Author: Nazeli Avagyan

Աշխարհը եւ մենք. Մասնագետները միջազգային երկու ծրագիր մանրակրկիտ քննարկեցին եւ նախանշեցին անելիքները

Ընդամենը օրեր առաջ մենք առիթ ունեցել ենք ներկայացնելու VETfarm (մեկնարկել է 2023-ին, կավարտվի առաջիկա նոյեմբերին) եւ LISS24 (սկսվել է 2024-ին եւ կամփոփվի 2026-ին) միջազգային ծրագրերը, որոնց մասին ողջ ընթացքում հաշվետվություն-հրապարակումներ պարբերաբար ունեցել ենք եւ մեր ուշադիր ընթերցողներն այդ ամենից հանգամանորեն տեղեկացված են: Ուստի, երեկվա՝ մարտի 19-ի, քննարկումների մասին ծրագրերի նկարագրությունը չենք տա՝ անհարկի կրկնություններից խուսափելու [...] Read More

Ուսումնական ծրագիր Սիգարոն ընկերությունից՝ աշխատանքի անցնելու հնարավորությամբ

ՍՊՍ Սիգարոն ընկերության արտադրության պետի տեղակալ Վահան Բաբայանը, Մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցներ Անի Ղուկասյանը եւ Գալինա Կարապետյանը երեկ՝ մարտի 17-ին, օգտակար հանդիպում ունեցան Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Հողաշինարարություն, հողային կադաստր» եւ «Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում եւ հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտությունների առկա եւ հեռակա համակարգերի մի խումբ ուսանողների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի [...] Read More

Գիտական գրադարան. Մեր համալսարանի գրապաշարի ամենահին նմուշը ֆրանսերեն գիրք է

Տպագրվել է 1781-ին, Լայպցիգում: Իսկ բժշկագիտական բառարանը լույս է տեսել 1858-ին, Փարիզ-Լոնդոն-Նյու Յորք համագործակցության շնորհիվ: Այս հետաքրքիր տեղեկատվությունը ստացանք գիտական գրադարանում, որտեղ Ֆրանկաֆոնիայի օրերի շրջանակում օտար հիշյալ լեզվով գրային պաշարների ընդամենը մի մասն է ցուցադրվում գլխավոր ընթերցասրահում: Այն, որ ցուցադրության հանդեպ ուսանողների հետաքրքրվածությունը մեծ ու անկեղծ է՝ նկատելի է անզեն աչքով: Իսկ ընդհանրապես. 1000-ից ավելի [...] Read More

Էրազմուսը որպես դասավանդման, փորձի փոխանակման եւ համագործակցության ընդլայնման հարթակ․ Ալմերիայի համալսարան

Ալմերիայի համալսարանում երկրորդ կիսամյակի մեկնարկը համընկավ Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակում շարժունության իմ ծրագրի հետ։ Համալսարանն առանձնացել է Գրանադայի համալսարանից եւ ձեւավորվել որպես առանձին հաստատություն 1993-ին եւ ներկայում իր հեղինակությամբ ուրույն տեղ է զբաղեցնում Իսպանիայի Թագավորության կրթական հաստատությունների շրջանում։ Համալսարանի 13 ֆակուլտետում ուսումնառում է 14.556 ուսանող, որից 1560-ը՝ միջազգային։ Հաստատությունն իր ենթակառուցվածքում ունի նաեւ [...] Read More

«Սովորեք-նորարարեք-վաճառեք-հաջողեք» նախագծի ՀԱԱՀ թիմի մասնակցությամբ հերթական հանդիպումը Ավստրիայում էր

«Սովորեք-նորարարեք-վաճառեք-հաջողեք» (LISS24) նախագծի շրջանակում հերթական հանդիպումը կայացել է փետրվարի 10-ից 15-ը, Ավստրիայի Վիեներ Նոյշտադտի կիրառական գիտությունների համալսարանում։ Հանդիպմանը մասնակցել է LISS24-ի ՀԱԱՀ թիմը՝ Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ-ի բաժնի վարիչ, LISS24 նախագծի ՀԱԱՀ ղեկավար Արթուր Ալթունյանը, Ագրոբիզնեսի կառավարման եւ  քաղաքականության ամբիոնի դասախոս, LISS24-ի հետազոտող Հասմիկ Գեւորգյանը եւ Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, LISS24  ծրագրի [...] Read More

Գիրք նվիրելու օր. Նախնիների ահռելի ժառանգությունը՝ անգնահատելի եւ պարտավորեցնող

Հանգամանքների բերումով հետաձգված եռատոնի (Թումանյանի ծննդյան, Գիրք նվիրելու եւ Մայրենիի օրեր) հանդիսությունը կայացավ երեկ՝ փետրվարի 26-ին, գիտական գրադարանում, որի վարիչը՝ Լիլիթ Վարդանյանը, դիմելով ներկաներին, շնորհավորեց այս հրաշալի, խորախորհուրդ իրադարձության առթիվ: Նա գրքեր նվիրեց երեք ամենաընթերցասեր ուսանողին: Ի դեպ, ընտրությունը կատարվել էր անվրեպ-ճիշտ: Եւ կարդացողներին խրախուսելու լավ ճանապարհ էին ընտրել: Քոլեջի առաջին կուրսեցիները (բոլոր մասնագիտություններից կային [...] Read More

Էրազմուսյան ուսուցման իմ փորձը Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում

Ես Մարիամ Զախարյանն եմ, «Օրգանական գյուղատնտեսություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանող։ Դեռ բակալավրիատում իմ առջեւ նպատակ էի դրել ուսումս շարունակել արտերկրի գյուղատնտեսական առաջատար համալսարաններից որեւէ մեկում։ Երբ իմացա «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի մասին, որը հնարավորություն է ընձեռում մեկ կիսամյակ ուսանել Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների  (BOKU) համալսարանում՝ հասկացա, որ դա իմ հնարավորություն է թե՛ շարունակելու ուսումս սիրելի [...] Read More

Առաջին կիսամյակի ամփոփում եւ ՀԱԱՀ ստորաբաժանումների միջեւ գործակցության նոր որակ․ ռեկտորատի նիստը

Փետրվարի 21-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի, այդ թվում՝ աշխատանքային կիսամյակի, արդյունքների վերաբերյալ օրակարգային հարցը շահագրգիռ քննարկումների առիթ տվեց, մասնավորապես՝ հեռացումների պատճառահետեւանքային կապերի վերաիմաստավորման եւ գործատուների հետ հարաբերությունների նոր մակարդակի շուրջ։ Ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների զեկուցումներից ակնհայտ դարձավ, որ հեռացումների պատճառների տարբեր են․ ռեկտորատը մանրակրկտորեն քննության [...] Read More

Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներին դուր են գալիս Ագրարայինում իրենց դասերը

Այսօր՝ փետրվարի 19-ին, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի պրոֆեսոր, տեխ․ գիտ․ դոկտոր Պարույր Էֆենդյանը Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի «Քաղաքաշինական կադաստր» մասնագիտության 2-րդ կուրսի իր ուսանողների դասը հերթական անգամ անցկացրեց ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում։ Պրոֆեսոր Էֆենդյանի համոզմամբ, կենտրոնի միջավայրում ուսանողներն ակնհայտորեն ավելի մեծ հետաքրքրությամբ եւ մասնագիտության մեջ խորանալու ավելի մեծ [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձի փոխանակման եւ վերապատրաստման մրցույթ 4 դասախոսի համար՝ Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների (BOKU) համալսարանում: Ծրագրի նպատակն է աջակցել «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրին: Կարող են դիմել միայն «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում դասավանդող դասախոսները։ Առաջնայնությունը [...] Read More