Author: Nazeli Avagyan

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան)

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ` Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) 2025 թ․-ի նոյեմբերից 3-ից մինչև 2026 թ․-ի հունվարի 30-ը 5 օրով վերապատրաստվելու կամ դասավանդելու (նվազագույնը 8 ժամ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սալոնիկի Արիստոտել համալսարանի ոլորտներին։ Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More

Գիտխորհրդի նիստի օրակարգում՝ դեկանների ընտրություններ, սահուն սերնդափոխություն եւ դրական փորձի հանրայնացում

Երեկ՝ հուլիսի 1-ին, հրավիրված նիստում գիտխորհրդի անդամները՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ, ընտրությունների ընթացակարգի տառին համապատասխան, ուշադրությամբ լսեցին-քննարկեցին երեք ֆակուլտետների դեկանության հավակնորդների ծրագրերը: Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի թափուր հաստիքի համար դիմել էր դեկանի պաշտոնակատար Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում մրցակցում էին դեկանի պաշտոնակատարը՝ Արեւիկ Աբովյանն եւ Հայկանուշ Առաքելյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում՝ դեկանի պաշտոնակատար Արման Սիմոնյանը, [...] Read More

Մրցունակ մասնագետներ թողարկելը մեր բոլոր ջանքերի վերջնանպատակն է. ռեկտորատի հերթական նիստը

Հունիսի 26-ին կայացավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը: Նախքան օրակարգին անցնելը ռեկտոր Հրաչյա Զաքոյանը շնորհավորեց Ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով նորանշանակ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանին՝ առաջին անգամ պրոռեկտորի կարգավիճակով ռեկտորատին մասնակցելու առթիվ՝ մաղթելով համատեղ արդյունավետ աշխատանք: Այնուհետեւ ֆակուլտետների դեկանները, քոլեջների ու   մասնաճյուղերի տնօրենները ներկայացրեցին 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի քննությունների  ընթացքն ու խնդիրները, առկա  եւ հեռակա ուսուցման ավարտական […]

Read More

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գիտխորհուրդ

Երեկ՝ հունիսի 26-ին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ամփոփվեցին ավարտաճառերի պաշտպանությունների արդյունքները: Դիտարկեցին հանձնաժողովների նախագահների մատնանշած լավն ու վատը: Վերջինը շտկելու ուղիները նախանշեցին: Օրինակ՝ ճարտարագետների նախագծերի-նախահաշվարկների դեպքում տնտեսագետ-խորհրդատուի անհրաժեշտություն կա, թե ոչ: Տասնամյակներ շարունակ ուսանողներն այդ ամենն արել են անմիջական ղեկավարի աչալուրջ հսկողությամբ-աջակցությամբ: Ջրային եւ հողային ռեսուրսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը նկատեց, թե ի [...] Read More

Առանց քննությունների Ագրարայինի ուսանող դառնալու բացառիկ հնարավորություն

Այսօր՝ հունիսի 27-ին, ՀԱԱՀ մեծ դահլիճում էին հավաքվել Ագրարային ընտանիքի բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները: Ռեկտոր Հրաչյա Զաքոյանի խոսքը կարճ էր, ըստ էության: Այս տարի եւս, ինչպես նախորդի դեպքում, ԿԳՄՍ նախարարի հրամանով մեր բուհին հնարավորություն է տրվել ոչ տնտեսագիտական 16 մասնագիտությունների  համար համալրումն իրականացնել նաեւ առանց քննության: Խոսքը միջին մասնագիտական հաստատություն ավարտած երիտասարդների մասին է: Հատկացվել է [...] Read More

Լսածը տեսնել է պետք, տեսածը՝ պատմել. Ագրոնոմիականից գործուղումների մեկնածները ամփոփեցին արդյունքները

Երեկ՝ հունիսի 25-ին, Ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվեցին նաեւ արտասահմանյան գործընկեր համալսարաններ մեկնածների հաշվետվություն-ամփոփումները: Մինչ այդ, դեկան Արմենակ Տեր-Գրիգորյան ներկաներին տեղեկացրեց, որ երկու կրթական ծրագիր օրերս հաստատվել է: Սա համատեղ լավ համադրված աշխատանքի արդյունք է, եւ դեկանը շնորհակալություն հայտնեց թիմին: Ֆակուլտետի մեթոդխորհրդի նախագահ, գ.գ.թ., դոցենտ Մանվել Բադալյանը ներկայացրեց 2024-25 ուստարվա ընթացքում կատարված [...] Read More

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գիտխորհուրդը կքննարկի դեկանի թափուր հաստիքի հավակնորդների հարցը

Տեղեկացնում ենք, որ 2025 թ.-ի հունիսի 25-ին՝ ժամը 12:30-ին,  ՀԱԱՀ 2-րդ մասանաշենքի 209 լսարանում տեղի կունենա Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ, որում, ի թիվս այլ հարցերի,  կքննարկվի  ս.թ. մայիսի 23-ին ՀԱԱՀ  պաշտոնական կայքով  հայտարարված  Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի  դեկանի թափուր հաստիքի  հավակնորդների վերաբերյալ հարցը: Read More

Համագործակցում ենք. Չինաստանի հետ արդյունավետ համագործակցությունը տարիների պատմություն ունի

Վերջին տարիներին Ագրարայինի սննդի տեխնոլոգներն աշխույժ եւ արդյունավետ համագործակցում են չին մասնագետների հետ: Օրերս հերթական աշխատանքային խումբն էր գտնվում այդ միանգամայն ինքնատիպ, յուրօրինակ մշակույթ եւ աշխատանքային ահռելի ավանդույթներ ունեցող երկրում: Երեկ՝ հունիսի 23-ին, նրանք ներկայացրին իրենց գործուղման արդյունքները: Մեկնարկին  Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., դոցենտ Սմբատ Դավեյանը կարեւոր համարեց արտերկրի մասնագետների հետ փորձի փոխանակումը, ակադեմիական [...] Read More

Երբ թեզերի պաշտպանությունը նաեւ մասնագիտական երկխոսություն է

Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը, ինչպես միշտ, հետաքրքիր էր եւ յուրահատուկ։ Այնուամենայնիվ, այս տարի մագիստրանտներն էլ ավելի առանձնացան այն իմաստով, որ հանձնաժողովի փորձառու, ոլորտում հայտնի փորձագետ անդամների հետ պարզապես ծավալեցին մասնագիտական-գիտական-գործնական երկխոսություն եւ փորձի փոխանակում։ Բարձր մակարդակի քննարկման առարկա դարձած թեզերի թեմաները, առանց բացառության, հրատապ  են, իսկ մագիստրանտների հետազոտությունների արդյունքներն այսօր [...] Read More

Կրթության աջակցության «Ինեկոբանկը քո կողքին» ծրագիրն ընդլայնում է հնարավորությունները ուսանողների համար

Սիրելի ուսանողներ, Ինեկոբանկը 3-րդ տարին անընդմեջ անցկացնում է «Ինեկոբանկը քո կողքին» կրթության աջակցության ծրագիրը։ Ծրագիրն այս տարի իրականացվելու է նոր՝ առավել մեծ հնարավորություններով, իսկ ընդհանուր բյուջեն ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ է։ «Ինեկո կամպուս»․ Ապագան կրթությամբ եւ գիտելիքով * 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում * միանվագ 300․000 ՀՀ դրամ * 15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում [...] Read More