3 ուսանողներ, մասնակցելով Վայհենշտեֆանի համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակը՝ 2022 թ․ ապրիլի սկզբից մինչեւ սեպտեմբերի վերջը, Գերմանիայում անցկացնելու համար կազմակերպված առցանց հարցազրույցին՝ հնարավորություն են ստացել արտադրական փորձուսուցումն անցկացնելու հիշյալ գործընկեր  համալսարանում։ [...] Read More

Ապրիլի 7-ը վարժարանում նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ

Մայրության եւ գեղեցկության օրվա՝ Ապրիլի 7-ի տոնակատարությունը հերթական անգամ հետաքրքիր դրսեւորում ունեցավ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում։ Համալսարանի հանրությանը վարժարանցիները «սովորեցրել» են, որ այս հաստատությունում ուսումնառության եւ դասավանդման անընդհատական բարձրացմանը զուգահեռ նաեւ սերմանվում են բարձր արժեքներ, հայրենիքի վաղվա օրվա համար պատասխանատվություն։ Այսօր էլ վարժարանի սաներից հերթական հրաշալի քառյակը, ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի ներկայությամբ, [...] Read More

Վերապատրաստում Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում, մարտի 21-ից մինչեւ 25-ը ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը այցելեցին Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ (ԲՊԻ), որտեղ, 6 երկրներից ժամանած տարբեր բուհերի ներկայացուցիչների հետ, մասնակցեցին միջազգային շաբաթին։ Այցի շրջանակում ԲՊԻ միջազգային բաժնի աշխատակիցը ներկայացրեց շնորհանդես իրենց կրթօջախի վերաբերյալ, որից [...] Read More

Ես հաջողել եմ, շարունակիր հաջողությունը․ ոգեշնչող խոսք ՀԱԱՀ կին շրջանավարտներից

Ագրարային համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի սրահում այսօր՝ ապրիլի 6-ին փոքր-ինչ նեղվածք էր, փոխարենը՝ արտակարգ եւ առինքնող մթնոլորտ։ Համալսարանի ուսանողուհիները, գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի կին ձեռներեցներն ու ՀԱԱՀ-ի միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչները մեծ բավականությամբ ու հետաքրքրությամբ ունկնդրեցին համալսարանի հինգ կին շրջանավարտներին, որոնք հաջողել են իրենց մասնագիտական կարիերայում։ «Ես հաջողել եմ, շարունակի´ր հաջողությունը» խորագրով միջոցառումը նախաձեռնել էր Ավստրիական [...] Read More

Շարժունության պատմություն․ իմ դասավանդման փորձը Բոկուի համալսարանում

Էրազմուս+ ծրագրի շրջանակում 2022 թ․ մարտի 2-ից մինչեւ 11-ը մասնակցել եմ դասավանդման եւ վերապատրաստման Վիեննայի բնական ռեսուրսների եւ կենսական գիտությունների համալսարանում (BOKU): Այցի ընթացքում ներկա եմ եղել կենդանաբանական գիտությունների դասերին, ինչպես նաեւ դասախոսություններ եմ կարդացել առաջին կուրսի մագիստրանտների համար՝ «Առաջադեմ անասնաբուծություն» դասընթացի շրջանակում։ Ուսանողներին ներկայացրել եմ Հայաստանում անասնաբուծության ներկա վիճակը եւ զարգացման ուղիները, Նիդեռլանդներից, Ավստրիայից, [...] Read More

Զեկուցում է Տնտեսագիտականը․ ՀԱԱՀ-ն ունի հինգ նոր դոցենտ․ Գիտխորհրդի նիստը

Գիտխորհրդի այսօրվա՝ ապրիլի 5-ի նիստը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նախ հաստատվեցին 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի անվանական կրթաթոշակառու ուսանողները, որոնց թեկնածությունները նախապես ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը։ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոններում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի եւ խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը։ Ընդհանուր առմամբ, ֆակուլտետն ապրում [...] Read More

Միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոց

ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) եւ միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան (IACA) GRACE նախաձեռնության հետ միասին կազմակերպում է առաջին միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոցը արեւելյան Եվրոպայի ուսանողների եւ երիտասարդների համար: Ամառային դպրոցը կանցկացվի առցանց՝ IACA ուսումնական հարթակի միջոցով, 2022 թվականի մայիսի 9-15-ը։ Ծրագրի մասնակիցները կհասկանան, թե ինչ է կոռուպցիան եւ ինչ վնասակար ազդեցություն ունի հասարակության [...] Read More

Մեր կայացած շրջանավարտները․ հույսի եւ հավատի մասին

Ես Արման Գրիգորյանն եմ։ 2012-2020-ին սովորել եմ ՀԱԱՀ-ում։ Սկզբից որպես տնտեսագետ, իսկ մագիստրատուրայում արդեն ֆինանսների կառավարիչ։ Ու շատերի պես ես նույնպես ունեցել եմ ուրախ եւ դժվարին օրեր, հատկապես ավարտական կուրսերում։ Սովորում էի, մագիստրատուրայում հաճախում արտադրական պրակտիկայի, աշխատում գիտական թեզիս վրա։ Հենց այդ օրերին էր, որ իմ սիրելի բարեկամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ում աշխատելու հրավեր ատացա, որտեղ [...] Read More

Ուսման հնարավորություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 -2023 թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա) 5 ամսով շարունակելու համար (սեպտեմբեր-հունվար)։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերի։ Մրցույթին մասնակցելու համար [...] Read More