Author: Sos Avetisyan

Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանում կայացավ Էրազմուս+ T-GREEN նախագծի հերթական աշխատաժողովը

Նոյեմբերի 18-ից 22-ը Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Լիտվա) տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN («Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ եւ կայուն ապագայի» նախագծի հերթական աշխատաժողովը, որին մասնակցեցին T-GREEN ծրագրի ՀԱԱՀ  համակարգող Լուսինե Մնացականյանը, ծրագրի փորձագետներ Մարիամ Մովսիսյանը  եւ Էմիլ Գեւորգյանը։ Աշխատաժողովի ընթացքում հայաստանյան մասնակից գործընկեր բուհերը ներկայացրին նախագծի 4-րդ աշխատանքային փաթեթի շրջանակում իրականացված [...] Read More

Ջրային անվտանգության վերաբերյալ վեբինարներ ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար

ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրը (ՀԿՋՌԿ) մեկնարկում է «Ջրային անվտանգությունը Հարավային Կովկասում եւ դրանից դուրս. հմտությունների ձեւավորում ջրային ոլորտում ապագա առաջնորդների համար» խորագրով վեբինարների շարք՝ նախատեսված ջրային ռեսուրսների կառավարման ոլորտին առնչվող հարցերով հետաքրքրված ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար։ Վեբինարների շարքը նպատակ ունի զարգացնել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ուսանողների եւ սկսնակ մասնագետների գիտելիքներն ու հմտությունները՝ համապարփակ պատկերացում տրամադրելով ջրային ռեսուրսների հարակայուն կառավարման հիմնական սկզբունքների, առկա մարտահրավերների եւ լավագույն փորձի վերաբերյալ։ Վեբինարները ներառելու են ջրային անվտանգության եւ ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ ընտրված թեմաների շուրջ միջազգային եւ տեղացի փորձագետների դասախոսություններ: Թեմաները կներառեն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ Ջրային անվտանգության ներածություն Ջրային դիվանագիտություն եւ անդրսահմանային համագործակցություն Ջրային ռեսուրսների կառավարում եւ քաղաքականություն․ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի ապակենտրոնացում Կլիմայի փոփոխություն եւ ջուր Աղետների ռիսկի կառավարումը (ԱՌԿ) ջրային ոլորտում Գենդերային եւ սոցիալական ներառականությունը ջրային ռեսուրսների հասանելիության եւ կառավարման համատեքստում Ջուր-էներգիա-սնունդ-էկոհամակարգեր կապը Ջրամատակարարում եւ ջրահեռացում (WASH), ջրի որակ եւ աղտոտում Ջրի տնտեսագիտություն/ջրային ռեսուրսների արժեւորում Բնահեն լուծումները՝ ջրային ռեսուրսների կառավարման համատեքստում Մեկժամյա տեւողությամբ վեբինարների շարքն անցկացվելու է  2024 թ․ դեկտեմբերից մինչեւ 2025թ. փետրվար՝ ստորեւ նշված օրերին, ժամը՝ 14։00-15։00․ դեկտեմբերի 11, 18 հունվարի 15, 22, 29 փետրվարի 5, 12, 19, 26 Առցանց աշխատանքային հանդիպումները տեղի են ունենալու ZOOM առցանց հարթակում՝ անգլերեն լեզվով։ Դասընթացների շարքը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան մասնակցության վկայական։ Հետաքրքրված անձինք կարող են գրանցվել հետեւյալ հղումով՝ https://forms.office.com/e/S8yytJtERU։ Գրանցումը բաց կլինի մինչեւ 2024 թ․ դեկտեմբերի 4-ը։ Ժամանակացույցի եւ կազմակերպչական հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցներին կտրամադրվի գրանցումից հետո: Ուրախ կլինենք ողջունելու ուսանողներին եւ շրջանավարտներին այս կարեւոր ուսումնական հնարավորության շրջանակում։ ՀԿՋՌԿ թիմ Read More

Ագրարային համալսարանում ընթանում է SMARTI նախագծի ամփոփիչ խորհրդաժողովը

Նոյեմբերի 26-ին ՀԱԱՀ-ում մեկնարկեցին Էրազմուս+ ՀԳ2 SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի ամփոփիչ խորհրդաժողովի աշխատանքները։ 2021 թ․ մեկնարկած եւ 36 ամիս տեւած նախագիծը հաջողություն է գրանցել թե բավականին տպավորիչ արդյունքների եւ թե թողնելիք «ժառանգության» տեսանկյունից։ Այս մասին են վկայում նախագծի մասնակիցները՝ համադրող [...] Read More

Ռեկտորատի նոյեմբերյան նիստ․ ընդունելության բարձր ցուցանիշների համատեքստում առավել հստակ դրվում է ուսման որակի հարցը

Ռեկտորատի հերթական նիստը կայացավ երեկ՝ նոյեմբերի 25-ին, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգային հիմնական երկու հարցերից մեկը վերաբերում էր բակալավրիատի եւ մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա ընդունելության արդյունքներին, ինչպես նաեւ ուսումնական պարապմունքների եւ քննությունների կազմակերպման գործընթացներին։ Զեկուցումներով հանդես եկան ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները։ Բոլոր ֆակուլտետներում ընդունելության՝ վերջին տարիների լավագույն ցուցանիշների համատեքստում դարձյալ եւ առավել հստակ [...] Read More

Մենք հնարավորություն ունենք նպաստելու համաշխարհային կրթության առաջընթացին․ Մերի Մանուչարյան

ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային շարժունության PEERS ծրագրի շրջանակում նոյեմբերի 4–ից մինչեւ 8–ը դասախոսելու եւ Տնտեսագիտության եւ կառավարման դպրոցի կազմակերպած Դասավանդման միջազգային շաբաթին մասնակցելու նպատակով հյուրընկալվել էի Մինհոյի համալսարանում (Պորտուգալիա): Համալսարանի միջազգային կապերի գրասենյակում ջերմ ընդունելությունից հետո միջազգային շաբաթվա մեկնարկի առիթով բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկան Տնտեսագիտության եւ կառավարման դպրոցի եւ Միջազգայնացման աջակցության ծառայության [...] Read More

Համար 122 հիմնական դպրոցի աշակերտները Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում էին

Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան հ․ 122 հիմնական դպրոցի 8-րդ դասարանցիները անգլերենի դասընթացի շրջանակում շուտով ներկայացնելու են ․․․ թխվածքների  վերաբերյալ իրենց նախագիծը եւ սեփական ձեռքով թխված մաֆինները։ Անհրաժեշտ էր գտնել թե համապատասխան տեղ եւ թե համապատասխան հմտություններ փոխանցող մասնագետին։ Օգնեց մայրիկներից մեկը՝ ուղղորդելով դեպի Ագրարային համալսարանի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիա, որտեղ նա ժամանակին մասնակցել է [...] Read More

Արդեն ամրակայված նվաճում․ աշխատանքային կիսամյակը փոխում է շրջանավարտի կյանքի հետագա ընթացքը

Նոյեմբերի 15-ին Ագրոնոմիական ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներն հաշվետվությամբ ամփոփում էին աշխատանքային  կիսամյակի արդյունքները, իսկ հեռակա համակարգի 5-րդ կուրսեցիները՝ աշխատանքային փորձուսուցման շրջանը: Ոլորտի առանձնահատկության պատճառով աշխատանքային կիսամյակը մեկնարկում է ամռան սկզբին, երկրորդ փուլը՝ ավարտվում է աշնան վերջին: Բազմիցս առիթ ունեցել ենք շեշտելու, որ Ագրարայինը բուհերից առաջինն է (եւ դեռ միակը), որ ներդրեց աշխատանքային կիսամյակը, եւ հենց առաջին [...] Read More

Ուսանողների միջազգային օրը տոնեցին քոլեջականները․ ընթերցասրահում էին ամենա-ամենաները

Ուսանողների միջազգային օրվա նախօրեին ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Սարոյանի նախաձեռնությամբ երկրորդ մասնաշենքի «Կանաչ» ընթերցասրահում ի մի էին եկել ամենա-ամենաները: Նոյեմբերի 17-ն այս տարի կիրակի է, ուստի որոշել էին մի փոքրիկ տոն ստեղծել կանխավ: Տիկին Սարոյանը ուսանողների հետ հետեւողականորեն աշխատելու լավ փորձ եւ անուրանալի ձիրք ունի եւ շատ լավ գիտե, [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ։ Այսօր նոյեմբերի 17-ն է եւ ուսանողներն ամբողջ աշխարհում նշում են Ուսանողների միջազգային օրը։ Այս տարի տոնը դիմավորում ենք Ագրարայինի եւ նրա ուսանողների ապագայի հանդեպ շատ ավելի մեծ վստահությամբ եւ համատեղ ձեռքբերումները գնահատելով։ Դուք քաջատեղյակ եք, որ այս տարի ՀԱԱՀ-ին տրամադրվեցին հնարավորություններ բազմաթիվ կրթական ծրագրերով արտոնյալ պայմաններով ուսանողներ ընդունելու, մի [...] Read More

AFISHE. վերջին վերապատրաստումներով ամփոփվեց նախագծի կարեւորագույն բաղադրիչներից մեկը

Ավարտվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող AFISHE («Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա») Էրազմուս+ ՀԳ2 նախագծի վերապատրաստումների՝ նոյեմբերի 11-ին մեկարկած վերջին շարքը, այս անգամ՝ նորաստեղծ լաբորատորիայում առկա սարքավորումների ուղղությամբ։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ՀԱԱՀ-ի առաջին մասնաշենքում բացվեց տարատեսակ հետազոտություններ իրականացնելու համար նախատեսված սարքավորումներով զինված AFISHE գիտակրթական [...] Read More