Այն, որ վերջին տարիներին որոշ լրատվամիջոցների (hraparak.am, yerkir.am)` հաճախակի Ագրարային համալսարանը վատաբանող, իրականությունը խեղաթյուրված ու նենգափոխված ներկայացնող հրապարակումների սկզնաղբյուր են հանդիսացել համալսրանի նախկին ու ներկա աշխատակիցներ` դժվար չէր կռահել։ Վերջին շաբաթների ընթացքում նրանցից մի քանիսն արդեն հանդես են գալիս առանց դիմակների՝ ավելացնելով համալսարանին վնասելու իրենց տարիների ստաժը։ Վերջիններս տարածել են Ագրարայինի մասնաշենքերից մեկը Ֆրանսիական համալսարանին [...] Read More
Շարունակվում է դիմումների ընդունումը 2024-2025 ուսումնական տարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի վճարովի համակարգում սովորելու համար։ Ուսման տեւողությունը 1,5 տարի է։ Ուսման վարձը՝ տարեկան 610000 դրամ։ Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող այս մասնագիտության մագիստրոսի աստիճանը ձեզ թույլ կտա աշխատել երկրի վերամշակող արդյունաբերության առաջատար ընկերություններում, պետական եւ մասնավոր մի շարք այլ կառույցներում՝ մրցակցային [...] Read More
2024-2025 ուսումնական տարում քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները կարող են առանց միասնական քննությունների ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Նշված ուսումնական հաստատությունների շրջանավարտներին (անկախ ավարտման տարեթվից) այդպիսի հնարավորություն է ընձեռում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2024 թ․ օգոստոսի 1-ի հրամանը, որով հաստատվել է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների [...] Read More
Հանրահայտ է, որ 2018 թ․ վերջից մինչեւ 2023 թ․ վերջը՝ որպես ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման տարիներին, Ագրարային համալսարանն անցել է վերափոխումների ուղի, որ աննախադեպ է ոչ միայն համալսարանի, այլեւ երկրի բարձրագույն կրթության ամբողջ համակարգում։ Հայտնի է նաեւ, որ կրթությունը դուքանչու դախլի մակարդակի իջեցրած որոշ ամբարիշտներ (ամբարիշտ բառը ե'ւ մ-ով է գրվում, ե'ւ ն-ով․․․) իրենց մեջ [...] Read More
«Ասա ինձ եւ ես կմոռանամ, ցույց տուր ինձ, եւ ես գուցե հիշեմ, մասնակից դարձրու, եւ ես կսովորեմ»․ Բենջամին Ֆրանկլին Հուլիսի 11-ին AFISHE նախագծի հայաստանյան մասնակիցներն այցելեցին «Սեւանի իշխան» ՓԲԸ, որի հիմնական նպատակը կազմակերպության գործունեությանը ծանոթանալն էր: Այցը հետաքրքրական է նաեւ այն տեսանկյունից, որ «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր ունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ` AFISHE-ի [...] Read More
ԵՄ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հունիսի 23-29-ը ՀԱԱՀ Մորֆոլոգիայի եւ կենդանագիտության ամբիոնի վարիչ Ժիրայր Չիթչյանը եւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. Մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրի համակարգող Լուսինե Նալբանդյանը վերապատրաստման այցով գտնվել են Վիեննայի BOKU համալսարանում: SOAA ծրագրի շրջանակում վերապատրաստմանը մասնակցել են նաև օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդող դասախոսներ [...] Read More
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի 2023-2024 ուստարվա շրջանավարտների մասնագիտական կարիերայի մեկնարկը տրվեց օրերս՝ Զաբել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում (ԶԵԱԿ)։ Շրջանավարտներին ջերմորեն ողջունեցին եւ շնորհավորեցին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը, Ագրարային համալսարանի մեծ բարեկամ, [...] Read More
Ծնվել է 1937թ. Նոյեմբերյանի Կոթի գյուղում: Սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետում: Ուսման տարիներին եղել է լենինյան թոշակառու: 1961 թ. գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը եւ նշանակվել սովխոզի գլխավոր ինժեներ-մեխանիկ: 1964-1967 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար: 1967 թ. ընդունվել է Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոց եւ գերազանցությամբ ավարտել այն: 1969 թ. նշանակվել է [...] Read More
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ շարժունության շրջանակում հունիսի 17-21-ը դասավանդման հնարավորություն ունեցա Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում: Ընտրված դասախոսությունը վերաբերում էր Հայաստանի գինեգործական արդյունաբերությանը: Հիմնական լսարանը Սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանողներն էին, սակայն նյութը հետաքրքրական եւ ոգեւորիչ էր նաեւ դասախոսական անձնակազմի համար: Ընթացքում քննարկումներ եղան նաեւ լեհական գարեջրագործության թեմայի, ինչպես նաեւ գինեգործության ոլորտում կատարվող առաջին քայլերի շուրջ: [...] Read More
Այսօր՝ հուլիսի 4 - ին, թեզերն էին պաշտպանում ՙՃշգրիտ գյուղատնտեսություն՚ մագիստրոսական ծրագրի երրորդ սերնդի ներկայացուցիչները: Ասել, թե թեմաները հետաքրքիր էին, առաջարկվող լուծումները՝ ժամանակակից, կնշանակի բնութագրել մեղմ ու անգույն: Մինչդեռ պատկերը շատ տպավորիչ էր, եւ այդ մասին պարբերաբար գոհունակությամբ նշում էին հանձնաժողովի անդամները, որոնք թեզերի հեղինակների հետ գործնական կիրառական հարցեր էին քննարկում՝ երկար-եռանդով: Սեւանա լիճ, Վեդիի [...] Read More