Category: Բոլոր նորությունները

Ես հաջողել եմ, շարունակիր հաջողությունը․ ոգեշնչող խոսք ՀԱԱՀ կին շրջանավարտներից

Ագրարային համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի սրահում այսօր՝ ապրիլի 6-ին փոքր-ինչ նեղվածք էր, փոխարենը՝ արտակարգ եւ առինքնող մթնոլորտ։ Համալսարանի ուսանողուհիները, գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի կին ձեռներեցներն ու ՀԱԱՀ-ի միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչները մեծ բավականությամբ ու հետաքրքրությամբ ունկնդրեցին համալսարանի հինգ կին շրջանավարտներին, որոնք հաջողել են իրենց մասնագիտական կարիերայում։ «Ես հաջողել եմ, շարունակի´ր հաջողությունը» խորագրով միջոցառումը նախաձեռնել էր Ավստրիական [...] Read More

Շարժունության պատմություն․ իմ դասավանդման փորձը Բոկուի համալսարանում

Էրազմուս+ ծրագրի շրջանակում 2022 թ․ մարտի 2-ից մինչեւ 11-ը մասնակցել եմ դասավանդման եւ վերապատրաստման Վիեննայի բնական ռեսուրսների եւ կենսական գիտությունների համալսարանում (BOKU): Այցի ընթացքում ներկա եմ եղել կենդանաբանական գիտությունների դասերին, ինչպես նաեւ դասախոսություններ եմ կարդացել առաջին կուրսի մագիստրանտների համար՝ «Առաջադեմ անասնաբուծություն» դասընթացի շրջանակում։ Ուսանողներին ներկայացրել եմ Հայաստանում անասնաբուծության ներկա վիճակը եւ զարգացման ուղիները, Նիդեռլանդներից, Ավստրիայից, [...] Read More

Զեկուցում է Տնտեսագիտականը․ ՀԱԱՀ-ն ունի հինգ նոր դոցենտ․ Գիտխորհրդի նիստը

Գիտխորհրդի այսօրվա՝ ապրիլի 5-ի նիստը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նախ հաստատվեցին 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի անվանական կրթաթոշակառու ուսանողները, որոնց թեկնածությունները նախապես ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը։ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոններում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի եւ խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը։ Ընդհանուր առմամբ, ֆակուլտետն ապրում [...] Read More

Միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոց

ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) եւ միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան (IACA) GRACE նախաձեռնության հետ միասին կազմակերպում է առաջին միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոցը արեւելյան Եվրոպայի ուսանողների եւ երիտասարդների համար: Ամառային դպրոցը կանցկացվի առցանց՝ IACA ուսումնական հարթակի միջոցով, 2022 թվականի մայիսի 9-15-ը։ Ծրագրի մասնակիցները կհասկանան, թե ինչ է կոռուպցիան եւ ինչ վնասակար ազդեցություն ունի հասարակության [...] Read More

Մեր կայացած շրջանավարտները․ հույսի եւ հավատի մասին

Ես Արման Գրիգորյանն եմ։ 2012-2020-ին սովորել եմ ՀԱԱՀ-ում։ Սկզբից որպես տնտեսագետ, իսկ մագիստրատուրայում արդեն ֆինանսների կառավարիչ։ Ու շատերի պես ես նույնպես ունեցել եմ ուրախ եւ դժվարին օրեր, հատկապես ավարտական կուրսերում։ Սովորում էի, մագիստրատուրայում հաճախում արտադրական պրակտիկայի, աշխատում գիտական թեզիս վրա։ Հենց այդ օրերին էր, որ իմ սիրելի բարեկամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ում աշխատելու հրավեր ատացա, որտեղ [...] Read More

Ուսման հնարավորություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 -2023 թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա) 5 ամսով շարունակելու համար (սեպտեմբեր-հունվար)։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերի։ Մրցույթին մասնակցելու համար [...] Read More

Ապագա անասնաբույժները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, որոնք ներկայացնում էին 1-ից մինչեւ 5-րդ կուրսերը, դեկան Արեւիկ Աբովյանի ղեկավարությամբ մարտի 31-ին այցելեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո գործող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նախ հանդես եկավ ներածական բանախոսությամբ՝ խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, որից հետո  հաճույքով ուղեկցեց ուսանողներին եւ [...] Read More
spandanoci dasyntac սապծ հաահ

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ  կազմակերպում են  սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի ապրիլի [...] Read More

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները պահանջում են․․․ այցելություն Ագրարային

Մարտի 31-ին մասնագիտական կողմնորոշման նպատակով Ագրարային համալսարան ժամանած՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներին ուղեկցում էին քոլեջի գյուղատնտեսական մասնագիտացման ղեկավար Կարինե Դարմոյանը եւ նույն մասնագիտացման դասախոսները։ Մինչ ուսանողները ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուիշանյանից տեղեկանում, այնուհետեւ ծանոթանում էին համալսարանի կրթական ծրագրերին եւ նորարարական լաբորատորիաներին՝ տիկին Դարմոյանը ՀԱԱՀ Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների [...] Read More

Դիտարկումներ արտերկրում ուսանելու անգնահատելի փորձի մասին

Ես Վաչեն եմ, սովորում եմ ՀԱԱՀ-ի Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն բաժնում: Ներկայումս լինելով Էրազմուս+-ի ծրագրի շահառու, 10 ամսվա ծրագրով ուսումս շարունակում եմ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։  Ուզում եմ ՀԱԱՀ կայքի ընթերցողներին եւ հատկապես ուսանողներին հաղորդակից դարձնել իմ տպավորություններին եւ փորձին, որ ձեռք եմ բերել վերջին մի քանի ամսվա ընթացքում։ Որոշակի դժվարություններից եւ [...] Read More