Author: Sos Avetisyan

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր ողջ հայությունը, ինչպես եւ քաղաքակիրթ այլ ազգերի բազմաթիվ ներկայացուցիչներ հարգանքի ու խոնարհումի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Խնկարկելով եւ անմոռաց պահելով Ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն զոհերի հիշատակը եւ հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ ու դժվարություններ, Հայաստանը շարունակում է առաջ ընթանալ այն ճանապարհով, որն առավել բնորոշ է հայ ժողովրդին՝ ստեղծագործ աշխատանք, կրթություն, գիտություն, մշակույթ [...] Read More

Այսօր Անասնաբույժի օրն է․ Անասնաբուժականի մագիստրանտները վերադարձել են Ռումինիայում անցկացրած էրազմուսյան փորձուսուցումից

2026 թ․ փետրվար-ապրիլ ամիսներին Էրազմուս+ ծրագրի շրջանակում հնարավորություն ստացանք արտադրական փորձուսուցումն անցկացնել Ռումինայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում։ Սա մեծ հնարավորություն էր մեզ համար հարստացնելու մեր գիտելիքներն ու փորձը եւ հաղթահարելու նոր փորձություններ։ Արտերկրում ուսանելը ոչ միայն բարելավում է մասնագիտական գիտելիքները, այլ նաեւ սովորեցնում կողմորոշվել տարբեր իրավիճակներում, ճանաչել ինքդ քեզ եւ շրջապատող մարդկանց։ [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն․ համադամասերների համար իսկական տոն էր, սակայն… տեսական, ոչ թանձրացական

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավարտական աշխատանքներն էին պաշտպանում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Պարենամթերքի տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական ծրագրի հեռակա համակարգի սովորողները: Թեմաները՝ մեկը մեկից հետաքրքիր ու տարբեր. պաքսիմատի, կաղապարային հացի, ձեւավոր մակարոնեղենի, բարակ լավաշի ու բուլկեղենի արտադրություն: Գաուդա պանրի, թթու կաթնամթերքի արտադրությունների հիմնում, հապալասի եւ գետնամորու պահածոյացում… Բոլոր աշխատանքներն ուղեկցվում էին սահիկների եւ տպագիր ցուցադրական նյութերի ուղեկցությամբ: Ընդ [...] Read More

Մարդը միշտ գնում է այնտեղ, որտեղ ջուր կա․ ՋՀՌԿ ամբիոնում ավարտաճառերի հերթական հաջող պաշտպանությունը

Այսօր՝ ապրիլի 21-ին, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի «Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի 5-րդ կուրսի ուսանողները պաշտպանեցին ավարտական աշխատանքները։ Հիմնականում տղաներից բաղկացած կուրսը արդեն ոլորտում աշխատող մասնագետներից է կազմված։ Հատկանշական է նաեւ, որ նրանց աշխատանքները գլխավորապես վերաբերում են հենց իրենց համայնքներում գործող ջրատնտեսական կառույցներին։ Հանձնաժողովը՝ նախագահ, Արմավիրի ՋՕԸ-ի [...] Read More

Մեկնարկում է «Կանաչ դպրոց. Հայաստան» ուսանողական մրցույթը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտը, «Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» հիմնարկը  եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ազդարարում են «Կանաչ դպրոց. Հայաստան» ուսանողական մրցույթի մեկնարկի մասին։ Մրցույթը նախատեսված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։ Մասնակիցներից ակնկալվում է մշակել նախագծեր, որոնք Հայաստանի դպրոցական միջավայրը կդարձնեն առավել կայուն, [...] Read More

Մրցույթի հայտարարություն․ մասնակցություն Ֆրանս-հայկական ամառային առաջին դպրոցին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ընդունում է դիմումներ առաջին անգամ կազմակերպվող Ֆրանս-հայկական ամառային դպրոցին մասնակցելու համար։ Այն կազմակերպվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆինանսավորմամբ, Դիժոնի ագրոինստիտուտի (Institut Agro Dijon) համակարգմամբ, Հայաստանի ազգային ագրարային եւ Երեւանի պետական համալսարանների օժանդակությամբ։ Ամառային դպրոցի թեման է՝ «Կամրջելով ֆիզիկական քիմիան կենսաբանության եւ ագրոգիտությունների հետ․ ներկա միտումները եւ կիրառությունները (Bridging physical chemistry with [...] Read More

«Բիզնես գաղափարների գեներացում» անվճար ինտերակտիվ դասընթացներ

ՀԱԱՀ-ում ընթացող՝ Եւրամիության ERASMUS+ «LISS24» նախագծի շրջանակում «Սովորի՛ր-նորարարի՛ր-վաճառի՛ր-հաջողի՛ր» Սիրելի՛ ուսանողներ Միացե՛ք Եվրամիության Erasmus+ LISS24 նախագծի շրջանակում կայանալիք «Նորարարական բիզնես գաղափարների գեներացում» անվճար ինտերակտիվ դասընթացի հերթական փուլին։ Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Տեւողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Ամփոփումը՝ մրցույթով։ Գրանցման վերջնաժամկետը ս․թ․ ապրիլի 10-ն է։ • Մեկնարկը՝ ապրիլի 13-ին։ Մասնակցության համար գրանցվել [...] Read More

Ամառային դպրոց ուսանողների համար Ալմերիայի համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Ալմերիայի համալսարանը հայտարարում է մրցույթ ուսանողների համար՝ մասնակցելու «Էրազմուս+ Ամառային դպրոց 26»-ին, որը կանցկացվի 2026 թ. հուլիսի 6-24-ը։ Սա հիանալի հնարավորություն է զարգացնելու ինչպես փափուկ, այնպես էլ մասնագիտական հմտությունները ինտենսիվ, միջմշակութային եւ միջազգային միջավայրում՝ ներածական դասընթացների, գործնական մոտեցմամբ կազմակերպված վերապատրաստումներում ներգրավվելու միջոցով։ Մրցույթին կարող են [...] Read More

Դասավանդման օրինակելի փորձ. պատմությունի՞ց ենք դասեր քաղում, թե՞ պատմության ուսուցչից

Այս տարի ընդգրկուն դասալսումների ամփոփման ավարտին առանձնացվեց հատկապես չորս դասախոս: Նրանց աշխատանքը բարձր գնահատեցին մեր բուհի ՈԳԱ կենտրոնի աշխատակիցները: Լավագույն քառյակից մեկը հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Հասմիկ Համբարձումյանն է, որի մուտքը մեր բուհ ճիշտ 20 տարի առաջ էր: Երիտասարդ էր եւ հմայիչ (ճիշտ ինչպես հիմա), իր սաներից տարիքով քիչ տարբերվող, բայց արդեն կայացած մասնագետ, որին [...] Read More

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագիտական խումբը կայցելի ՀԱԱՀ

2026 թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կկայանա փորձագիտական այց՝ բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակում։ Այցը կիրականացնի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձեւավորված փորձագիտական խումբը։ Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու համալսարանի անձնակազմի, ուսանողների եւ այլ շահակիցների հետ։ Ապրիլի 2-ին՝ ժամը 10:40-ից 11:30-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ։ Համալսարանի ներքին եւ [...] Read More