Author: Nazeli Avagyan

Արիստոտելի համալսարանում ուսումը շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2026-27 ուստարվա աշնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող եւ առաջին կուրսն ավարտած բակալավրիատի ուսանողները, ինչպես նաեւ մագիստրանտները, որոնց կողմից ուսումնառվող առարկաները կհամընկնեն Արիստոտել համալսարանի առաջարկած առարկաներին՝ https://eurep.auth.gr/en/students/info/courses։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է [...] Read More

Ուսման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է  2 տեղի մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիա ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2026-27 ուստարվա աշնանային կիսամյակում Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող եւ առաջին կուրսն ավարտած ուսանողները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More

Մրցույթ ապագա գինեգործների համար Գայզենհայմի համալսարանում սովորելու նպատակով

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտը հայտարարում է 2 տեղի մրցույթ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրով սովորողների համար՝ 2026-27 ուստարում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) 10 ամսով սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի երկրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր [...] Read More

Աստղիկ Բադալյան. Մասնագիտությունս սիրելով ընտրեցի

Անասնաբուժության ամբիոնի դոցենտ, ա. գ. թ. Աստղիկ Բադալյանը լավագույն դասախոսների շարքում է, օրինաչափորեն։ Նա գործին անմնացորդ ու անաղմուկ նվիրվելու հրաշալի օրինակ է։ Մեր զրույցը հին ու նորի, անցած ու ներկա լավագույնի մասին էր։ Նա շնորհակալությամբ է հիշում բոլոր գործընկերներին, դասախոսներին, հատկապես ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանին, հիմա էլ տիկին Սուքիասյանն է բարձր պահում տասնամյակներով ձեւավորված հրաշալի [...] Read More

Քոլեջի ուսխորհրդի նոր կազմ` նոր մտահղացումներով եւ եռանդով

Օրերս հիմնավորապես փոխվեց Անտոն Քոչինյանի անվան քոլեջի ուսանողական խորհրդի կազմը։ Մանեն, Անին, Արենը, Գարիկը, Արտաշեսը սովորում են բարձր առաջադիմությամբ, մայրաքաղաքային միջոցառումների ժամանակ կամավորական աշխատանքի մեծ փորձ եւ ուսումնառության տարիները հագեցած, հետաքրքիր, անմոռանալի դարձնելու չնվազող կամք ունեն։ Այսօր` ապրիլի 9֊ին, նրանք առաջին կուրսեցիներին հրավիրել էին իրենց ծրագրերի, տեսլականի մասին իրազեկելու, համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու վճռականությամբ։ Շատ [...] Read More

«Մեր հողը սիրելու հող է» Դավիթ Դավթյան

Ապրիլի 8-ին ԱԲՖ եւ ԱԷ մասնագիտությունների երկրորդ կուրսերի ուսանողների խնդրանքով, դասախոսի՝ Կարինե Մնացականյանի հրավերով հյուրընկալել էինք «Գյուղատնտեսությունը կյանք է» մաթեմատիկական ճշգրտությամբ բանաձեւված թեւավոր արտահայտության հեղինակին՝ Դավիթ Դավթյանին: Մեր հյուրը հենց սկզբից խոսեց շիտակ, ազնիվ, եւ լսարանը անմիջապես ընդունեց ու գնահատեց հաղորդակցման այդ կանոնները: Ծնունդով Սյունիքի Տեղ գյուղից է: Ագրարայինի անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի ուսանող դարձել է նորին [...] Read More

Մերոնք՝ ոսկե փաղանգում. ՀԱԱՀ մեր գործընկերուհիները՝ «Կոչումը՝ կին. ոսկե կոդ» -2026-ի մրցանակակիրներ

Օրերս «Քորթյարդ բայ Մարիոթ Երեւա» հյուրանոցում կայացավ «Կոչումը՝ կին. ոսկե կոդ» -2026 մրցանակաբաշխությունը, որ կազմակերպել էր «Հանրային վարկանիշ» ընկերությունը։ Մրցանակների արժանացան գործարար աշխարհի, կրթության, մշակույթի եւ առողջապահության ոլորտի կին ներկայացուցիչները։ Ուրախալի է, որ այս «ոսկե» փաղանգում նաեւ ագրարայինցիներն են՝ «Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի» տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Զառա Մուրադյանը, ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի [...] Read More

Դուալ կրթություն. Եթե մարդը բնության հետ համահունչ չաշխատի…

-Բազում խնդիրներ կծագեն, այդ թվում նաեւ հողերի աղակալում, որը համաշխարհային հոգս է,-ասում է ՋՀՌԿ ամբիոնի դասախոս Գեղամ Նավոյանը: Քոլեջի «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում եւ շահագործում» դուալ կրթական ծրագրի ուսանողների փորձուսուցման շրջանը մեկնարկում է: «Հողաբարելավում եւ հողերի ոռոգում» առարկան դասավանդող դասախոսները՝ Նաիրա Բարսեղյանն ու Գեղամ Նավոյանը փորձուսուցումից առաջ վերջին անգամ ամրակայում են տեսական հարցերը: Ուսանողներն էլ [...] Read More

Անասնաբուժությունը հրաշալի մասնագիտություն է, որով կարելի է վայելուչ ապրել․ Արման Օհանյան

Այսօր՝ ապրիլի 3-ին, լուսավոր տրամադրություն էր իշխում ՀԱԱՀ քոլեջում: Անկեղծ-անբռնազբոս շնորհակալությունների օր էր: Շնորհակալ էին համալսարանի պատասխանատուներից՝ պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը, քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը եւ փոխտնօրեն Լիլիթ Սարոյանը, որ «Սմարթ ագրո» ՓԲԸ-ն սիրով դռները բաց է պահում ուսանող-աշկերտների առջեւ եւ կիրառական հմտությունների լավ դարբնոց է: Ընկերությունը եզակի է այն առումով, որ փորձուսուցման բոլոր մոդուլներն այստեղ [...] Read More

Մեր երիտասարդները փորձում են խնդիրների լուծման լավագույն եղանակը գտնել

Եւ գտնում են։ Ապրիլի 2-ին B2B էրազմուսյան միջազգային խիստ օգտաշատ նախագծի հերթական` մրցութային փուլն էր։ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արման Հարությունյանը մեկնարկին նշեց, որ երեք շաբաթ շարունակ երիտասարդները մասնակցել են վարպետաց դասերի։ Սկզբում 41 հոգի էին, վերջին փուլին հասան 21֊ը։ Հենց նրանք էլ պետք է ներկայացնեին իրենց մտահղացումները։ Անաչառ ժյուրին [...] Read More